2021
Տաճարային աշխատանք
Հոկտեմբեր 2021


«Տաճարային աշխատանք», Լիահոնա, հոկտեմբեր 2021

Լիահոնայի ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2021

Տաճարային աշխատանք

Տաճարը Տիրոջ տունն է: Տաճարներում մենք կարող ենք արարողություններ ստանալ և ուխտեր կապել Նրա հետ: Տաճարում մենք կարող ենք նաև արարողություններ կատարել մեր նախնիների համար:

Նկար
տաճար

Բարանքիլա Կոլումբիա տաճարը, լուսանկարիչ՝ Բրունո Լիմա

Պատմության ընթացքում Տերը միշտ պատվիրել է Իր ժողովրդին տաճարներ կառուցել: Տաճարները սուրբ վայրեր են, որտեղ մենք կարող ենք զգալ Աստծո սերը, ստանալ արարողություններ և Նրա հետ ուխտեր կապել: Եկեղեցին ամբողջ աշխարհում տաճարներ է կառուցում, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան ունենալ այդ օրհնությունները:

Նկար
տաճարի առջև կանգնած կինը

Օքուիր Մաունթին Յուտա տաճարի դիմաց կանգնած կինը, լուսանկարիչներ՝ Նեքսեո և Մեթյու Ռեյերներ

Օժտում

Եկեղեցու արդարակյաց կյանքով ապրող անդամները գնում են տաճար՝ արարողություններ ստանալու և Աստծո հետ ուխտեր կամ խոստումներ կապելու համար: Արարողություններից մեկը, որը ստանում ենք տաճարում, օժտումն է: Օժտում բառը նշանակում է «պարգև»: Տաճարային օժտումը պարգև է Աստծուց։ Այս արարողությամբ մենք սովորում ենք մեր փրկության համար նախատեսված Երկնային Հոր ծրագիրը, և ուխտեր ենք կապում՝ Աստծո պատվիրանները պահելու համար: Եթե մենք հավատարիմ ենք մեր ուխտերին, Աստված օրհնում է մեզ:

Նկար
տաճարի առջև կանգնած զույգը

Մանիլա Ֆիլիպինների տաճարի բակում քայլող զույգը, լուսանկարիչ՝ Քրիստինա Սմիթ

Ընտանիքները կնքվում են միասին

Տաճարային ամուսնությունը նույնպես կոչվում է կնքում: Երբ զույգերը կնքվում են տաճարում և պահում են իրենց ուխտերը, ապա նրանք հավերժ ամուսնացած կլինեն: Եթե նրանք երեխաներ ունենան, այդ երեխաները նույնպես կնքված կլինեն նրանց հետ: Երեխաներ ունենալուց հետո կնքված ծնողները կարող են իրենց երեխաներին կնքել իրենց հետ: Եթե նրանք արդար ապրեն, նրանց ընտանիքը հավերժ միասին կլինի:

Նկար
Լիսաբոն Պորտուգալիայի տաճարի մկրտարանը

Լիսաբոն Պորտուգալիայի տաճարի մկրտարանը, լուսանկարիչ՝ Լեսլի Նիլսոն

Տաճարային աշխատանք՝ Աստծո բոլոր զավակների համար

Մենք ընտանեկան պատմությանը վերաբերող աշխատանք ենք կատարում՝ մեր նախնիների մասին տեղեկություններ իմանալու համար: Հետո մենք տաճարային աշխատանք ենք կատարում նրանց համար: Մենք նրանց համար կատարում ենք բոլոր արարողությունները, որոնց կարիքն ունեն ապրողները՝ մկրտություն, հաստատում, քահանայության ստացում (տղամարդկանց համար), օժտում և կնքում: Այնուհետեւ նրանք կարող են ընտրել` արդյո՞ք ցանկանում են ընդունել այդ արարողությունները: Այս կերպ Աստծո բոլոր զավակները կարող են վայելել ավետարանի օրհնությունները:

Նկար
տաճարի առջև կանգնած ընտանիքը

Ֆիլադելֆիա Պենսիլվանիա տաճարի դիմաց կանգնած ընտանիքը, լուսանկարիչ՝ Քոդի Բելլ

Տաճարային աշխատանքի օրհնությունները

Եթե պահենք ուխտերը, որոնք կապում ենք տաճարում, մենք կօրհնվենք, կպաշտպանվենք և կամրապնդվենք։ Մենք կունենանք քահանայության զորությունը: Մեր ընտանիքները հավերժ միասին կլինեն:

Տաճարը նաև խաղաղության և հայտնության վայր է: Տաճարային աշխատանք կատարելով՝ մենք կարող ենք հոգևոր առաջնորդություն ստանալ և զգալ Աստծո սերը: