2015
Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշները. առաքինություն
Հունիս 2015


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունիս 2015

Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշները. առաքինություն

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: Փրկչի աստվածային հատկանիշները հասկանալը ինչպե՞ս կմեծացնեն ձեր հավատքը Նրա հանդեպ և կօրհնեն նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

«Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ինչպես ցողը երկնքից» (ՎևՈՒ 121.45):

Ի՞նչ է առաքինությունը: Երեց Ջեյմս Ի. Ֆաուստն (1920-2007) ասել է. «Առաքինության բուն իմաստը ներառում է արդարության բոլոր հատկությունները, որոնք օգնում են մեզ ձևավորել մեր բնավորությունը»:1 Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910-2008) ավելացրել է. «Աստծո սերն ամեն առաքինության, ամեն բարության, ամեն ուժեղ բնավորության հիմքն է»:2

Կանանց և առաքինության փոխհարաբերությունների մասին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է. «Կանայք իրենց հետ աշխարհ են բերում որոշակի առաքինություն՝ մի աստվածային պարգև, որը նրանց գիտակ է դարձնում ներշնչել այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ հավատքը, քաջությունը, փոխըմբռնումը և փոխհարաբերությունների և մշակույթների հղկումը: …

Քույրեր, ձեր բոլոր փոխհարաբերություններից, Աստծո` մեր Երկնային Հոր հետ ձեր փոխհարաբերությունն է ձեր բարոյական ուժի աղբյուրը, որը դուք պետք է միշտ առաջինը դնեք ձեր կյանքում: Հիշեք, որ Հիսուսի ուժը եկավ Հոր կամքին Նրա ողջ մտքով նվիրվածությունից։ … Ձգտեք լինել Հոր և Որդու այդպիսի աշակերտ, և ձեր ազդեցությունը երբեք չի թուլանա»:3

Լրացուցիչ սուրբ գրություններ

Սաղմոս ԻԴ.3–5, Փիլիպպեցիս Դ.8, Բ Պետրոս Ա.3–5, Ալմա 31.5, ՎևՈՒ 38.23–24

Սուրբ գրություններից

Այսօր հավատքով լի առաքինի կանայք օգնության են հասնում Փրկչին: Ղուկաս Ը գլխում մենք կարդում ենք մի կնոջ մասին, ով 12 տարի արյունահոսության խնդիր ուներ, որը չէր բուժվում: Նա բժշկություն էր փնտրում, երբ Քրիստոսին «մօտ եկաւ ետեւիցը, նորա հանդերձի ծայրին դպաւ. եւ իսկոյն նորա արիւնի վազելը կանգնեց: Եւ Յիսուսը ասեց, … Մեկը դպաւ ինձ. որովհետեւ ես իմացայ` որ զօրութիւն4 դուրս եկաւ ինձանից»: Այս առաքինի հավատարիմ կինը նրա առաջին ընկավ, հայտարարելով Նրան «բոլոր ժողովրդի առաջին», որ «նորան դպաւ» և «իսկոյն բժշկուեցաւ: Նա էլ ասեց նորան. Քաջացիր, դուստր, քո հաւատքը բժշկեց քեզ» (տես Ղուկաս Ը.43–48, տես նաև Զ.17-19):

Իր զորությամբ5 Քրիստոսը կարող է բուժել, հնարավորություն տալ, ամրացնել, մխիթարել և քաջություն ներշնչել, երբ մենք ընտրում ենք քաջաբար և հավատքով օգնության հասնել Նրան:

Հղումներ

  1. James E. Faust, “The Virtues of Righteous Daughters of God,” Liahona, May 2003, 108.

  2. Gordon B. Hinckley, “Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, Apr. 1996, 73.

  3. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Կանանց բարոյական ուժը» Լիահոնա, նոյ. 2013, 29, 31:

  4. Առաքինությունը զորություն ունի (տես Մարկոս Ե.30):

  5. Սուրգ Գրքերի Ուղեցույցում «Քահանայությունը» սահմանված է որպես «Իշխանություն և զորություն, որն Աստված տալիս է մարդուն՝ կատարելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդկանց փրկության համար» (ՎևՈՒ 50.26–27):

Խորհեք այս մասին

Ինչպե՞ս է առաքինությունը զորացնում և ամրացնում մեզ:

Տպել