Վրանների և ապաստարանների օգտագործումը

  • Երկու երիտասարդ կանայք վրան են խփում

Նպատակը

Սովորեք, թե ինչպես օգտագործել վրանը կամ պատրաստել ապաստարան։

Նկարագրություն

Ծրագրեք միջոցառում, որի ընթացքում կսովորեք, թե ինչպես պատրաստել ապաստարաններ և ինչպես վրան խփել ու հավաքել վրանը։ Սովորաբար վրաններն առնում կամ վարձակալում են և դրանք հիանալի թաքստարան են հանդիսանում դրսի համար։ Ապաստարանի համար կարող եք նաև օգտագործել անջրանցիկ նյութեր, ինչպես օրինակ բրեզենտ։ Ներքևում թվարկված են ապաստարանների տեսակները, որոնք դուք կարող եք սովորել պատրաստել։

  • Խորանատիպ վրան։ Խորանատիպ վրան կառուցելու համար բրեզենտը կամ պ/է թաղանթը ծալեք մեջտեղից և կախեք երկու ծառերի միջև ամրացված ձողից կամ պարանից։ Քարերի միջոցով բրեզենտն ամրացրեք գետնին։
  • Ծածկ։ Ծածկ պատրաստելու համար բրեզենտն ամրացրեք ձողին կամ պարանին, որը զուգահեռ դիրքով ամրացված է երկու ուղղահայաց կանգնած փայտերին կամ ձողերին։ Պարանների և ցցերի օգնությամբ ուղղահայաց ձողերն ամրացրեք տեղում։ Քարերի միջոցով բրեզենտն ամրացրեք գետնին։ Կարող եք նաև ծածկ պատրաստել՝ երկու ծառերի ճյուղերից կապելով բրեզենտի երկու ծայրերը։ Ցցերի և քարերի օգնությամբ բրեզենտի մյուս կողմն ամրացրեք գետնին։ Եթե ծածկ պատրաստելու համար ձեռքի տակ չունեք բրեզենտ, կարող եք ձողին ամրացնել ծառերի կամ արմավենու ճյուղեր և վերևից ծածկել հողով, որպեսզի ավելի շատ մեկուսացում ապահովեք։ Սակայն այդ նյութերը մի հավաքեք կանաչ ծառերից։
  • Այլ ապաստարաններ։ Կարող եք նաև անջրանցիկ ծածկ կառուցել ձյունե քարանձավում կամ քարե քարանձավի գետինը պատել տերևներով և ճյուղերով և օգտագործել այն որպես ապաստարան։

Ավելացնել ծրագրին