2023
Ձեր սիրտը բացեք Սուրբ Հոգու առաջ
Ապրիլ 2023


«Ձեր սիրտը բացեք Սուրբ Հոգու առաջ», Երիտասարդներին զորացնելու համար, ապրիլ 2023։

Երիտասարդներին զորացնելու համար ամենամսյա ուղերձ, ապրիլ 2023

Ձեր սիրտը բացեք Սուրբ Հոգու առաջ

Զատկի այս օրերին ես շնորհակալություն եմ հայտնում մեր Երկնային Հորը Նրա Սիրելի Որդու պարգևի համար, ով կամավոր եկավ երկիր՝ լինելու մեր Քավիչը։ Ես երախտապարտ եմ, իմանալով, որ Նա քավեց մեր մեղքերը և բարձրացավ Հարությամբ: Ամեն օր ես օրհնված եմ` իմանալով, որ Նրա Քավության շնորհիվ ես գուցե մի օր հարություն կառնեմ, որ հավերժ ապրեմ սիրառատ մի ընտանիքում:

Ես գիտեմ այդ բաները այն միակ ուղիով, որ մեզանից ամեն մեկը կարող է իմանալ: Սուրբ Հոգին խոսել է իմ մտքում և իմ սրտում, որ դրանք ճշմարիտ են, ոչ թե մեկ անգամ, այլ հաճախակի:

Մենք ունենք Սուրբ Հոգու ընկերակցության անգին խոստումը։ Մեր պարտականությունն է բացել մեր սրտերը՝ ողջ կյանքում Սուրբ Հոգու միջոցով շարունակական հոգևոր առաջնորդություն և մխիթարություն ստանալու համար։

Նկար
ծաղիկ

Նկարները՝ Էմիլի Ի․ Ջոնսի

Առաջին ընտրությունն է լինել խոնարհ Աստծո առաջ։

Նկար
աղոթող ձեռքեր

Երկրորդը՝ հավատքով աղոթելն է առ Տեր Հիսուս Քրիստոսը։

Նկար
կողմնացույց

Երրորդը՝ ճշգրտորեն հնազանդվելն է։

Նկար
սրտիկ

Եվ չորրորդը՝ աղոթելն է, իմանալու համար ուրիշների կարիքներն ու սրտերը և թե ինչպես օգնել նրանց Տիրոջ անունից։

Ես աղոթում եմ իմ ողջ սրտով, որ դուք լսեք Հոգու ձայնը, որն ուղարկվում է ձեզ այնպես առատորեն: Եվ ես աղոթում եմ, որ դուք միշտ բացեք ձեր սիրտը Հոգին ստանալու համար, որպեսզի մշտապես ունենաք Հոգին ձեզ հետ ուղեկից ունենալու ուրախությունը։