2019 թվականի հոգևոր հավաքներ
Ունենալ հավերժական ամուսնության շարունակական առաջընթաց


Ունենալ հավերժական ամուսնության շարունակական առաջընթաց

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար • 5 մայիսի, 2019թ․ • Սոլթ Լեյք Սիթի Թաբերնաքլ

[Երեց Քարլ Բ. Քուք]

Քույր Քուքն ու ես երախտապարտ ենք այս երեկո ձեզ հետ լինելու համար: Այս հեռարձակումը միավորում է մեզ աշխարհով մեկ, որոնց թվում են 99 երկրներ և 39 լեզուներ։ Ձեզանից շատերն ուղիղ եթերով են դիտում այս հեռարձակումը։ Ժամային տարբերության պատճառով ձեզանից ոմանք կդիտեն հեռարձակման կրկնությունը։ Որտեղ էլ գտնվեք և ինչպես էլ դիտեք այս հավաքը, մենք ողջունում ենք ձեզ։

Հատուկ ողջուններ ենք հղում նրանց, ովքեր վերջերս են ավարտել ավագ դպրոցը և առաջին անգամ են մասնակցում այս համաշխարհային հավաքին։ Հույս ունենք, որ ինստիտուտի և կրոնի մյուս դասերի ժամանակ դուք կդիտեք այն, որպեսզի օգտվեք այն հոգևոր ուսուցումից, որը մատչելի է ձեզ։ Դասընթացներին և միջոցառումներին մասնակցելը կարևոր աջակցություն է, որն օգնում է հաջողությամբ անցնել ձեր կյանքի այս շրջանը:

[Քույր Լինետ Հ․ Քուք]

Մենք օրհնված ենք ձեզանից յուրաքանչյուրի հետ լինելու համար: Դուք բարձրացնում եք մեր հոգիները և մեծացնում մեր հավատքն ապագայի նկատմամբ։ Մենք հիանում ենք, թե ինչպես եք արձագանքում մեր մարգարեների և առաքյալների հորդորներին: Հավատքով լի ձեր մասնակցությունն ընտանեկան պատմության աշխատանքին, միսիոներական աշխատանքին և տաճարային աշխատանքին, այդ թվում՝ արարողության սպասավորի ձեր ծառայությունը, ոգեշնչող է։ Մենք երախտապարտ ենք ձեզ և մենք սիրում ենք ձեզ։

[Երեց Քուք]

Ես կուզենայի երեկոն սկսել՝ պատմելով Քույր Քուքի և ինձ հետ պատահած մի փորձառության մասին, որն ունեցանք Նայրոբիի (Քենիա) երիտասարդ ամուրիների հետ: Հոգևոր երեկոյի ժամանակ մենք բաց քննարկում էինք անցկացնում ամուսնության մասին։ Մենք հարցրեցինք չափահաս երիտասարդներին, թե նրանք ի՞նչ են փնտրում հավերժական զուգընկերոջ մեջ։

Մի քանի մեկնաբանություններից հետո պարզ դարձավ, որ որոշ երիտասարդ տղաներ կարծում են, որ երիտասարդ աղջիկներն իրենցից ակնկալում են համալսարանի դիպլոմ, մեքենա և ապրելու համար հարմարավետ վայր, որից հետո նրանք կմտածեն ամուսնանալու մասին։ Մյուս կողմից, մի քանի երիտասարդ աղջիկներ նշեցին, որ նրանք պատրաստ են սպասել դրանց, եթե երիտասարդ տղաները եռանդուն աշխատեն իրենց գրավելու համար։ Միմյանց գրավելու համար երկու կողմն էլ կարող են աշխատել։

Եկեք այս երեկո դա փորձարկենք: Տարբեր վայրերում ապրող միայնակ եղբայրնե՛ր, թույլ տվեք ձեզ մի հարց տալ։ Ձեզանից ո՞վ է զգացել, որ ինքն աշխատասեր և բարի անձնավորություն է, ունի ուժեղ վկայություն և կայուն է հոգևոր առումով, սակայն զգում է, որ նյութապես պատրաստ չէ կնոջն ամուսնության մեջ երջանիկ դարձնելու համար։ Բարձրացրեք ձեռքերը։ Ավելի՛ բարձր։

Այժմ դիմում եմ ձեզ ամուրի՛ քույրեր։ Ձեզանից ո՞վ է ցանկանում սպասել նյութական օրհնություններին ամուսնության մեջ, երբ դուք սովորում և աճում եք այն աշխատասեր տղամարդու կողքին, ում դուք սիրում եք, մարդու, ով ունի լավ բնավորություն, ուժեղ վկայություն և կայուն է հոգևոր առումով։ Բարձրացրեք ձեռքերը։ Ավելի՛ բարձր։

Եթե ձեզանից որևէ մեկը նայեց շուրջը և տեսավ հետաքրքիր որևէ մեկին, ով իր ձեռքը բարձրացրել է, դե …

Նայրոբիում ես կարդացի Ձեռնարկ 2 մի մեջբերում, որը բացատրում է «Տղամարդու և կնոջ հոգիների էությունն այնպիսին է, որ նրանք լրացնում են միմյանց: Տղամարդիկ և կանայք պետք է միասին առաջանան դեպի վեհացումը»:1

Նկար
couple hiking together

Մի երիտասարդ տղա կանգնեց և ոգևորված ասաց․ «Դա հրաշալի է։ Կարծում եմ, ինչ-որ մեկին ամուսնության առաջարկ անելու փոխարեն ես կհարցնեմ՝ արդյոք նա կցանկանա առաջընթաց ունենալ ինձ հետ»:

Իրականում, ես կարծում եմ, որ մեծ իմաստություն կա այդ երիտասարդ տղայի գաղափարի մեջ։ Ինչպես աֆրիկյան ասացվածքն է ասում․ «Եթե ցանկանում ես արագ գնալ, գնա միայնակ։ Եթե ցանկանում ես երկար գնալ, գնացե՛ք միասին»։ Այո, ես կավելացնեմ․ «Գնացեք միասին և Տիրոջ օգնությամբ դուք կարող եք միասին առաջանալ և լրացնել միմյանց»։

Մաթեմատիկական տեսանկյունից մեկին գումարած մեկ հավասար է երկու։ Բայց երբ երկուսն ամուսնանում են, մեկին գումարած մեկ հավասար է երկուսից շատ ավելին։ Իսկ Տիրոջ հավասարության ժամանակ, եթե Տերն է հավասարության մասը կազմում, գումարը անսահման և հավերժական է։

Ինչպես արդեն գուշակեցիք, մենք մի քիչ ուրիշ մոտեցմամբ այս երեկո պատրաստվում ենք խոսել ամուսնության մասին։ Մենք պատրաստվում ենք խոսել հավերժական ամուսնության մեջ առաջընթաց ունենալու մասին։ Եվ դա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ Քույր Քուքին և ինձ։ Ամուսնացած ենք, թե ամուրի և անկախ տարիքից, մենք բոլորս կարող են առաջընթաց ունենալ մեր ներկայիս դիրքից։

Հավերժական ամուսնությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի ամենաբարձր արարողությունն է։ Դրա համար անհրաժեշտ է տղամարդ և կին, ովքեր կնքվում են տաճարում և իրենց ամուսնությունը կնքում են Խոստումի Սուրբ Հոգով։ Միայն այս քահանայության արարողությունը ստանալով և մեր ուխտերը պահելու միջոցով մենք կարող ենք ստանալ որպես ամուսին և կին, մահից հետո հավերժական զուգընկերներ մնալու օրհնությունը։2

Մեր մեջ կա հավերժական հարաբերություններ ունենալու ցանկություն։ Նախագահ Նելսոնն ասել է․ «Մարդկային սրտի ամենանվիրական ցանկությունն է այն, որ ամուսնությունը շարունակվի մահից հետո»:3

Նկար
բռնելով ձեռքերը տաճարից դուրս

Հավերժական ամուսնությունը հնարավոր է բոլորիս համար։ Նույնիսկ մահկանացու կյանքում մեր Երկնային Հոր զավակների ունեցած բոլոր դժվարին պայմաններում հավերժական ամուսնությունը հնարավոր է Նրա հավերժական ծրագրում։ «Ոչ ոքի համար չի նախատեսված, որ պետք է ստանա ավելի քիչ, քան ամենը, որ Հայրը [ծրագրել է] Իր զավակների համար»:4 Եթե հավատարիմ լինենք, մեզ խոստացված է այն ամենը, ինչ մեր Երկնային ծնողներն ունեն, ներառյալ հավերժական ամուսնությունը, որն իսկական զուգընկերություն է: Բոլոր նրանք, ովքեր լսում են այս ուղերձը, կարող են ստանալ այդ խոստացված օրհնությունը։

Քանի որ «տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարևոր է [Աստծո] հավերժական ծրագրում»,5 հակառակորդը և նրա հետևորդները պայքարում են դրա դեմ և ճակատամարտը թեժանում է։ Սատանան երբեք հավերժական ամուսնություն չի ունենա և ինչպես սուրբ գրություններում է ասվում՝ «նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը»։6 «Այդ հին օձը, … որն ապստամբեց Աստծո դեմ, … պատերազմում է Աստծո սրբերի հետ»։7

Ինչի՞ նման է հավերժական ամուսնության դեմ սատանայի պատերազմը։ Հաշվի առեք հետևյալը. Երբ մենք, որպես Աստծո ուխտյալ զավակներ, փնտրում ենք սեր, հակառակորդը խթանում է կիրքը։ Երբ մենք փնտրում ենք առաքինություն, նա ծաղրում է մաքրությունը։ Երբ մենք փնտրում ենք սրբություն, նա հրապուրում է դեպի խավարը։ Երբ մեղք ենք գործում, ապաշխարության փոխարեն նա հուսահատություն է առաջարկում։

Նկար
մենք փնտրում ենք սեր
Նկար
հակառակորդը խթանում է կիրքը
Նկար
մենք փնտրում ենք առաքինություն
Նկար
հակառակորդը ծաղրում է մաքրությունը
Նկար
մենք փնտրում ենք սրբություն
Նկար
հակառակորդը հրապուրում է դեպի խավարը
Նկար
մենք մեղք ենք գործում
Նկար
հակառակորդը հուսահատություն է առաջարկում

Նա շատ զորեղ կործանարար ազդեցություններ է ստեղծել, որն ընդգրկում է ամբողջ երկիրը՝ պոռնոգրաֆիան, դավաճանությունը, «մեծ ու ընդարձակ շենքի» մարդկանց ծաղրանքը,8 անհատականությունը, պատասխանատվության պակասը և ձախողված ամուսնությունները, որոնք այդ ազդեցություններից մի քանիսն են միայն։ Նույնիսկ եթե մենք խուսափենք որոշակի աշխարհիկ ազդեցություններից, մեր հարաբերական մխիթարությունը կարող է մեզ անհոգություն մեջ գցել և խոչընդոտել մեր առաջընթացը դեպի հավերժական ամուսնությունը:

Բայց եթե մենք վստահենք Աստծուն, գործադրենք մեր հավատը և տեղափոխվենք ավելի բարձր հիմքի վրա, մենք կբարձրանանք բացասական ազդեցությունների ալեկոծվող ալիքներից վեր, որոնք առաջանում են՝ տեխնոլոգիաների, աշխարհիկ զվարճանքի, սոցիալական լրատվամիջոցների, իսկ երբեմն, ընտանիքի անդամների և ընկերների հուսակտուր իրավիճակներին ականատես լինելու արդյունքում։

