«Հստակ ճանաչիր ինքդ քեզ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։
Հստակ ճանաչիր ինքդ քեզ
Թույլ մի տուր, որ աշխարհն ասի, թե ով ես դու:
Աշխարհը կփորձի ձեր մասին այնպիսի բաներ պատմել ձեզ, որոնք ճշմարիտ չեն:
«Դու բավականին հանրաճանաչ չես»:
Բայց ճշմարտությունն այն է, որ իսկական ընկերությունն ավելի արժեքավոր է, քան հանրաճանաչությունը:
«Դու երբեք որևէ բանում հաջողության չես հասնի»:
Բայց ճշմարտությունն այն է, որ հավատքը և տքնաջան աշխատանքը կարող են հասցնել ձեզ ցանկացած տեղ:
«Դու նույնպես …», «Դու պետք է ավելի շատ …», «Քեզ բավական չէ …»
Բայց ճշմարտությունն այն է, որ Աստված կամենում է, որ դուք ինքներդ ձեզ տեսնեք հոգևոր աչքերով:
«Դու անարժեք ես»:
Բայց ճշմարտությունն այն է, որ դուք Աստծո զավակ եք:
«Դու այնքան շատ զվարճություն ես բաց թողնում»:
Բայց ճշմարտությունն այն է, որ դուք ուրախություն եք գտնում, երբ Աստծո սիրով կիսվում եք ձեզ շրջապատող մարդկանց հետ:
«Դու երբեք չես հասնի որևէ բանի»:
Բայց ճշմարտությունն այն է, որ դուք ունեք ապագա, այնքան պայծառ՝ որքան ձեր հավատքն է:1