2023
Վերցրեք Սուրբ Հոգին որպես ձեզ ուղեկից
Հոկտեմբեր 2023 թ․


«Վերցևեք Սուրբ Հոգին որպես ձեզ ուղեկից, Երիտասարդներին զորացնելու համար, հոկտեմբեր 2023։

Երիտասարդներին զորացնելու համար․ ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2023

Վերցրեք Սուրբ Հոգին որպես ձեզ ուղեկից

Մեր Երկնային Հայրը գիտեր, որ մահկանացու կյանքում մենք բախվելու էինք մարտահրավերների, նեղությունների և խառնաշփոթի: Նա գիտեր, որ մենք գոտեմարտելու ենք հարցերի, հիասթափությունների, գայթակղությունների և թուլությունների հետ: Մեզ մարմնական ուժ և աստվածային առաջնորդություն տալու համար Նա տվել է Սուրբ Հոգին։

Աստվածային հանձնարարությամբ Հոգին ոգեշնչում է, վկայում, ուսուցանում և հուշում է մեզ քայլել Տիրոջ լույսի ներքո: Մենք սուրբ պարտականություն ունենք սովորելու ճանաչել Նրա ազդեցությունը մեր կյանքում և արձագանքել:

Ինչպե՞ս ենք մենք անում այդ:

Առաջինը, մենք ձգտում ենք արժանի ապրել Հոգուն:

Երկրորդը, մենք պետք է հոժար լինենք ընդունել Հոգին։

Երրորդը, մենք պետք է ճանաչենք Հոգին երբ այն ստանանք:

Չորրորդը, մենք պետք է գործենք ըստ առաջին հուշման»:

Մենք պետք է լուրջ մոտենանք Տիրոջ «ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ» կոչին [Վարդապետություն և Ուխտեր 78․18]: Նա մեզ առաջնորդում է Սուրբ Հոգով: Թող որ մենք մենք մոտ լինենք Հոգուն և արագ գործենք ըստ նրա առաջին հուշումների՝ իմանալով, որ դրանք Աստծուց են գալիս: Ես վկայում եմ Սուրբ Հոգու զորության մասին, որ առաջնորդի մեզ, պահպանի մեզ և միշտ լինի մեզ հետ: