Սեմինարիա
2 Նեփի 31.1–13. «Հետևելով կենդանի Աստծո Որդու օրինակին»


«2 Նեփի 31.1–13. «Հետևելով կենդանի Աստծո Որդու օրինակին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 31.1–13», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 31.1–13

«Հետևելով կենդանի Աստծո Որդու օրինակին»

Նկար
Հովհաննեսը մկրտում է Հիսուս Քրիստոսին

Որո՞նք են այն եղանակները, որոնցով կարող ենք հետևել Փրկչի օրինակին: Նեփին ուսուցանեց, որ մկրտության և Սուրբ Հոգին ստանալու միջոցով Հիսուս Քրիստոսին հետևելը կարևոր է Աստծո արքայությունում փրկվելու համար: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ և բացատրել մկրտության և դրանից բխող օրհնությունների կարևորությունը:

Հետևեք Հիսուս Քրիստոսին մկրտվելով

Պատկերացրեք, որ ձեր ընկեր Ադան հանդիպել է Եկեղեցու միսիոներներին և իսկապես վայելում է այդ փորձառությունը: Նա կարդում է Մորմոնի Գիրքը և վայելում է այն, ինչ սովորում է: Միսիոներները վերջերս հրավիրել են նրան մկրտվելու: Հրավերի հաջորդ օրը Ադան հայտնում է ձեզ այդ մասին և ասում. «Ես, կարծես թե, ուզում եմ մկրտվել, բայց նաև չեմ հասկանում, թե ինչու է դա այդքան կարևոր, եթե ես փորձում եմ լավ մարդ լինել: Ի՞նչն է մկրտության մեջ այդքան կարևոր»:

  • Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կարող եք պատասխանել Ադայի հարցին այնպես, որ օգնեք նրան հասկանալ մկրտության կարևորությունը: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք օգնում են ձեզ ավելին հասկանալ Փրկչի մասին, և թե ինչու է մկրտվելու Նրա օրինակին հետևելն այդքան կարևոր: Խորհեք, թե դա ինչպես է անդրադարձել ձեր և ձեր ծանոթների կյանքի վրա: Դասի վերջում հնարավորություն կունենաք պատասխանելու Ադայի կարևոր հարցին:

Երբ Նեփին մոտենում էր փոքր թիթեղների վրա գրառումներ կատարելու ավարտին, նա ցանկացավ խոսել «Քրիստոսի վարդապետության» մասին: Կարող եք 2 Նեփի 31.2 և 2 Նեփի 31.21 հատվածներում նշել այս արտահայտությունը:

Մկրտությունը Քրիստոսի վարդապետության կարևոր բաղադրիչներից մեկն է:

  • Ի՞նչ գիտեք Փրկչի մկրտության մասին:

Եթե օգտակար լինի Փրկչի մկրտությունը վերանայելը, կարող եք կատարել հետևյալ քայլերից մեկը.

  • Կարդացեք Մատթեոս 3.13–17-ը:

  • Դիտեք «Հիսուսի մկրտությունը» տեսանյութը (2:54), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

  • Դիտեք, թե երեխաներն ինչպես են բացատրում Փրկչի մկրտությունը «Մկրտություն» տեսանյութի 0:00-1:13 հատվածում, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Հիսուս Քրիստոսը մեղքեր չուներ, սակայն մկրտվեց: Կարդացեք 2 Նեփի 31.5–11 հատվածները և գտեք, թե Փրկիչն ինչու մկրտվեց, և ինչ ենք իմանում Նրա մասին:

  • Ի՞նչ գտաք:

  • Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում հետևել Փրկչին «սրտի ողջ նվիրվածությամբ [և առանց] կեղծավորության» (2 Նեփի 31.13):

  • Երկնային Հայրն ի՞նչ օրհնություններ է տալիս նրանց, ովքեր անկեղծորեն հետևում են Փրկչի մկրտության օրինակին:

  • Սուրբ Հոգու ընկերակցությունն ինչպե՞ս է օրհնել ձեզ ձեր կյանքում:

  • Ի՞նչ այլ գաղափարներ եք գտել:

  • Հատված 5-ում ի՞նչը տպավորեց ձեզ:

  • Ի՞նչ վկայեց կամ խոստացավ Քրիստոսը, որը Նա կաներ մկրտվելով (տես 2 Նեփի 31.7):

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Հոր պատվիրանների և մեր հանեպ Փրկչի ունեցած զգացմունքների մասին:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է խրախուսել ձեզ հետևել Նրա օրինակին:

Եթե ցանկանում եք տեսնել, թե երեխաներն ինչ դասեր են սովորել Փրկչի մկրտության մասին, կարող եք դիտել «Մկրտություն» տեսանյութի 1:13-3:13 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Նեփին շարունակում էր իր հիշատակարանում վկայել Փրկչի մկրտության օրինակին հետևելու օրհնությունների մասին: Այս օրհնությունները բացահայտելու համար կարդացեք 2 Նեփի 31.12–13, 17 հատվածները: Մկրտության մասին լրացուցիչ մտքերի համար կարող եք ուսումնասիրել հետևյալը. Հովհաննես 3.3, 5, Գործք Առաքելոց 2.38, Ալմա 7.14, 3 Նեփի 11.33–34, 37:

  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

    Հիմնվելով ձեր սովորածի վրա՝ գրեք մի պարբերություն Ադայի համար: Օգնեք նրան հասկանալ մկրտությունը, և թե ինչու նա կարող է ցանկանալ հետևել Փրկչի օրինակին ու մկրտվել Նրա նման: Ներառեք հետևյալը.

  • առնվազն երկու սուրբ գրություն, որոնք ձեր կարծիքով կարող են օգնել նրան

  • ինչպես է մկրտությունն ավելի մոտեցնում մեզ Երկնային Հորը և մեր Փրկչին

  • մկրտության մասին ձեր անձնական մտքերը, փորձառությունները կամ վկայությունը և Սուրբ Հոգու ընկերակցությունը

Այս դասն ավարտելու համար մտածեք, թե ինչ ուսումնասիրեցիք այսօր: Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր մկրտությանը: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի շարունակեք հետևել Փրկիչի օրինակին: Ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին հետևել Փրկչի օրինակին և մկրտվել: Կարող եք ձեր մտքերը գրի առնել ձեր օրագրում: