Երեկո Բարձրագույն Իշխանության հետ
Սովորիր ինձանից


Սովորիր ինձանից

Երեկո Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետ

ԵԿՀ կրոնի ուսուցիչներին ուղղված ելույթ • հունվարի 26, 2018 • Սոլթ Լեյք Թաբերնաքլ

Երախտապարտ եմ այս հավաքին ձեզ հետ լինելու համար: Թույլ տվեք սիրո և գնահատանքի խոսք ասել աճող սերնդին ուսուցանող սեմինարիայի, ինստիտուտի և եկեղեցու դպրոցների, քոլեջների ու համալսարանների կրոնական կրթության ուսուցիչներին: Ես սիրում եմ ձեզ և երախտապարտ եմ ձեզ ձեր կատարած հրաշալի աշխատանքի համար։ Ես երախտապարտ եմ նաև ձեր ընտանիքներիու նրանց աջակցության համար։ Դուք մեծ օրհնություն եք երիտասարդների և չափահաս երիտասարդների համար, ում դուք ուսուցանում եք։

Այս երեկո ուզում եմ կիսվել մի մտքով, որը հուսով եմ, օգտակար կլինի, երբ դուք ձգտում եք օգնել ձեր աշակերտներին խորությամբ սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ավետարանի խորը ուսումնասիրությունը՝ ողջ սրտով ու մտքով սովորելը, տեղի է ունենում, երբ մեր ուսանողները մեծացնում են իրենց ուժը՝ կատարելու հետևյալ երեք քայլերը․

  1. Մտքով ու սրտով աճում են ավետարանի գիտության և հասկացողության մեջ։

  2. Այդ գիտելիքի հիման վրա զարգացնում են արդյունավետ, արդար գործողությունների կարողություններ:

  3. Աճում են Քրիստոսանման հատկանիշներով ու բնավորությամբ՝ ավելի շատ նմանվելով Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

Տեր Հիսուս Քրիստոսը խորությամբ սովորելու հրավեր է հղել սուրբ գրության երկու հատվածում։ ԱռաջինըՄատթեոս 11․28–29 հատվածներն են․ «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վերայ առէք իմ լուծը և ինձանից սովորեցէք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք»:1

Երկրորդը Վարդապետություն և Ուխտեր 19․23 հատվածն է․ «Սովորիր ինձանից և լսիր իմ խոսքերը. քայլիր իմ Հոգու հեզությամբ, և դու խաղաղություն կունենաս ինձանում»։2

Երկու հատվածում էլ Տերը հրավեր է հղում՝ սովորեք ինձանից։ Ինչպես Երեց Նիլ Ա. Մաքսվելն է նշել շատ տարիներ առաջ, այս հրավերը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի փրկագնող զորության վրա և հրավիրում է խորությամբ սովորել: Երեց Մաքսվելն ասել է․ «Բազմաթիվ հատուկ ձևեր կան, թե ինչպես կարող ենք մեզ նմանեցնել ․․․ Հիսուսի և Քավության մասին սուրբ գրությունները, բայց բոլորը ծածկված են այս հայեցակարգային հովանոցով․ «Ձեզ վերայ առէք իմ լուծը և ինձանից սովորեցէք»։3 Փաստորեն, խորությամբ սովորելու որևէ այլ ձև չկա»։4

Խորությամբ սովորելու միակ միջոցը Տիրոջ ուղին է` հայտնությամբ և ոգեշնչումով, Սուրբ Հոգու զորությամբ, ակտիվ ջանասեր ուսումնասիրությամբ ու ջանքերով և միմյանց ուսուցանելով՝ Հիսուս Քրիստոսի շնորհի մասնակցությամբ:5

Սա նշանակում է, որ Փրկիչի «ինձանից սովորիր» հրավերը ունի երկու փոխկապակցված իմաստ, որոնք գեղեցիկ կերպով համապատասխանում են Տիրոջ ուղիով խորությամբ սովորելուն:

«Ինձանից սովորիր» հրավերի առաջին իմաստն է՝ սովորիր ճանաչել ինձ։

Մենք սովորում ենք ճանաչել Հիսուս Քրիստոսին, հավատք գործադրելով Նրա հանդեպ և դարձի գալով դեպի Նա, ապաշխարելով, փնտրելով Նրա ներողամտությունը և Նրա փրկագնող զորությունը ու պահելով Նրա պատվիրանները: Նրան ճանաչելու համար պետք է հոգով ծնվել Նրանից, զգալ սրտի հզոր փոփոխություն՝ դառնալով Նրա որդիներն ու դուստրերը: Սովորելով ճանաչել Հիսուս Քրիստոսին,կբացենքմեր սրտերն ու մտքերը Սուրբ Հոգու ազդեցության համար, որը Տիրոջ սիրո մասին հավաստիացումկբերիմեզ։

«Ինձանից սովորիր» հրավերի երկրորդ իմաստն է՝ սովորիր ինձանից։

Տեր Հիսուս Քրիստոսը ճշգրիտ գիտի, թե մենք ինչի կարիք ունենք։ Նրա գիտելիքն ու հասկացողությունը, Նրա բանականությունն ու Նրա բնավորությունը կատարյալ է ու ամբողջական։ Երբ խորանում ենք սուրբ գրությունների մեջ, մենք սովորում ենք Նրա կատարյալ օրինակից: Քանի որ Նա յուրաքանչյուր աստվածային հատկանիշի և բնութագրիչի մարմնացում է, ավետարանի մեր ուսումնասիրությունը պետք է կենտրոնանա Նրա վրա: Երբ սկսում ենք ճանաչել Նրան, Նա խոստանում է օգնել մեզ խորությամբ սովորել Իրենից։ Իհարկե, մենք պետք է գործենք հավատքով առ Հիսուս Քրիստոս, որպեսզի մեր բաժինը կատարենք, բայց երբ անում ենքդա, Նա խոստանում է Սուրբ Հոգու միջոցով գիտելիք տալ մեզ ու արագացնել մեր ըմբռնումը։ Նա խոստանում է մեծացնել արդար գործեր անելու մեր կարողությունը և օգնել մեզ ավելի շատ նմանվել Իրեն: Սա է խորը ուսումնասիրությունը։

Ե՛վ ես, և՛ դուք գիտենք, որ այս բաները ճշմարիտ են։ Եթե մենք հավատարիմ լինենք, Տերը կուսուցանի մեզ տող առ տող, ցուցում առ ցուցում մեր ողջ կյանքի ընթացքում։

Իմ թանկագի՛ն եղբայրներ ու քույրեր, հրավիրում եմ ձեզ սրտով ընդունել Իրենից սովորելու Փրկիչի հրավերը։ Երբ անեք այդ, դուք խորությամբ կսովորեք և ձեր ուսանողներին ևս կօգնեք խորությամբ սովորել։ Հրավիրում եմ ձեզ նաև առաջին դեմքով վկայություն բերել այս հավերժականճշմարտությունների մասին։ Ձեր ուսանողների համար այնքան զորավոր ազդակ կլինի, երբ նրանք լսեն, թե ինչ փորձառությամբ եք դուք ճանաչել Տիրոջը և սովորել նրանից։

Եվ այսպես, այս երեկոն ես ավարտում առաջին դեմքի իմ անձնական վկայությամբ։ Ես գիտեմ, որ Աստված ապրում է, և որ Հիսուսը Քրիստոսն է: Փրկիչի սերն ու Նրա քավիչ զորությունը ես ճանաչել եմ իմ իսկ փորձառությամբ ու Սուրբ Հոգու հայտնությամբ։ Խոնարհեցնող ու բերկրալի է ուսուցանվել Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Ես վկայում եմ, որ Նրա խոստումները ճշմարիտ են: Խորը ուսումնասիրությունը իրականություն է և այն արտոնություն է ինչպես մեզ համար, այնպես էլ մեր թանկարժեք ուսանողների համար։ Ես վկայում եմ այդ մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: