2024
Սուրբ Ծնունդ
Դեկտեմբեր 2024


Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ուղերձ, դեկտեմբեր 2024

Սուրբ Ծնունդ

Սովորեք Սուրբ Ծնունդի այս ծանոթ տեսարանի մասին, և թե ինչպես է այն օգնում մեզ կենտրոնանալ Փրկչի վրա։

Բեթլեհեմ

Նկարները` Կարոլին Վիբերտի

Բեթլեհեմ

Եբրայերենով Բեթլեհեմ նշանակում է «հացի տուն»։ Երբեմն այն կոչվում է Դավթի քաղաք, որի սերնդից, ըստ մարգարեության, Մեսիան է գալու (տես Երեմիա 23.5, Հովհաննես 7.42): Սամուելն օծեց Դավիթ թագավորին Բեթլեհեմում (տես Ա Թագավորների 16.1-13): Մարգարեացվել էր, որ Մեսիան այնտեղ է ծնվելու (տես Միքիա 5.2):

իջևանատուն

Իջևանատուն

Հունարեն իջևանատուն բառը կարող է նշանակել ցանկացած ժամանակավոր կացարան, այդ թվում նաև հյուրերի սենյակ։ Մարիամը «[Քրիստոս Մանկանը] դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանատանը նրանց համար տեղ չկար» (Ղուկաս 2.7): (Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում ասվում է «իջևաններ»)։ «Տեղ չկար» կարող է նշանակել, որ նրանցից երես էին թեքել, կամ չկար ոչ մի տեղ, որ նրանք կարող էին մնալ, որն ուներ երեխա ծննդաբերելու տեղ: Ամեն դեպքում, նրանք գնացին մի տեղ, որտեղ մսուր կար։

Սուրբ Ծննդյան տեսարան

Մսուր

Մսուրը բարձրացված արկղ է կամ տաշտ, որը պահում է կենդանիների կերը։ Հին Հրեաստանում դրանք հիմնականում պատրաստված էին քարից։ Իջևաններն ունեին կենտրոնական գավիթներ, որտեղ կային մսուրներ։ Շատ տներ նույնպես մսուր ունեին մեծ գլխավոր սենյակում, որպեսզի կենդանիները գիշերը այնտեղ պահվեին։

Խանձարուրներ

Մայրերը նորածիններին բարուրում են արդեն հազարավոր տարիներ (փաթաթում են վերմակի կամ կտորի մեջ)։ Սա հանգստացնում և մխիթարում է նրանց արգանդից դուրս գալու ցնցումից: Մարիամի օգտագործած կտորը, հավանաբար, առանձնահատուկ ընտանեկան նշան ուներ։

Մարիամը և Հովսեփը

Նրանք բարի և արդար մարդիկ էին, և երկուսն էլ Դավթի հետնորդներ էին։ Յուրաքանչյուրին այցելել էր հրեշտակ՝ նախապատրաստելով Փրկչի ծննդին (տես Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.26-38): Նրանք 100-140 կմ (60-90 մղոն) ճանապարհ անցան դեպի Բեթլեհեմ: Մարիամը հղի էր ճամփորդության ընթացքում:

հովիվներ

Հովիվներ

Հովիվները հսկում էին իրենց հոտերը Բեթլեհեմի մոտակայքում։ Ըստ որոշ գիտնականների՝ քաղաքի մոտակայքում թույլատրվում էր միայն տաճարային զոհաբերությունների համար նախատեսված ոչխարներ աճեցնել։ Այսպիսով, այս հովիվները հավանաբար հսկում էին ոչխարների, որոնք խորհրդանշելու էին Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը մեզ համար (տես Մովսես 5.6–7): Նրանք թողեցին իրենց հոտերը, որպեսզի տեսնեն Մեսիային, որի քավիչ զոհաբերությունը վերացնելու էր կենդանիների զոհաբերությունը։

Մանուկ Քրիստոսը

Հիսուս Քրիստոսը Սուրբ Ծննդյան տեսարանի և մեր կյանքի կենտրոնական կերպարն է։

Հղումներ

  1. Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Luke 2:7 (in Luke 2:7, footnote b

  2. See Andy Mickelson, “An Improbable Inn: Texts and Tradition Surrounding Luke 2:7,” Studia Antiqua vol. 14, no. 1 (May 2015):

  3. See Andy Mickelson, “An Improbable Inn․”

  4. Տես Ռասսել Մ. Նելսոն, “The Peace and Joy of Knowing the Savior Lives,” Liahona, Dec. 2011, 19–20:

  5. See Alfred Edersheim, The Life and Times of Jesus the Messiah (1907), 1։186․