Տարիներ առաջ, մի հավատարիմ երիտասարդ տղա մեզ պատմեց, որ հույսը կտրել է երջանիկ ամուսնություն ունենալու հնարավորությունից։ Ոչ միայն նրա ծնողներն էին ամուսնալուծվել, այլ նաև՝ նրա ծնողների եղբայրներն ու քույրերը։ Նա ասաց, որ երբեք մոտիկից երջանիկ ամուսնություն չէր տեսել։ Սակայն Տիրոջ օգնությամբ նա հաղթահարեց իր վախը և ամուսնացավ տաճարում։ Նա և կինը ուրախություն են գտնում իրենց ամուսնության մեջ և ունեն հինգ զավակ։

Որպես Աստծո ուխտյալ զավակներ, մենք կարող ենք բարձրացնել մեր գլուխները և սպասել մեր ապագային հավատքով և վստահությամբ: Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը հաղթել է աշխարհին, տառապել է մեր մեղքերի համար և ուղի է ապահովում մեր բարգավաճման և առաջընթացի համար։

Ինչպես բոլորս ենք ականատես լինում, երկինքները բաց են, և հայտնությունը հոսում է մեր մարգարեների և առաքյալների միջոցով, որպեսզի օգնի մեզ սահման գծել մեր և հակառակորդի միջև։ Տերը հավաքում է իր ուժերը՝ մեզ, Իր ուխտի զավակներին, մի անվտանգ միջավայրում, որտեղ մենք կարող ենք հաստատել հավերժական ամուսնություններ և ընտանիքներ, նույնիսկ, երբ աշխարհը քայքայվում է:

Այսպիսով, ի՞նչ կարող եք անձամբ անել հակառակորդի ազդեցության դեմ կռվելու համար։ Ինչպե՞ս կարող եք զսպել ամուսնությունը շրջապատող բացասական ալիքը: Ինչպե՞ս կարող եք ձեր կյանքում պայքարել հակառակորդի զորության դեմ և շարունակաբար առաջ ընթանալ դեպի երջանիկ, հավերժական ամուսնություն և ընտանիք: Պատասխանը պարզ է։ Դուք կարող եք ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, օգտվել Նրա Քավության զորությունից, պատրաստվել Նրա վերադարձին և օգնել մյուսներին նույն կերպ վարվել:

Նրանք, ովքեր ամուսնացած են, կարող են ցույց տալ ճանապարհը՝ հաստատելով ավետարանի վրա կենտրոնացած տներ և դրական խոսելով ամուսնության մասին ձեր ամուրի եղբայրների և քույրերի հետ, ովքեր առաջ են ընթանում ուխտի ճանապարհով:

Բարի լուր

Այս երեկո, Քույր Քուքն ու ես ցանկանում ենք կիսվել ամուսնության մասին մի քանի բարի լուրերով։ Իսկ դրանք շատ են։

Թույլ տվեք սկսել՝ կիսվելով մեր անկեղծ զգացմունքներով և մեր խորին վկայություններով, որ ձեր և ինձ նման անկատար մարդկանց միջոցով, երջանիկ և հաջողակ ամուսնություններ և ընտանիքներ կարելի է ստեղծել այսօր, եթե մենք հաստատենք այդ ամուսնությունները՝ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության, աղոթքի, ապաշխարության, ներման, սիրո, ազնվության, հավատարմության, միասնության և տաճարային ուխտերի ավետարանի հիմքի վրա։9

Նախագահ Նելսոնը բացատրում է․ «Յուրաքանչյուր ամուսնություն սկսվում է երկու սխալական մարդկանցով։ Այնտեղ ներկա են երկու անկատար մարդիկ։ Երջանկությունը կարող է գալ միայն նրանց ջերմեռանդ ջանքերի շնորհիվ»։10 Հավերժական ամուսնության ձեռքբերումը պատահական և ինքնաբերաբար չէ։ Դա մի կյանք տևող ճամփորդություն է, որը պահանջում է խոնարհություն, ջանասիրություն և գիտակցական ջանք, ինչպես ամուսնուց, այնպես էլ՝ կնոջից։

Լավ լուրն այն է, որ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը հնարավոր են դարձնում շարունակական առաջընթացը։ Նրա ձեռքերը մեկնված են մեզ։ Երբ մենք հավատք գործադրենք Փրկչի հանդեպ, Նա կհանդարտեցնի մեր կյանքի անհանգիստ ջրերը: Բարի մտադրությունը գործողության է հանգեցնում, ապաշխարությունը հանգեցնում է ներման, թույլ կողմն ուժ է տալիս, և մեր արատները փոխարինվում են առաքինությամբ: Երջանիկ ամուսնություն ունենալու մեր հույսերն ու երազանքներն իրականություն են դառնում, երբ օրեցօր մեզ ուժ և հնարավորություն է տրվում Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ՝ ինչպես անհատապես, այնպես էլ միասին։

Այժմ մենք կլսենք Քույր Քուքին։ Ես շնորհակալ եմ իմ վստահելի զուգընկերոջ համար․ ես գիտեմ, որ նա սիրում է Տիրոջը և նվիրված է Նրան, ինչպես նաև ինձ։ Լինետը իմ լավագույն ընկերն է։ Նա իմ թանկագին հավերժական զուգընկերն է։

[ Քույր Քուք]

Ես անչափ շնորհակալ եմ իմ հավերժական զուգընկերոջը։ Նա բարի ու համբերատար է։ Եվ մենք ուրախ ենք միասին։ Ես երախտապարտ եմ նրա հետ ապրելու և միասին առաջընթաց ունենալու համար։

