Ինչպես ճաշ պատրաստել բնության գրկում

  • Երիտասարդ կանայք ամանները լվանալիս

Նպատակը

Ձեռք բերեք ինքնավստահություն և սովորեք պարզ ճաշատեսակներ պատրաստել բնության գրկում։

Նկարագրություն

Ծրագրեք մի շարք միջոցառումներ, որոնց օգնությամբ դուք կսովորեք, թե ինչպես ճաշ պատրաստել բնության գրկում տարբեր հմտությունների շնորհիվ, որոնք թվարկված են այս միջոցառման մեջ։ Ձեր համայնքից կամ Եկեղեցու միավորից կարող եք հրավիրել բանիմաց և փորձառու որևէ մեկի, ով կօգնի ձեզ ծրագրելու այս միջոցառումները։ Ծրագրեք գիշերակաց ճամբար, որտեղ կարող եք կիրառել ձեր սովորած հմտությունները։ Ներքևում բերված են բնության գրկում կերակրի պատրաստման տարբեր եղանակներ, որոնք դուք կարող եք սովորել։

  • Ուտեստների պատրաստում թավայի մեջ։ Թավաները թիաձև ոչ խորունկ մետաղյա ամաններ են, որոնք ունեն ամուր փակվող կափարիչ։ Դրանք օգտագործվում են տապակելու, խաշելու կամ եփելու համար։ Թավայի մեջ եփելու համար պատրաստեք խաչաձև խարույկ և թողեք որ այն ամբողջովին այրվի, մինչև ածխի խորը շերտ ձևավորվելը։ Հեշտ մաքրելու համար թավան ներսի կողմից երեսպատեք փայլաթիթեղով, եթե թխում եք թխվածքաբլիթներ կամ տորթ։ Տեղադրեք ուտելիքը թավայի մեջ և փակեք կափարիչը։ Թավան տեղադրեք ածուխների վրա և թիակի օգնությամբ մի քանի ածուխ դրեք կափարիչի վրա։ Ավանդական խարույկի դեպքում, կարող եք նաև օգտագործել քարածուխ` թավայով կերակուր պատարստելու համար։
  • Ուտեստների պատրաստում փոսի մեջ։ Փոսի մեջ եփելու համար փայլաթիթեղի մեջ ամուր փաթաթեք պարզ սնունդը, ինչպես օրինակ՝ համեմված բանջարեղենը։ Ապա կես մետր խորությամբ քառակուսի փոս փորեք։ Փոսի հատակը պատեք տափակ քարերով (խուսափեք այն քարերից, որոնք պարունակում են կրաքար, թերթաքար կամ խոնավություն, քանի որ նրանք կարող են պայթել)։ Կոնաձև խարույկ վառեք քարերի վրա։ Ապա կոնաձև խարույկի վրա խաչաձև խարույկ վառեք։ Թողեք այդ կրակը վառվի մոտավորապես մեկ ժամ, մինչև քարերը տաքությունից սպիտակեն։ Ածուխները հանեք խարույկի միջից և փայլաթիթեղով ձեր ճաշը դրեք քարերի վրա։ Փաթաթած փայլաթիթեղի վերևում մի քանի ածուխ լցրեք։ Փոսը լցրեք հողով և թողեք կերակուրը եփի։ 45 րոպե հետո, հանեք տաք կերակուրը և փոսը կրկին լցրեք հողով։
  • Ռեֆլեկտորային վառարան։ Ռեֆլեկտորային վառարաններն ածուխի փոխարեն օգտագործում են խարույկի կրակը, որպեսզի եփեն այնպիսի կերակուրներ, ինչպիսիք են՝ հացը, լցոնած ուտեստներ և պիցցա։ Կարող եք կարգավորել վառարանի ջերմաստիճանը՝ մոտեցնելով կամ հեռացնելով ուտելիքը կրակին։ Ռեֆլեկտորային վառարան պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի 20-40 լիտրանոց տարա, մետաղական ցանց կամ դարակ, մետաղը կտրելու մկրատ և մետաղալար։ Մկրատով կտրեք տարայի մի կողմը և մետաղալարի օգնությամբ դարակը կամ ցանցը ամրացրեք տարայի մեջտեղում։ Եփեք՝ տեղադրելով ձեր ուտելիքը դարակի վրա և վառարանը մոտեցնելով խարույկին։
  • Քարե բուխարի։ Քարե բուխարի պատրաստելու համար խարույկի երկու կողմերում, իրար մոտ տեղադրեք երկու մեծ, տափակ քարեր այնպես, որ նրանց վրա դրվի ուտելիքով լի թավան կամ կաթսան։ Այս եղանակով կարող եք պատրաստել ձու, բեկոն, բլիթներ, և շատ այլ ուտեստ։
  • Ակոսային խարույկ։ Ակոսային խարույկները հարմար են թավայով կամ կաթսայով եփելու համար։ Երկու մեծ գերաններ զուգահեռ տեղադրեք իրար կողքի։ Ապա փոքր խարույկ վառեք այդ գերանների միջև։ Ապա հավասարաչափ տեղադրեք թավան այդ մեծ գերանների և կրակի վրա։ Եթե ցանկանում եք գրիլ պատրաստել, կարող եք ակոսներ անել գերանների վրա և դրանց միջով մետաղական լար անցկացնել։ Ավելի դանդաղ պատրաստման համար գերանները մի ծայրում մոտեցրեք իրար։ Համոզվեք, որ ավարտելուց հետո ամբողջությամբ հանգցրել եք կրակը։
  • Շամփուրի վրա ուտեստի պատրաստում։ Շամփուրի վրա հարմար է թռչուն, ձուկ և խորոված պատրաստել։ Ոչ մեծ խաչաձև խարույկ վառեք։ Խարույկի երկու կողմերում ուղղահայաց տեսքով ամրացրեք երկու ձողեր, որոնց վրա լինեն ակոսներ։ Ապա շամփուր պատրաստեք կանաչ ճյուղից և թրջեք այն ջրով, որպեսզի չայրվի։ Շամփուրի միջով անցկացրեք միսը կամ ուտելիքը, որը ցանկանում եք եփել և տեղադրեք այն խարույկի վրա։ Հաճախակի յուղ լցրեք մսի վրա և շրջեք ուտելիքը։
  • Եփել առանց խոհանոցային պարագաների։ Կարող եք նաև սովորել, թե ինչպես եփել առանց կաթսաների և խոհանոցային պարագաների։ Դրա համար կարող եք օգտագործել կանաչ ճյուղեր, քարեր և ածուխներ։

Ավելացնել ծրագրին