Սննդի անվտանգություն

  • Հոլանդական վառարան

Նպատակը

Սովորեք, թե ինչպես պատրաստել և մշակել սնունդը, որպեսզի խուսափեք սննդի թունավորումից։

Նկարագրություն

Ծրագրեք միջոցառում, որի օգնությամբ դուք կսովորեք, թե ինչպես անվտանգ կերպով պատրաստել ճաշը և խուսափել սննդի թունավորումից կամ հիվանդությունից։ Կարող եք հրավիրել բանիմաց և փորձառու որևէ մեկի, ով կօգնի ձեզ այս միջոցառման ժամանակ: Անպայման սովորեք տարբեր ուտելիքների ընտրության, պահելու, պատրաստման, սառեցման, մատուցման և հալեցման հիմունքները, հատկապես՝ մսերի կամ ծովամթերքների, եթե դրանք ձեր սննդակարգի մասն են կազմում։ Կարող եք սովորել սննդային հիվանդությունների, այդ թվում սալմոնելոզի, բոտուլիզմի և աղիքային ցուպիկի հիմնական պատճառների և կանխարգելման մասին։ Սովորեք, թե ինչպես պահել շուտ փչացող սնունդը սառը վիճակում, հատկապես, երբ սննդի մեջ առկա են այնպիսի բաղադրիչներ, որտեղ մանրէներն արագ են բազմանում, ինչպես օրինակ՝ կաթնամթերքների մեջ։ Կարող եք սովորել, թե ինչպես կարող եք արտակարգ իրավիճակներում և սառնարանի կամ սառցարանի բացակայության պայմաններում սնունդը պահել սառը վիճակում։

Ձեր միջոցառման համար կարող եք խմբով պատրաստել որևէ կերակրատեսակ և միևնույն ժամանակ կիրառել պատշաճ մաքրության և սննդի անվտանգության կանոնները։ Կարող եք ձեր պատրաստած ճաշն ուտել միասին, կամ մատուցել կարիքավորներին։ Սննդի պատշաճ մաքրության օրենքներն են՝

  • Միշտ լվալ ձեռքերը և աշխատանքային մասերը սնունդը պատրաստելուց առաջ և միսը կտրելուց հետո։
  • Թույլ չտալ մարդկանց դիպչել սննդին, եթե նրանք հիվանդ են կամ ունեն մաշկային վարակներ կամ կտրվածքներ իրենց ձեռքերին և արմունկներին։
  • Պատրաստման և մատուցման տարածքը պահել մաքուր և հավաք վիճակում։
  • Սնունդը պատրաստելիս և պահեստավորելիս օգտվել մաքուր սպասքից։
  • Ուտելուց առաջ և հետո ծածկել սնունդը փոշուց և ճանճերից պաշտպանելու համար։

Ավելացնել ծրագրին