Այս երեկո հույս ենք տածում, որ կօգնենք մեծացնել ձեր հավատքն առ այն, որ մենք բոլորս, անկախ մեր հանգամանքներից և թերություններից, կարող ենք հավերժական ամուսնության առաջընթաց ունենալ։ Կցանկանայինք պատմել երկու սովորական զույգերի մասին, ովքեր այդպես են ապրում։ Այդ զույգերը կնքվել են տաճարում։ Նրանք ուխտեր են կապել միմյանց և Աստծո հետ՝ պահելու Նրա պատվիրանները և կիրառելու ավետարանի սկզբունքներն իրենց ամուսնության մեջ։ Նրանք պարտավորվել են մեծացնել միմյանց և Աստծո հանդեպ ունեցած սերը և միասնությունը։

Երբ պատմեմ այդ պատմությունները, հատուկ ուշադրություն դարձրեք այն ջանքերին, որոնց շնորհիվ նրանք զարգացնում են Քրիստոսանման հատկանիշներ, որոնք հավերժական ամուսնության կառուցապատման քարերն են։

Դավին և Էլիզան

Դավիին ու Էլիզային մենք հանդիպեցիք11 մի քանի տարի առաջ, Հարավային Աֆրիկայում։ Նրանք օրինակ էին ծառայում այնպիսի ուրախության, որը սկիզբ է առնում այն հարաբերությունների մեջ, որտեղ ամուսինը և կինը միավորված են։

Նկար
Դավին և Էլիզան
Նկար
Դավին և Էլիզան

Ընտանիքների ամրապնդման թեմայով ճյուղի հոգևոր հավաքի ընթացքում Երեց Քուքը հարցրեց այդ խմբին, թե ինչ են արել իրենց ամուսնությունների ամրապնդման համար: Դավին կիսվեց իր կնոջ հետ ունեցած մի փորձառությամբ։ Մի կիրակի առավոտյան նրանք միասին նախաճաշեցին։ Այնուհետև, հավաքատնից հեռու ապրելու պատճառով նրանք երկու ժամ քայլեցին մինչև եկեղեցի, մասնակցեցին երեք ժամ տևած ժողովներին, ապա ևս երկու ժամ քայլեցին՝ տուն վերադառնալու համար: Նրանք հոգնած և քաղցած էին, սակայն ուտելիք չունեին։ Ի վերջո, նրանք քաղցած պառկեցին քնելու։

Գիշերվա կեսին երկուսով արթնացան, նրանց ստամոքսները ճմլվում էին։ Դավին վատ էր զգում, որ չէր կարողացել սննդով ապահովել Էլիզային։ Նա մտահոգված էր, թե ինչ էր մտածում Էլիզան իր մասին։ Բայց տխրելու կամ բարկանալու փոխարեն, Էլիզան ծաղրեց նրան ստամոքսի ձայների պատճառով։ Նրանք միասին ծիծաղեցին, և ի վերջո, քնեցին։

Հոգևոր հավաքի ժամանակ Դավին շնորհակալություն հայտնեց նրան՝ բարության, աջակցության և հավատարմության համար։ Նա ասաց․ «Էլիզան կարող էր հեռանալ ինձանից։ Ես եմ պատասխանատու նրան ապահովելու համար։ Բայց մենք մեկ ենք»։

Երբ խնդրեցինք կիսվել իր մտքերով այդ դեպքի մասին, Էլիզան ասաց․ «Նա իմ լավագույն ընկերն է։ Նա այնքան շատ բան է անում ինձ համար։ Երբ աշխատանքի վայրում խնդիրներ եմ ունենում մարդկանց հետ, նա խորհուրդ է տալիս և օգնում է ինձ ու ես ինձ ավելի լավ եմ զգում»։

Ակնհայտ էր, որ Դավին և Էլիզան կյանքի դժվարությունները հաղթահարում էին միասին։ Դավիի խոսքերով, նրանք «մեկ» են։ Ուտելիք չունենալը «Դավիի» կամ «Էլիզայի» խնդիրը չէր, այլ «նրանց» խնդիրն էր։ Նրանք սննդամթերքի պակասին չվերաբերվեցին որպես խոշոր ընտանեկան ճգնաժամի, այլ որպես ժամանակավոր խոչընդոտի, որը նրանք ինչ-որ կերպ միասին կհաղթահարեն։ Հումորի օգնությամբ նրանք մեղմեցին իրավիճակը։ Քնելով, նրանք ցույց տվեցին հավատք, ակնկալելով, որ հաջորդ օրը կկարողանան բարելավել իրենց իրավիճակը։

Դավին և Էլիզան ոչ միայն նվիրված են միմյանց, նրանք նաև նվիրված են Աստծուն։ Նրանք հավատում են, որ եթե պահեն Նրա պատվիրանները, Նա կօգնի իրենց հաղթահարել դժվարությունները։ Նրանք, որպես ամուսին և կին, միասին վայելում են կյանքի ճամփորդությունը։ Նրանք թույլ չեն տալիս, որ դժվարին պայմանները բաժանեն իրենց ֆիզիկապես, հուզականորեն և հոգեպես։12

Դավին և Էլիզան վերջերս մեզ ասացին, որ Տերն օրհնում է նրանց։ Այժմ նրանք առատ ուտելիք ունեն ոչ միայն իրենց համար, այև բավականաչափ՝ կարիքավորների հետ կիսվելու համար։13 Նրանք առաջ են ընթանում միասին։

Նախագահ Նելսոնն ուսուցանում է, թե ինչպես կարող ենք առաջ ընթանալ որպես ամուսիններ։14

Նեյթը և Լեքսին (Հավատք առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը)

Հաջորդը, ես կպատմեմ ձեզ Նեյթի և Լեքսիի մասին։15 Նրանք ոգեշնչող օրինակ են այն զորության, որը գալիս է, երբ ամուսինն ու կինը հավատք են գործադրում Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ:

Նկար
Նեյթ և Լեքսի Բոլդվին

Նեյթը և Լեքսին ամուսնացան և ցանկացան երեխա ունենալ։ Ամիսներ անց վերջապես նրանք երեխայի էին սպասում։ Նրանք ոգևորված կիսվեցին այդ լուրով։ Դժբախտաբար, մի կարճ ժամանակ անց Լեքսին վիժեց։ Նրանք վշտի մեջ էին:

Մի քանի ամիս անց Լեքսին և Նեյթը նորից էին երեխայի սպասում։ Այս անգամ հղիությունը լավ էր զարգանում։ Երեխայի ծնվելուց կարճ ժամանակ առաջ ես Լեքսիի հետ մասնակցեցի խնջույքի։ Բոլորը, այդ թվում Լեքսին, ոգևորված էին, որ իրենց մանուկ աղջիկը շուտով կծնվի:

Կարճ ժամանակ անց մենք ցավով լսեցինք, որ նրանց երեխան մահացել է: Լեքսին իրենց վաղահաս փոքրիկ դստերը ծնեց հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում, որը լի էր մայրերով և նորածիններով։ Դա սարսափելի նորություն էր։ Երեց Քուքը և ես այցելեցինք Նեյթին և Լեքսիին իրեն տանը։ Մենք ակնկալում էինք նրանց սարսափելի վշտի մեջ տեսնել։

Նկար
Նեյթ, Լեքսի և Հոուփ Բոլդվին

Երբ մենք մտանք նրանց տուն, զգացինք խաղաղության հոգին։ Նեյթը և Լեքսին մեզ ջերմորեն ողջունեցին։ Նրանք նստել էին բազմոցին՝ իրար ձեռք բռնած, երբ մեզ հետ կիսվում էին որոշ մանրամասներով իրենց դստեր մահվան վերաբերյալ: Նրանք մեզ պատմեցին այն գորովագութ ողորմությունների մասին, որոնցով Տերն օրհնել էր իրենց և թեթևացրել իրենց բեռը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին իրենց գեղեցիկ մանկան համար, ում անունը նրանք Հոփ (հույս) էին դրել: Լեքսին երախտապարտ էր, որ հնարավորություն էր ունեցել կրելու և ծննդաբերելու Հոփին։

Նեյթի և Լեքսիի հավատքը ոգեշնչեց մեզ։ Այդ երիտասարդ զույգը սփոփեց մեզ։ Ես ասացի նրանց, որ իմ կարծիքով դա հրաշք էր, թե որքան լավ էին նրանք դիմագրավում այդ մարտահրավերը։ Նրանք երկուսն էլ արձագանքեցին և կիսվեցին իրենց վկայություններով՝ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության վեհացնող և ամրացնող զորության մասին։ Նրանց բեռը ծանր էր, բայց Քրիստոսն օգնում էր նրանց կրել այն։ Տերը քնքշորեն էր վարվել նրանց հետ և Նեյթն ու Լեքսին քնքշորեն էին վարվում միմյանց հետ։ Նրանք միաբան էին Աստծո հետ և իրար հետ։

Տիրոջ օգնությամբ դժվարությունները կարող են միավորել մեզ։ Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնն ասել է․ «Առանց Աստծո, … դժգույն փորձառությունները հակված են վհատության, հուսահատության և նույնիսկ՝ դառնության: Աստծո հետ, սփոփանքը փոխարինում է ցավին, խաղաղությունը փոխարինում է խառնաշփոթին և հույսը փոխարինում է վշտին»։16

Հույս ունենք, որ այդ երկու զույգերի պատմություններն օգնեցին ամրացնել ձեր հավատքն ամուսնության նկատմամբ։ Կյանքը դժվար է, բայց մենք կարող ենք հավերժական ամուսնության առաջընթաց ունենալ, երբ կիրառենք ավետարանի սկզբունքները:

[Երեց Քուք]

Բացի զույգերից, որոնց մենք նշեցինք, աշխարհի բոլոր մասերում կան շատ ուրիշներ, որոնք ունեն երջանիկ և առաջադեմ ամուսնություններ: Մենք հանդիպում ենք այդպիսի զույգերի, ուր էլ որ գնում ենք։ Այդ մարդիկ տարբեր տարիքի և տարբեր անցյալ ունեցող մարդիկ են։ Մենք հրավիրում ենք ձեզ բացահայտել զույգերի, որոնց դուք անձամբ ճանաչում եք: Հետևեք նրանց, զրուցեք նրանց հետ, հարցեր տվեք նրանց։ Նրանք չեն լինի կատարյալ, բայց դուք կարող եք սովորել նրանցից։ Նրանք կարող են ամրացնել ամուսնության հավերժական էության նկատմամբ ձեր հավատքը և ոգեշնչել ձեզ զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ, որոնք հավերժ կօրհնեն ձեզ և ձեր զուգընկերոջը:

Խոչընդոտներ

Քանի որ մենք ապրում ենք ընկած աշխարհում, մենք պետք է հանդիպենք խոչընդոտների, այդ թվում՝ մեր հարաբերությունների մեջ: Ես կնշեմ մի քանի խոչընդոտներ, որոնց դուք կարող եք հանդիպել, երբ ձգտեք հավերժական ամուսնության առաջընթաց ունենալ:

Իրատեսական ակնկալիքներ

Ամենատարածված խոչընդոտներից մեկն այն է, որ ունենում եք ամուսնանալու անիրատեսական ակնկալիքներ: Մեր ակնկալիքները չպետք է շատ բարձր կամ շատ ցածր լինեն: Երբ մենք բացահայտ և ազնվորեն հաղորդակցվենք Երկնային Հոր հետ անկեղծ աղոթքի միջոցով, անկեղծ միտումով, ապա Նա կառաջնորդի մեզ:

Անհոգություն

Անհոգությունը հաճախ խոչընդոտ է հանդիսանում հավերժական ամուսնության համար։ Հեշտ է ընկնել աշխարհիկ ապահովության հրապուրանքի տակ և ապրել ինքնավստահ, բայց քիչ պատասխանատու կյանքով։ Մեր կյանքը կարող է հարմարավետ թվալ մեզ և աճելու հրատապություն չզգանք: Այս զգացումը հակասում է մեր Երկնային Հոր ծրագրին: Այս մահկանացու կյանքի ողջ նպատակն է դառնալ Նրա նման։ Մենք չենք կարող դառնալ Նրա նման, եթե չենք ցանկանում աճել, փոխվել և առաջընթաց ունենալ։ Եթե դուք գտնվում եք անհոգության վիճակում, աղոթեք և հավատք գործադրեք, որպեսզի ազատվեք և հավերժական ամուսնության առաջընթաց ունենալ։ Երկնային Հայրը կօգնի ձեզ իմանալ, թե ինչ կարող եք անել ձեր անհատական հանգամանքներում, որպեսզի առաջընթաց ունենաք և Նա կօրհնի ձեզ:

Տեխնոլոգիաներ և սոցիալական կայքեր

Վերջապես, մեր ժամանակի մեծագույն պատուհասներից և խոչընդոտներից մեկը տեխնոլոգիաների և մեդիայի ոչ պատշաճ կամ ավելորդ օգտագործումն է: Այն վնասում է անհատներին և խանգարում հարաբերություններին, թե՛ ժամադրության, և թե՛ ամուսնության ժամանակ: Եթե զգում եք, որ ավելի շատ եք զբաղվում Twitter-ում, Pinterest-ում և Snapchat-ում նշումներ անելով, գրառումներ տեղադրելով, տեսանյութ հեռարձակելով, եթեր դուրս գալով, գրառումները հավանելով, խաղալով, հաղթելով, նվաճելով, քան՝ դեմ առ դեմ հանդիպում եք իրական կենդանի մարդու հետ, զրուցում, ծիծաղում, կիսվում, օգնում, քայլում, հարցնում, սովորում, հոգ տանում և նվիրում, ապա միգուցե տեխնոլոգիաները և սոցիալական կայքերը հետ են պահում իսկական ուրախության և հավերժական ամուսնության առաջընթաց ունենալուց։ Համացանցի շփումը մարդու հետ շփման համար համապատասխան փոխարինող չէ, երբ իրական ժամանակում շփվում ես իրական մարդկանց հետ:

Նախագահ Նելսոնն ընդգծել է հեռախոսներն անջատելու և դրանք մի կողմ դնելու կարևորությունը: Նա ասել է. «Միասին որակյալ ժամանակ անցկացնելը շատ կարևոր է։ Նա ասել է. «Միասին որակյալ ժամանակ անցկացնելը շատ կարևոր է։ Ամուսինները պետք է միասին ժամանակ անցկացնեն, որպեսզի սնուցեն իրենց հարաբերությունները։ Նրանք պետք է սովորեն լսել և լսեն, որպեսզի սովորեն իրարից։ Այդ ժամանակը պետք է նախօրոք պլանավորել։ Եթե երջանիկ ամուսնությունը բարձրագույն կարևորություն ունի, ապա այն արժանի է բարձրագույն ժամանակի»։17 Ամուրի ժամանակ տեխնոլոգիաների հանդեպ ունեցած սովորույթները փոխանցվում են մեր ամուսնական կյանք։

Դուք կարող եք անել դա

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Տիրոջ օգնությամբ կարող եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Ուր էլ որ գտնվեք ուխտի ճանապարհին, որը տանում է դեպի հավերժական ամուսնություն, Տերը կարող է օգնել ձեզ առաջընթաց ունենալ, որ դուք միասին քայլեք ճանապարհը ձեր սիրելիի հետ: Անկախ նրանից, թե դուք ամուրի եք և ապրում եք առանց հույսի հեռանկարների, խնդրահարույց ամուսնություն ունեք, ամուսնալուծված եք և ապրում եք երեխաների հետ, փորձում եք հաղթահարել կախվածությունը, դիմակայում եք առողջական մարտահրավերների կամ հուսալքված եք, Տիրոջ բուժիչ բալասանը կարող է նորոգել, կազդուրել և ամրացնել ձեզ: Երբ հավատքով դիմեք Նրան, ապաշխարեք ձեր մեղքերից և առաջընթաց ունենալու համար դիմեք Նրա զորությանը, հրաշքները տեղի կունենան։

Մորմոնի Գրքի օրինակները մեծացնում են մեր հավատքը։ Ինձ դուր է գալիս այն պատմությունը, երբ Նեփիին պատվիրվում է նավ կառուցել։ Նա երբեք նավ չէր կառուցել և գտնվում էր անապատում։ Նրա իրավիճակը կարող ենք համեմատել այս, երբեմն անապատ թվացող աշխարհում, հավերժական ամուսնություն ստեղծելու մեր առաջադրանքի հետ։

Նկար
Նեփին նավ է կառուցում

«Եվ եթե լինում է այնպես, որ մարդկանց զավակները պահում են Աստծո պատվիրանները, նա կերակրում է նրանց և ուժեղացնում է նրանց, և ապահովում միջոցներ, որոնցով նրանք կարող են իրագործել այն, ինչ նա պատվիրել է նրանց»:18

Նեփին գործադրեց հավատք, գործեց ջանասիրությամբ և Տերը նրան հնարավորություն տվեց նավ կառուցել, մի նավ, որը օվկիանոսի միջով նրան, նրա կնոջը և ընտանիքին տեղափոխեց խոստումի երկիրը:19

Եթե Նեփին Տիրոջ օգնությամբ կարող է նավ կառուցել, մենք անկասկած կարող ենք հավերժական ամուսնություններ կառուցել Նրա օգնությամբ: Իրականում, միգուցե ամուսնություն ստեղծելը մի քիչ ավելի դժվար է, քան նավ կառուցելը, բայց դա իրագործելի է։ Ճի՞շտ է Քույր Քուք։

Ո՞ւմ հետ դուք կամուսնանաք։

Այսպիսով, դիմում եմ բոլոր նրանց ովքեր ամուրի են, ո՞ւմ հետ դուք կամուսնանաք։ Անշուշտ, խորհուրդները շատ են, թե ով կարող է լինել այդ ճիշտ անձնավորությունը։ Երբ ես երիտասարդ էի, հորս խորհուրդն էր․ «Որդի՛ս, ամուսնացիր փողի համար և սերը կգա»։ Մորս խորհուրդն էր․ «Ամուսնացի՛ր սիրո համար և փողը կգա»։ Ավելի ուշ, իմ միսիայի նախագահն20 ուսուցանեց ինձ․ «Ամուսնացիր հավերժության համար»։

Նկար
ամուսնանալ փողի համար
Նկար
ամուսնանալ սիրո համար
Նկար
ամուսնանալ հավերժության համար

Հավերժական ամուսնությունն Աստծո հետ համագործակցություն է և շատ կարևոր է, որ մենք փնտրենք խորհուրդ՝ Նրա խորհուրդն այն մասին, թե ում հետ պետք է ամուսնանանք։ Մենք չենք ընտրում մեր զուգընկերոջը փողի կամ ունեցվածքի հիման վրա, ոչ էլ սիրո հիման վրա: Մենք ձգտում ենք հավերժական ամուսնության։

Ես շնորհակալ եմ իմ միսիայի նախագահին ուսմունքների համար։ Ես նաև երախտապարտ եմ այն խորհրդի համար, որը նա տվեց ինձ, երբ պատրաստվում էի տուն վերադառնալ։ Նա ասաց, որ ես պետք է հավերժական նպատակների շարունակական առաջընթաց ունենամ։ Նա առաջարկեց, որ ես պատրաստվեմ ամուսնանալ և չհետաձգեմ այն, երբ հնարավորություն ծագի։

Առաջարկները

Նույնիսկ ունենալով լավագույն մտադրություններ, միշտ չէ, որ հեշտ է գտնել ձեր հավերժական զուգընկերոջը։ Հաճախ, դա համաձայնեցված աշխատանք է պահանջում։ Միսիայից վերադառնալու առաջին տարվա ընթացքում, ես հանդիպեցի երիտասարդ կանանց՝ դպրոցում, ինստիտուտում, աշխատավայրում և եկեղեցում: Ոմանց ժամադրեցի մեկ անգամ, մյուսներին՝ երկու, սակայն իմ ժամադրությունների հարաբերությունները ընկերությունից այն կողմ չզարգացան։ Ես օգնության կարիք ունեի, ուստի դիմեցի իմ նախկին միսիոներական զուգընկեր Մարկ Օլրեդին, ով ապրում էր քաղաքի մյուս ծայրում: Ես խնդրեցի նրան ծանոթության առաջարկ ուղարկել, ժամադրության առաջարկ, ում կարող էի խնդրել ժամադրվել ինձ հետ։

Նկար
Երեց Քուք և Երեց Օլրեդ

Մարկը ճանաչում էր ինձ և նա մտածում էր մի երիտասարդ կնոջ մասին, ում նա ճանաչում էր։ Մի քիչ մտածելուց հետո նա ինձ տվեց Լինետ Հանսենի անունը։ Նա զգաց, որ մենք համապատասխանում ենք իրար և մեզ դուր կգա միմյանց ընկերակցությունը, և այդպիսով ես կապ հաստատեցի նրա հետ։ Մարկը ճիշտ էր։ Նա ոսկե, կամ ինչպես պարզվեց ադամանդե ծանոթության առաջարկ էր։ Մարկը ոգեշնչված էր։

Նկար
Երեց և Քույր Ֆալաբելլա

Ձեզանից նրանց համար, ովքեր ամուրի են, ես գիտեմ, որ կան բազմաթիվ եղանակներ, որոնց միջոցով դուք կարող եք փնտրել ձեր հավերժական զուգընկերոջը, սակայն որոշ մեթոդներ, միանշանակ, ավելի լավն են, քան մյուսները։ Փնտրեք ձեր զուգընկերոջն այն վայրերում, որտեղ դուք հավանաբար կգտնեք ձեր հավերժական զուգընկերոջը։ Հավերժական զուգընկերոջը․ ես չեմ կարող չափից ավել ընդգծել դա։

Կարող եք ծանոթության առաջարկ խնդրել հայտնի և վստահելի աղբյուրից։ Արդյոք ունե՞ք նախկին միսիոներական զուգընկեր, հավատարիմ դասընկեր կամ նախկին ծխի լավ ընկեր: Մեկը, որ ճանաչում է ձեզ։ Իսկ ի՞նչ կասեք, եթե նրանից անուն հարցնեք։

