Ըստ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ ահա թե ինչու դուք չպետք է վախենաք:
Ինչի՞ց եք դուք վախենում: Հեծանվային վազքուղիների՞ց: Մաթեմատիկայի դասարանի՞ց: Եսայիային հասկանալո՞ւց։
Ի՞նչ կասեք ապաշխարությանմասին: Եթե ապաշխարելու մտքից դուք ցանկանում եք թաքնվել ծածկոցի տակ կամ չափից շատ շոկոլադ ուտել, այս հոդվածը ձեզ համար է:
«Խնդրում եմ, մի վախեցեք և մի հետաձգեք ապաշխարությունը»,- ասել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: Եվ լավ պատճառով: Ահա մի քանի բան, որն ըստ նախագահ Նելսոնի, ապաշխարություն է և ապաշխարություն չէ:
Նկարները՝ Քորի Էգբերտի
Ընդունեք Աստծո կատարյալ պարգևը
Այսպիսով, պատրա՞ստ եք վստահել Փրկչին` ապաշխարությունից ձեր վախը հաղթահարելու համար: Դուք չեք զղջա:
Նախագահ Նելսոնն ասում է. «Քանի որ աշխարհը կարիք ունի փրկվելու, և քանի որ ես և դուք կարիք ունենք փրկվելու, [Երկնային Հայրը] ուղարկեց մեզ Փրկիչ:
… Եկեք ընդունենք Աստծո կատարյալ և թանկագին պարգևը: Եկեք նետենք մեր բեռները և մեղքերը Փրկչի ոտքերի մոտ և վայելենք ուրախությունը, որը գալիս է ապաշխարությունից և փոխվելուց»: