2021
Ես սիրում եմ ձեզ
Հունվար 2021 թ․


Ուղերձ մարգարեից

Ես սիրում եմ ձեզ

Նկար
President Nelson talking with children

Նախագահ Նելսոնը հանդիպեց Երեխաների միության մանուկների հետ մի փայտաշեն տան մեջ՝ Պալմիրայում (Նյու Յորք, ԱՄՆ)։ Այդ տնակը նման է այն տանը, ուր ապրում էր Ջոզեֆ Սմիթը, երբ տեսավ իր Առաջին Տեսիլքը: Ահա մի քանի մտքեր, որոնցով նախագահ Նելսոնը կիսվեց երեխաների հետ։

Աստծո բոլոր զավակնե՛ր

Կարևոր չէ, թե որտեղ եք ծնվել, ինչ դրոշ եք ծածանում կամ ինչ լեզվով եք խոսում։ Մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք և մենք կաճենք ու կնմանվենք Նրան:

Ջանք և պարգևատրում

Մարգարե լինելու համար պետք է շատ աշխատել և շատ սովորել: Ամեն բան, ինչ կապված է Փրկիչին ավելի նմանվելու հետ, ջանք է պահանջում: Երբ Աստված կամեցավ տասը պատվիրանները հանձնել Մովսեսին, ո՞ւր պատվիրեց Մովսեսին գնալ: Դեպի Սինայ լեռան գագաթը: Այնպես որ Մովսեսը ստիպված էր քայլել մինչև այդ լեռան գագաթը, որպեսզի ստանար տասը պատվիրանները: Տերը սիրում է ջանքը, որովհետև ջանքը բերում է պարգևատրումներ, որոնք չեն կարող գալ առանց դրա:

Մարգարեի ընտանիքը

Մենք ունենք տասը զավակ՝ ինը գեղեցիկ դուստրեր և մեկ որդի: Նրանցից երկուսն այժմ ապրում են երկնքում: Նրանք երկար չմնացին երկրի վրա և հիմա նրանք ուրախանում են մեզ համար երկնքում: Մեզ միավորում է տաճարային ամուսնությունը, ինչը նշանակում է, որ մենք հավերժ միասին կլինենք, երբ ավարտվի մեր կարճ հերթափոխը երկրի վրա:

Երջանկության բաղադրատոմս

Սուրբ գրությունները խոհարարական գրքի նման են: Եթե խոհարարական գիրք չունեք և ուղղակի փորձում եք ալյուրը, կաթը և հավկիթներն իրար խառնել, դուք չեք ստանա լավ կարկանդակ: Աստված մեզ երջանկության բաղադրատոմս է տվել, և այն կոչվում է պատվիրաններ:

Պատվիրան բառը հնչում է որպես հրաման՝ կարծես մեզ ասում են, թե ինչ պետք է անենք: Սակայն, իրականում, դա սովորելու ամենակարճ ճանապարհն է: Օրինակ՝ Նա մեզ պատվիրում է չխմել ոգելից խմիչքներ կամ չծխել ծխախոտ և այլ վնասակար նյութեր: Ինչո՞ւ: Որպեսզի դուք ապրեք երկար և երջանիկ: Կարծում եք, ես կապրեի՞ 95 տարի, եթե ծխեի կամ խմեի: Ոչ: Եվ ես երջանիկ եմ: Եվ ես դեռևս կարող եմ դահուկներ քշել թոռներիս հետ:

Հրաշալի մի բան

Ապաշխարությունը նշանակում է, որ ամեն օր մենք ավելի շատ ենք փորձում և ավելի շատ գործեր ենք անում՝ Տեր Հիսուս Քրիստոսին նմանվելու համար: Բայց միևնույն է, ես դեռևս ապաշխարում եմ: Յուրաքանչյուր օր ես փորձում ավելի շատ բան սովորել և դառնալ այնպիսին, ինչպիսին Տերը ցանկանում է, որ լինեմ: Եվ դա պատիժ չէ: Դա ուրախացնող հնարավորություն է: Ամեն առավոտ ես վեր եմ թռչում անկողնուց և ասում. «Օ՜հ, հրաշալի մի բան է կատարվելու այսօր: Այսօր ես ավելի շատ կնմանվեմ Հիսուսին»:

Նկար
Friend Magazine, 2021/01-02 Jan/Feb

Նկարները` Դեյվիդ Հաբբենի