Կոմղնորոշում տեղանքում

  • Երիտասարդ կանայք քարտեզներով և ուսապարկերով

Նպատակը

Սովորեք, թե ինչպես գտնել ճանապարհը կողմնացույցի, քարտեզի կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) միջոցով։

Նկարագրություն

Ծրագրեք մի շարք միջոցառումներ, որոնց օգնությամբ դուք կսովորեք, թե ինչպես գտնել ճանապարհը անծանոթ տարածքում։ Կարող եք հրավիրել բանիմաց և փորձառու որևէ մեկի, ով կօգնի ձեզ ծրագրելու այս միջոցառումները։ Կարող եք ծրագրել մի միջոցառում, որտեղ քարտեզի օգնությամբ կփորձեք գտնել մի ուղենիշ կամ բնական մի ռեսուրս, ինչպիսին է լիճը։ Կարող եք նաև քայլել, հեծանվով կամ մեքենայով հասնել մի նոր քաղաք, օգտվելով միայն տեղանքի քարտեզից։ Որպես վերջին միջոցառում կարող եք արշավ կազմակերպել բնության մեջ, որտեղ կարող եք կիրառել ձեր սովորած հմտությունները։ Ահա որոշ հմտություններ և միջոցառումներ, որոնք օգտակար կլինեն ձեզ համար։ Նախքան այս միջոցառումներին մասնակցելը համոզվեք, որ տեղյակ եք բոլոր ռիսկերին։

  • Կողմնացույց։ Հրավիրեք մասնագետին ուսուցանելու կողմնացույցի չորս հիմնական բևեռների մասին և համոզվեք, որ դուք գիտեք, թե ինչպես օգտվել կողմնացույցից։ Վարժվեք աստիճանները չափելու և մագնիսական ազիմուտի միջոցով ճանապարհը գտնելու մեջ։ Դուք կարող եք նաև սովորել, թե ինչպես ուղենիշների օգնությամբ կողմնորոշվել տարածքում։
  • Քարտեզներ։ Ուսումնասիրեք տարբեր տեսակի քարտեզներ, որոնք օգտակար կլինեն ձեզ համար, այդ թվում՝ ճանապարհային հիմնական քարտեզները, տեղագրական, ավիացիոն և երկրաբանական ուսումնասիրության քարտեզները։ Հատուկ նշումներ արեք, թե քարտեզը ե՞րբ է տպագրվել և նշեք բոլոր այն ուղենիշները, որոնք բացակայում են։ Հավաստիացեք, որ քարտեզը բավականաչափ մանրամասներ է պարունակում՝ ճանապարհով ձեզ առաջնորդելու համար։
  • GPS։ Հրավիրեք փորձագետի, ով կսովորեցնի ձեզ, թե ինչպես օգտվել GPS-ից, այդ թվում՝ նշելով երթուղու դիրքերը, վարելով տեղեկամատյան և հետևելով հետդարձի ճանապարհը։ Սովորեք, թե ինչպես գտնել կոորդինատները քարտեզի վրա և ինչպես հասնել նշված դիրքերին։ Չմոռանաք սովորել, թե ինչպես մուտքագրել երկայնության և լայնության կոորդինատները GPS-ի մեջ։
  • Գեոքեշինգ։ Վարժվեք կողմնորոշման հմտություններում և որոնեք թաքստոցներ ձեր տարածքում։ Գեոքեշինգն այն է, երբ անձը կամ խումբը GPS հնարավորություն ունեցող սարքավորման (օրինակ՝ սմարթֆոն) օգնությամբ գտնում է թաքստոց կամ գանձարկղ, որը թաքցված է ինչ-որ տեղանքում։ Ամբողջ աշխարհով մեկ, քաղաքներում, գյուղերում և անտառներում կան հազարավոր թաքստոցներ և դուք կարող եք առցանց որոնելով գտնել ձեր տարածքի թաքստոցների ցուցակը։ Որպեսզի զբաղվեք գեոքեշինգով, դուք պետք է ունենաք մոտակա թաքստոցի կոորդինատները և GPS-ի օգնությամբ գտնել այն։

Ավելացնել ծրագրին