Երիտասարդներին զորացնելու համար
Օգնություն կատարյալ աղբյուրից
Փետրվար 2025


Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի ուղերձ, փետրվար 2025

Օգնություն կատարյալ աղբյուրից

Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների եք դեմ առնում, Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ, երբ դուք դիմեք Նրան:

Հիսուս Քրիստոս

Օրինակը, Ջանեթ Բորուփ

Ժամանակ առ ժամանակ մենք բոլորս կարիք ենք ունենում մի փոքր օգնության: Երբեմն մենք մեծ օգնության կարիք ունենք։ Ճշմարտությունն այն է, որ կյանքը սովորաբար շատ ավելի լավ է ընթանում, երբ չես փորձում միայնակ քայլել:

Հիսուս Քրիստոսը ձեր օգնության, հույսի և ուժի կատարյալ աղբյուրն է: Նա կարող է նաև օգնել ձեզ փոխվել դեպի լավը, միգուցե նույնիսկ այնպիսի ձևերով, որոնք հնարավոր չէիք համարում:

Սրտի փոփոխություն

Երբևէ աղոթե՞լ եք, որ Աստված փափկացնի ձեր թշնամիների սրտերը: Եթե այո, ապա իմացեք, որ դուք մենակ չեք (տես 3 Նեփի 12․44, Մորոնի 7․48)։ Նույնիսկ եթե դուք չունեք թշնամիներ այն իմաստով, որը Մորմոնի Գրքում է (թշնամիներ զինված և պատրաստ հարձակման), դուք հավանաբար աղոթել եք, որ Աստված փափկացնի մեկի սիրտը, ով ձեզ հետ լավ չի վերաբերվում:

Բայց երբևէ աղոթե՞լ եք և խնդրել Աստծուն, որ փափկացնի ձեր սիրտը: Գուցե դուք դժվարանում եք ինչ-որ մեկին ներել: Կամ դուք շարունակում եք կորցնել ձեր ինքնատիրապետումը, չնայած չեք ցանկանում: Կամ դուք ցանկանում եք ավելի բարի լինել ձեր եղբայրների և քույրերի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ նրանք երբեմն նյարդայնացնում են ձեզ:

«Հիսուս Քրիստոսը կփոխի ձեր սիրտը և ձեր կյանքը: Դուք կամաց-կամաց կաճեք ու ավելի շատ կնմանվեք Նրան: Նրա հետ ունեցած ձեր ուխտի կապը ավելի մեծ հասանելիություն կբերի դեպի Նրա զորությունը» (Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար [2022], 8, շեշտադրումն ավելացված է)։

Մի՞թե դա մեծ խոստում չէ: Անկախ նրանից, թե ինչի դեմ եք պայքարում, նույնիսկ ձեր սեփական սրտի, Հիսուս Քրիստոսը կարող է օգնել: Ինչպե՞ս կարող եք այսօր դիմել Նրան:

տղա