2012
Հատուկ կարիքներ և մատուցված ծառայություն
Սեպտեմբեր 2012


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, Սեպտեմբեր 2012

Հատուկ կարիքներ և մատուցված ծառայություն

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:

Սփոփող Միության հաստատումը

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

«Կարիքավորներն ամենուր են,- ասել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, - և մեզանից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ բան անել ինչ-որ մեկին օգնելու համար: … Եթե մենք մեզ չկորցնենք ուրիշներին ծառայելու մեջ, մեր կյանքում քիչ նպատակ կլինի»:1

Որպես այցելող ուսուցիչներ մենք կարող ենք անկեղծորեն սիրել և ճանաչել յուրաքանչյուր քրոջ, ում այցելում ենք: Նրանց համար ծառայությունը, ում մենք այցելում ենք, ակամայից կբխի նրանց հանդեպ մեր սիրուց (տես Հովհաննես ԺԳ.34–35):

Ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ մեր քույրերի հոգևոր և նյութական կարիքների մասին, որպեսզի մենք կարողանանք անհրաժեշտության դեպքում ծառայություն մատուցել: Որպես այցելող ուսուցիչներ մենք կանչված ենք ստանալու ոգեշնչում, երբ մենք աղոթենք նրանց համար, ում մենք այցելում ենք:

Մեր քույրերի հետ մշտական կապ հաստատելը նույնպես կարևոր է: Անձամբ այցելելը, հեռախոսազանգերը, քաջալերող երկտողերը, է-փոստով նամակագրությունը, միաիսն նստելը, անկեղծ հաճոյախոսելը, եկեղեցում օգնության հասնելը, հիվանդության կամ կարիքի պահին օգնելը և այլ ծառայությունները, բոլորը օգնում են մեզ հոգ տանել և ամրացնել միմյանց:2

Այցելող ուսուցիչներին խնդրում են զեկուցել քույրերի բարօրության և հոգևոր կարիքների մասին, և նրանց մատուցված ծառայության մասին: Նմանատիպ զեկույցները և մեր քույրերին մատուցած մեր ծառայությունը օգնում են մեզ ցուցադրել մեր աշակերտությունը:3

Սուրբ գրություններից

Հովհաննես Ժ.14–16, 3 Նեփի 17.7, 9, Մորոնի 6.3–4

Մեր պատմությունից

Իրար ծառայելը միշտ եղել է այցելությամբ ուսուցանելու հենց սրտում: Շարունակաբար մատուցվող ծառայության շնորհիվ մենք բերում ենք բարություն և ընկերություն, որ ավելին են, քան ամենամսյա այցելությունները: Մեր հոգատարությունն է, որ կարևոր նշանակություն է ստանում:

«Իմ ցանկությունն է աղերսել մեր քույրերին, որ դադարեն հեռախոսազանգի կամ ամսեկան այցելությունների համար անհանգստանալ»,- ասել է Մերի Էլեն Սմութը` Սփոփող Միության 13-րդ գերագույն նախագահը: Նա խնդրել է մեզ «դրա փոխարեն կենտրոնանալ նրբագեղ հոգիների համար հոգ տանելու վրա»:4

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) ուսուցանել է. «Կարևոր է, որ մենք ծառայենք իրար թագավորությունում»: Սակայն նա նկատել է, որ ոչ բոլոր ծառայությունները պետք է հերոսական լինեն: «Շատ հաճախ մեր ծառայությունները բաղկացած են հասարակ քաջալերանքից կամ առօրյա գործերում օգնություն ցուցաբերելուց,- ասել է նա,- սակայն ինչպիսի փառահեղ հետևանքներ կարող են բխել … փոքր, սակայն կշռադատված գործերից»:5

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Ի՞նչ եմ ես արել ինչ-որ մեկի համար այսօր», Լիահոնա, նոյեմբեր, 2009, 84:

  2. Տես Handbook 2: Administering the Church (2010), 9.5.1:

  3. Տես Handbook 2, 9.5.4:

  4. Mary Ellen Smoot, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 117.

  5. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 82.

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ես փնտրու՞մ եմ անձնական ոգեշնչում, որպեսզի իմանամ, թե ինչպես արձագանքեմ յուրաքանչյուր քրոջ հոգևոր և նյութական կարիքներին, ում համար ինձ հանձնարարված է հոգ տանել:

  2. Ինչպե՞ս կարող են քույրերը, ում համար ես հոգ եմ տանում, իմանալ, որ ես մտահոգվում եմ իրենց և իրենց ընտանիքների համար: