Սեմինարիա
Ալմա 56․ Երկու հազար պատանի մարտիկները


«Ալմա 56․ Երկու հազար պատանի մարտիկները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 56», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 56

երկու հազար պատանի մարտիկները

Նկար
Լամանացի մայրը գրկել է կրտսեր որդուն, երբ ավագ որդին՝ նիզակը ձեռքին պատրաստվում է մեկնել

Մենք կարող ենք Տիրոջ Եկեղեցու երիտասարդների հավատարմության օրինակից մեծ դասեր քաղել։ Մեծ պատերազմի ժամանակ Հելամանը 2000 երիտասարդի տարավ դեպի հաղթանակներ, որոնք շատ կյանքեր փրկեցին։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ հասկանալ, որ երբ խիզախորեն հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոսը, Տերը կօրհնի ձեզ Իր զորությամբ։

Խիզախություն ունեցեք

Պատկերացրեք, թե ինչ կզգայիք և ինչու, եթե ձեզ խնդրեին անել հետևյալը․

  • Ծառայել լիաժամկետ միսիայում

  • Պահել պատվիրանները, նույնիսկ եթե դրանք ընդունված չեն

  • Ելույթ ունենալ եկեղեցում կամ որևէ դաս ուսուցանել

  • Այս իրավիճակներում ի՞նչ կասկածներ ունենալու գայթակղություն կունենայիք։

Ձեր օրագրում գրեք մի բան, որը հնարավոր է՝ Տերը ցանկանա, որ անեք հիմա կամ շուտով, որը կարող է ձեզ համար վախեցնող կամ դժվար լինել։ Կարող եք գրել նաև ձեր բոլոր կասկածները կամ մտահոգությունները: (Այս գրառմանը կվերադառնաք ավելի ուշ՝ դասի ընթացքում)։

Խորհեք, թե ինչ պետք է իմանաք կամ հասկանաք՝ այս առաջադրանքը վստահությամբ կատարելու համար։ Ուսումնասիրելիս փնտրեք Տիրոջ ուղղորդումը, որպեսզի օգնի ձեզ գտնել և հասկանալ այն ճշմարտությունները, որոնք կօգնեն ձեզ։

Հելամանի նամակը Մորոնիին

Ալմա 56–58 գլուխներում ներկայացվում է այն նամակը, որը Հելամանը գրել էր զորավար Մորոնիին պատերազմի ժամանակ։ Հելամանը գրել էր անթի-նեփի-լեքիների մի խումբ երիտասարդների մասին, որոնց անվանում էին 2000 պատանի մարտիկներ։ Այս երիտասարդները, որոնց առաջնորդում էր Հելամանը, միացան Անթիփուսի առաջնորդած բանակին և պատրաստվեցին լամանացիներից պաշտպանել իրենց երկիրն ու ընտանիքները (տես Ալմա 56.9–12

Նկար
պատկերակ, գրառում
  1. Լրացրեք հետևյալը․

Իրավիճակը, որում հայտնվել էին 2000 պատանի մարտիկները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «Ալմա 56․ «2000 պատանի ռազմիկներ»

Կարդացեք հետևյալ հատվածները և համապատասխանեցրեք դրանք ամփոփման ճիշտ պնդումներին, որը կօգնի ավելին իմանալ այն վախեցնող ու դժվարին իրավիճակի մասին, որում հայտնվել էին Հելամանի որդիները։

1.___Ալմա 56.30–33

ա) Անթիփուսը Հելամանին և նրա 2000 մարտիկներին հրամայեց անցնել Անթիփարայի մոտով՝ փորձելով քաղաքից դուրս բերել լամանացիներին։

2.___Ալմա 56.34–38

բ) Երեք օր անց 2000 պատանի մարտիկներն իրենց հետևում այլևս չէին տեսնում լամանացիներին։ Նրանք չգիտեին՝ արդյոք Անթիփուսի բանակն էր բռնել լամանացիներին, թե լամանացիներն էին փորձում ծուղակը գցել իրենց։ Հելամանն իր պատանի զինվորներին հարցրեց՝ արդյոք պատրաստ են մարտի գնալ։

3.___Ալմա 56.39–42

գ) Երբ լամանացիները լքեցին քաղաքը, որպեսզի 2000 պատանի մարտիկների վրա հարձակվեն, Անթիփուսի բանակը հետևում էր լամանացիներին։

4.___Ալմա 56.43–44

դ) Շրջվելու և Անթիփուսի դեմ պայքարելու փոխարեն լամանացիներն արագացրին ընթացքը՝ հույս ունենալով մինչև Անթիփուսի հարձակվելը կոտորել Հելամանի բանակը։

Որոշեք՝ պայքարել, թե ոչ

Պատկերացրեք, որ դուք պատանի մարտիկների հետ էիք, և ձեզ հարցնում են, թե արդյոք պատրաստ եք մարտի գնալ։ Դուք ինչպե՞ս կարձագանքեիք: Ի՞նչը կազդեր ձեր որոշման վրա։

Կարդացեք Ալմա 56.45–48 հատվածները և փնտրեք, թե ինչ որոշեցին անել այս երիտասարդները և ինչու։

  • Ըստ հատված 46-ի՝ ի՞նչ գիտեին այս երիտասարդները։

  • Ո՞վ էր նրանց ուսուցանել այդ ճշմարտությունը: (Տես Ալմա 56.47–48։)

  • Այդ ճշմարտությունն ինչպե՞ս կարող էր նրանց մարտի գնալու խիզախություն հաղորդել։

Պատկերացրեք, թե Աստված ինչ կարող էր զգալ, երբ այս երիտասարդներն ամբողջովին վստահեցին Իրեն՝ գտնվելով վախեցնող ու դժվարին իրավիճակում։

Պաշտպանություն մարտում

Կարդացեք Ալմա 56.49–56 հատվածները և փնտրեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ պատանի մատիկները խիզախորեն «չէին վախենում» (Ալմա 56.47) կամ այլ կերպ ասած՝ հավատք գործադրեցին առ Աստված։

  • Ի՞նչ սովորեցիք այդ հատվածներից։

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել պատանի մարտիկներից, հետևյալն է՝ երբ մենք հավատքով գործելու խիզախություն ենք ունենում, Աստված զորացնում է մեզ։

Կարևոր է իմանալ, որ թեև Աստված պահպանեց Հելամանի ամբողջ բանակը, Նա ոչ միշտ է կարող պահպանել հավատարիմների ֆիզիկական գոյությունը։ Բայց Նա միշտ օրհնում է նրանց այն ձևերով, որոնք Ինքը գիտի, որ կօգնեն նրանց հոգիներին (տես Ալմա 60.12–13

  • Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Աստծո և Նրա զորության մասին։

  1. Ընտրեք և կատարեք հետևյալ վարժություններից մեկը, որը կօգնի ձեզ Հելամանի բանակի պատմությունը նմանեցնել մեզ և մեր օրերին։

Տարբերակ Ա․ Իրական կյանքի իրավիճակներ

Բացահայտեք մի իրավիճակ, որում այսօրվա երիտասարդները կարող են Հելամանի հավատարիմ պատանի մարտիկների նման խիզախորեն հավատք գործադրելու անհրաժեշտություն ունենալ։ Թվարկեք, թե ինչ կասկածներ կարող են ունենալ երիտասարդներն այդ իրավիճակում։ Հետո թվարկեք մեկ կամ երկու եղանակ, որոնցով երիտասարդները կարող են հավատք գործադրել՝ անկախ կասկածներ ունենալուց։ Կիսվեք, թե հավատք գործադրելու դեպքում Երկնային Հայրն ինչ եղանակներով կարող է օրհնել և զորացնել նրանց։

Տարբերակ Բ․ Նրանց ուսուցանել էին մայրերը

Գրեք ձեր մայրիկի կամ ձեր կյանքի մեկ այլ կնոջ մասին, որը պատանի մարտիկների մայրերի նման ուսուցանել է ձեզ հավատք ունենալ Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Գրի առեք, թե ինչ է նա ձեզ ուսուցանել խոսքով և օրինակով, և ինչ ազդեցություն է ունեցել ձեզ վրա։ Կարող եք ներառել, թե ինչ եղանակներով եք հետևել Տիրոջ հանդեպ հավատք գործադրելու և Նրա զորությունը զգալու ձեր մայրիկի օրինակին։

Մտածեք մեկ բան, որը Տերը կարող է ցանկանալ, որ անեք հիմա կամ շուտով, և որը կարող է ձեզ համար վախեցնող կամ դժվար լինել։ Կարող եք նաև վերհիշել բոլոր կասկածները կամ մտահոգությունները, որ գուցե ունեցել եք։ Ձեր օրագրում գրեք, թե ինչ գիտեք Աստծո մասին և պատանի մարտիկների պատմությունից ինչ սովորեցիք Նրա մասին, որը կարող է օգնել ձեզ այս իրավիճակում։ Կարող եք ներառել, թե ինչ եղանակներով եք ոգեշնչվում՝ Նրա հանդեպ հավատք գործադրելու համար, և Նա ինչպես կարող է ուժեղացնել ձեզ։