Սեմինարիա
3 Նեփի 2–5․ «Պատրաստ էին … Տիրոջ ուժով»


«3 Նեփի 2–5․ «Պատրաստ էին … Տիրոջ ուժով»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 2–5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 2–5

«Պատրաստ էին … Տիրոջ ուժով»

Նկար
Նեփիացիներն իրենց բոլոր մարդկանց, ունեցվածքը և ոչխարներին հավաքում են մեկ վայրում՝ առաջիկա պատերազմին պատրաստվելու համար

Միներվա Թեյչերտ (1888–1976), Լաքոնիուսի պատասխանը, 1949–1951, յուղանկար մասոնետի վրա, 36 x 48 դյույմ։ Բրիգամ Յանգի համալսարանի Արվեստի թանգարան։

Ճիշտ այնպես, ինչպես մենք ենք դժվարությունների հանդիպում Փրկչի վերադարձից առաջ, այնպես էլ նեփիացները դժվարությունների էին հանդիպել նախքան Նրա գալուստը։ Գադիանթոնի ավազակները սպառնում էին կործանել նեփիացիներին։ Սակայն նեփիացիները «պատրաստ էին հանդիպել նրանց … Տիրոջ ուժով» (3 Նեփի 4.10)։ Նեփիացիների նման մենք էլ կարող ենք հաղթահարել դժվարությունները, եթե պատրաստված լինենք։ Այս դասը կարող է օգնել ձեզ ստանալ Տիրոջ ուժը՝ լինելով պատրաստված հոգևոր և աշխարհիկ առումով։

Եղեք պատրաստված

Մտածեք, թե ձեր կյանքում երբ եք զգացել, որ պատրաստված եք, և երբ եք զգացել, որ պատրաստված չեք։

  • Ի՞նչ իրավիճակ էր, և ինչո՞ւ էիք ձեզ պատրաստ կամ անպատրաստ զգում։

  • Եթե ձեզ անպատրաստ էիք զգում, ի՞նչ եք արել՝ ապագայում ավելի լավ պատրաստվելու համար։

  • Ի՞նչ եք արել, որ ձեր ներկայի կամ ապագայի դժվարություններին հոգևոր տեսանկյունից պատրաստվեք։

3 Նեփի 2–5 գլուխներն ուսումնասիրելիս փնտրեք Հոգու ուղղորդումը՝ իմանալու, թե ինչ կարող եք անել՝ ձեզ աշխարհիկ և հոգևոր առումով ապագային պատրաստելու համար։

Լաքոնիուսի պատրաստությունները

Մարգարե Սամուելը մարգարեացել էր, որ որպես Հիսուս Քրիստոսի ծննդյան նշան կլինի գիշեր առանց խավարի։ Երբ այս մարգարեությունն իրագործվեց (տե՛ս 3 Նեփի 1.15–19), «ժողովրդի մեծ մասը հավատաց և դարձի եկավ առ Տերը» (3 Նեփի 1.22)։ Սակայն մի քանի տարի անց ոմանք սկսեցին չհավատալ։

Կարդացեք 3 Նեփի 1.27–30 և 3 Նեփի 2.1–3 հատվածները և փնտրեք, թե ինչ պատճառներով որոշ մարդիկ հեռացան Տիրոջից։

  • Ի՞նչ դասեր կարող ենք քաղել այդ հատվածներից, որոնք կարող են օգնել մեզ հավատարիմ մնալ Տիրոջը մեր օրերում։

Գադիանթոնի ավազակները քանակապես շատացան և պայքարում էին նեփիացիների դեմ։ Ի պատասխան՝ «լամանացիները, ովքեր դարձի էին եկել դեպի Տերը, միացան իրենց եղբայրներին՝ նեփիացիներին» (3 Նեփի 2.12)։ Գադիանթոնի ավազակների առաջնորդ Գեդդիանին նամակ գրեց Լաքոնիուսին՝ նեփիացիների գլխավոր դատավորին։ Նամակում նա սպառնում էր չհանձնվելու դեպքում կործանել նեփիացիներին (տե՛ս 3 Նեփի 3.1–10

Կարդացեք 3 Նեփի 3.11–12 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր պատասխանել Լաքոնիուսը։

  • Տիրոջ հանդեպ Լաքոնիուսի հավատքի ի՞նչ ապացույց եք տեսնում։

Կարդացեք հետևյալ հատվածները և ձեր օրագրում «Նեփիացիների պատրաստությունները» վերնագրով ցուցակ կազմեք, որում ներառեք, թե մարդիկ ինչպես էին աշխարհիկ և հոգևոր առումով պատրաստվում Գադիանթոնի ավազակների հարձակմանը։ Հնարավորության դեպքում կարող եք Gospel Library հավելվածում լսել այդ հատվածների աուդիո տարբերակը։

  • Ըստ ձեզ՝ ո՞ր պատրաստություններն ամենաշատը օգնեցին։ Ինչո՞ւ։

  • Ըստ ձեզ՝ այդ պատրաստություններն ինչպե՞ս օգնեցին նրանց ապավինել Տիրոջը։

Կարդացեք 3 Նեփի 4.7–12 հատվածները և փնտրեք, թե նեփիացիներն ինչպես օրհնվեցին իրենց հոգևոր և աշխարհիկ պատրաստությունների համար։

  • Մենք ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս պատմությունից (տե՛ս 3 Նեփի 4.10

Մեկ սկզբունք, որ սովորում ենք այս պատմությունից, այն է, որ երբ հոգևոր և աշխարհիկ առումով պատրաստվենք, Տերը ուժ կտա մեզ հաղթահարելու կամ դիմակայելու դժվարություններին։

Պատրաստությունները մեր օրերում

Սուրբ գրությունները մեր օրերի հետ կապելու համար Նեփիացիների պատրաստությունների ցուցակի կողքին կազմեք «Ժամանակակից զուգահեռներ» վերնագրով ցուցակ։ Թվեք, թե ինչ նմանատիպ պատրաստություններ կարող ենք ձեռնարկել՝ ներառյալ այն պատրաստությունները, որոնք մարգարեները խորհուրդ են տվել մեզ անել։ Մտածեք, թե ինչին եք պատրաստվում, և այդ գաղափարներն ինչպես կարող են օգնել ձեզ պատրաստ լինել Տիրոջ ուժով։

Դիտեք «Temporal Preparedness Resources» տեսանյութը (3:09) ChurchofJesusChrist.org կայքում, որը պատրաստվածության շնորհիվ օրհնված մի ընտանիքի մասին է։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր ցուցակից ընտրեք մեկ կամ մի քանի պատրաստություն։ Այն ինչպե՞ս կարող է օգնել մեզ հաղթահարել մեր օրերում մեզ հանդիպող կոնկրետ դժվարությունները։

  • Ըստ ձեզ՝ մեր պատրաստվածությունն ինչպե՞ս կարող է թույլ տալ Տիրոջը զորացնել մեզ։

Գադիանթոնի ավազակները պաշարեցին նեփիացիներին, սակայն հաջողություն չունեցան, քանի որ նեփիացիների պատրաստվածությունը աստվածային օգնություն էր պարունակում։ Ի վերջո Գադիանթոնի ավազակները հետ քաշվեցին։ Նրանք շրջապատվեցին նեփիացի զորքերի կողմից և հանձնվեցին որպես գերիներ կամ սպանվեցին (տե՛ս 3 Նեփի 4.16–27

Կարդացեք 3 Նեփի 4.30–33, 5.1–4 հատվածները և փնտրեք, թե մարդիկ ինչպես արձագանքեցին Տիրոջ կողմից զորացվելուն։

  • Նրանց գործողություններն ինչպե՞ս էին ցուցադրում իրենց հավատքն առ Աստված:

Մտածեք, թե երբ եք աշխարհիկ և հոգևոր պատրաստության արդյունքում զգացել Տիրոջն ուժը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է պատրաստված լինելու օրհնությունների մասին․

Հակառակորդը երբեք չի դադարում հարձակվել: Այսպիսով, մենք չենք դադարի պատրաստվել։ Որքան ավելի շատ նյութապես, հուզական առումով և հոգևորապես ինքնապահով լինենք, այնքան ավելի պատրաստ կլինենք տապալել սատանայի անողոք հարձակումները: …

Ես չեմ ասում, որ առաջիկա օրերը հեշտ կլինեն, բայց ես խոստանում եմ ձեզ, որ ապագան փառավոր կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են և շարունակում են պատրաստվել, որպեսզի գործիքներ դառնան Տիրոջ ձեռքում: (Ռասսել Մ. Նելսոն, «Հավատքով ընդունենք ապագան», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020 թ․, 75–76)։

  1. Կատարեք հետևյալը․

Մտածեք որևէ դժվարության, իրավիճակի կամ իրադարձության մասին, որին պետք է պատրաստվեք։ Մտածեք, թե որքանով եք պատրաստ զգում ձեզ այսօր։ Այս հարցերին պատասխանելիս փնտրեք Հոգու առաջնորդությունը։

  • Ի՞նչ հատուկ գործողություններ կարող եք կատարել պատրաստվելու համար։

  • Ինչպե՞ս կարող եք Տիրոջը ներառել ձեր պատրաստություններում։