Ջրի մաքրում

  • ջրի շշեր

Նպատակը

Սովորեք, թե ինչպես մաքրել ջուրը։

Նկարագրություն

Ծրագրեք միջոցառում, որի ժամանակ կսովորեք ջրի մաքրման տարբեր մեթոդների մասին։ Ձեզ անհրաժեշտ կլինի ոչ խմելու ջրի պաշար, ինչպես օրինակ՝ վտակների կամ լճերի ջուր։ Խնդրեք բանիմաց և փորձառու որևէ մեկին օգնել ձեզ ջրի մաքրման հետևյալ մեթոդների դեպքում․

  • Քամեք ջուրը, եթե նրա մեջ առկա են շատ բեկորներ։
  • Ֆիլտրերի օգնությամբ ջուրը վերցրեք անմիջապես աղբյուրից (ուշադրություն դարձրեք, որ ոչ մի ֆիլտր կատարյալ չէ հերբիցիդների ու պեստիցիդների հեռացման համար)։
  • Եռացրեք ջուրը։
  • Օգտագործեք յոդի հաբեր կամ մի քանի կաթիլ քլորի սպիրտ։

Տարբեր մեթոդներով ջուրը փորձելուց հետո համտեսեք ջուրը, որպեսզի տեսնեք, թե ինչ համ այն ունի և պարզեք, թե որ մեթոդն եք դուք հավանում։ Որոշ մեթոդներ միայն հեռացնում են որոշակի տեսակի աղտոտումներն ու պաթոգեն միկրոօրգանիզմները։

Կախված նրանից, թե որտեղ եք անցկացնում Երիտասարդ Կանանց ճամբարը, կարող եք ջրի մաքրման ծրագիր մշակել։ Դուք պետք է հասկանաք, թե ինչպես մաքուր պահել ձեր տարածքի ջրային ռեսուրսները։ Օգտվեք միայն բիոլուծվող օճառներից և օճառաջուրը մի լցրեք լճերի ու վտակների մեջ։ Կարող եք նաև բյուջեից գումար հատկացնել և ջուր գնել ճամբարի համար։

Ավելացնել ծրագրին