Եթե ծանոթության առաջարկ ստանաք, հավատք գործադրեք, կապ հաստատեք այդ մարդու հետ և փորձեք։ Իհարկե, կլինեն որոշ անուններ, որոնց հետ չի ստացվի, բայց նաև կլինեն ոգեշնչված առաջարկներ, որոնք կփոխեն կյանքը: Ես հավատում եմ, երբ մենք հավատք գործադրենք, հույս ունենանք և ընդգրկենք Երկնային Հորը, լավ բաներ տեղի կունենան:

Միասին առաջընթաց ունենալ

Երբ Լինետը և ես սկսեցինք ժամադրվել, մեզ անչափ դուր էր գալիս իրար հետ ժամանակ անցկացնելը։ Մենք հաճախակի էինք հանդիպում իրար և մեր ընկերությունն օրեցօր ավելի ուժեղացավ։ Մենք մի քիչ տարբեր էինք իրարից, բայց համապատասխան էինք բոլոր կարևոր կետերում։ Մենք սիրահարվեցինք և, ի վերջո, եկանք մի կետի, երբ զգացինք, որ պետք է որոշում կայացնենք: Արդյո՞ք մենք պետք է ամուսնանանք և միասին առաջընթաց ունենանք։ Թե՞ մենք առանց իրար կշարունակենք մեր կյանքը։

Մենք գնահատեցինք ամուսնության իրողությունները։ Որտե՞ղ մենք կապրենք։ Ինչպե՞ս մենք ֆինանսապես կգոյատևենք մեր ծնողներից հեռու լինելով։ Արդյո՞ք ճիշտ ժամանակն էր։ Մենք միասին աղոթեցինք մեր բոլոր մտահոգությունների համար։ Երկուսով զգացինք, որ Երկնային Հայրը գոհ կլիներ, եթե մենք ամուսնանայինք։ Մենք զգացինք, որ Նա կօգներ մեզ հաղթահարել մեր հանդիպած խոչընդոտները։

Նկար
Երեց և Քույր Ֆալաբելլա

Այդ ամենի մեծ մասը տեղի ունեցավ դպրոցի մեկ կիսամյակի ընթացքում։ Լինետը լավ ուսանող էր և ուսումնասիրության համար հաճախ էր գնում գրադարան։ Ես նույնպես գնում էի գրադարան, որպեսզի տեսնեմ նրան։ Իմ գնահատականները բարձրացան, իսկ Լինետի գնահատականները նվազեցին։ Ճիշտ է։ Սակայն մենք երկուսով համաձայնվեցինք, որ դա մեր ունեցած լավագույն կիսամյակն էր։ Ինչո՞ւ էր դա այդպես։ Բացի երջանկությունից, որը մենք զգացինք այն ժամանակ, երբ միասին էինք, մենք ընդհանուր նպատակի ուղղությամբ առաջ էինք շարժվում: Մենք մեկ էինք զգում միմյանց և Աստծո հետ, իսկ դա լավ զգացում էր։ Մեր հավատքը մեծացավ։ Մենք հասկացանք, որ Տիրոջն օգնությամբ կարող ենք հաղթահարել ամեն-ինչ։ Մենք լցված էինք ուրախությամբ։

Մենք կնքվեցինք Օգդեն Յուտա Տաճարում: Դա գրեթե 40 տարի առաջ էր։ Մենք հասկացանք, որ ամուսնությունն իրոք ավելի մեծ հնարավորություններ է բերում երջանկության համար, քան՝ որևէ այլ մարդկային փոխհարաբերություն:21 Որովհետև դա Տիրոջ ծրագիրն է։

Նկար
Երեց Քուքի և Քույր Քուքի հարսանիքը

Այս երեկո մենք խոսեցինք շատ բաների մասին։ Հույսով ենք, որ վարդապետությունը, որով մենք կիսվեցինք ձեզ հետ, կտարածվի ձեր հոգում և կօգնի ձեզ ուխտի ճանապարհով քայլելիս հավերժական ամուսնության առաջընթաց ունենալ։ Հույսով ենք, որ երջանիկ ամուսնությունների օրինակները, որոնցով կիսվեցինք ձեզ հետ, կմեծացնեն ձեր հավատքը և հույսով ենք, որ Հոգին շշնջաց ձեզ մի բան, որը կարող եք անել առաջընթաց ունենալու համար։ Թերևս, ձեզանից ոմանց համար Հոգին շշնջաց, թե ում հետ դուք կարող եք առաջընթաց ունենալ։

Դիմելով նրանց, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի ձեռք բերեն հավերժական ամուսնություն, բայց կարծես թե ոչինչ չի ստացվում, անկախ նրանից դուք ներկայումս ամուրի եք, թե ամուսնացած եք և ձեր ամուսնությունը քիչ առաջընթաց է ցույց տալիս, մենք աղոթում ենք, որ դուք օրհնվեք, որպեսզի մնաք լավատես և անեք ամեն հնարավոր բան, օգնեք Տիրոջ գործին և ապրեք ուրախությամբ։ Նախագահ Նելսոնն ասել է․ «Մենք գիտենք, որ Տերը կդատի մեզ ըստ մեր սրտերի ցանկությունների, ինչպես նաև մեր գործերի, և վեհացման օրհնությունները կտրվեն բոլոր նրանց, ովքեր արժանի են»։22 Եղեք հավատարիմ և առաջ գնացեք։ Բոլոր օրհնությունները կլինեն ձերը Տիրոջ ժամանակին։ Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք մեծ հնարավորություն ունենք շարունակել առաջընթաց ունենալ՝ Տիրոջ օգնությամբ ստեղծելով և ամրապնդելով երկնային ամուսնություններն ու հավերժական ընտանիքները: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու մեր Քավիչն է։ Նրա միջոցով մենք կարող ենք զորանալ և անել այն բաները, որոնք Երկնային Հայրը հրավիրում է մեզ անել։ Եվ թող Նրա օրհնությունները ձերը լինեն, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: