Պաշտպանել ու պահպանել շրջակա միջավայրը

  • Երիտասարդ աղջիկը ժպտում է ձեռքերը պարզած վերև

Նպատակը

Սովորեք, թե ինչպես պաշտպանել, պահպանել ու վերականգնել շրջակա միջավայրը։

Նկարագրություն

Թեև երիտասարդ կանանց ոչ բոլոր ճամբարները տեղի կունենան բացօթյա, բոլոր երիտասարդ կանայք պետք է սովորեն, թե ինչպես պաշտպանել, պահպանել ու վերականգնել շրջակա միջավայրը (տես ՎևՈւ 104․13)։ Ահա մի քանի սկզբունքներ և միջոցառումների գաղափարներ, որոնց օգնությամբ դուք կսովորեք, թե ինչպես հոգ տանել մեր բնության մասին։

Պաշտպանել շրջակա միջավայրը

  • Գնալ արշավի։ Օգտվեք արդեն գոյություն ունեցող արահետներից և քայլեք արահետի մեջտեղով։ Մի դիպչեք կամ վերցրեք որևէ գտածո կամ բույս։ Եթե տեսնեք որևէ կենդանու, հեռու մնացեք և մի փորձեք կերակրել նրանց։ Աղբը կամ սնունդը երբեք մի գցեք արահետի վրա;
  • Մասնակցել գիշերակաց ճամբարին։ Օգտվեք արդեն գոյություն ունեցող ճամբարի համար նախատեսված տեղանքից և մի վերափոխեք այդ տեղանքը։ Ճամբար խփեք ամուր մակերես ունեցող տեղանքում, ինչպես օրինակ պինդ հողի կամ քարերի վրա և հավաստիացեք, որ ձեր ճամբարը գտնվում է առնվազն 61 մետր հեռու լճերից, գետերից կամ առվակներից, որպեսզի չաղտոտեք ջրամբարները։ Սնունդը և աղբը պահեք ամուր փակված տարաներում, որպեսզի խուսափեք կենդանիների հավաքվելուց (տես մաքրության տարրական կանոնների մասին միջոցառումը)։

Պահպանել և վերականգնել շրջակա միջավայրը

  • Մաքրել մոտակա այգին։ Փնտրեք ձեր բնակավայրին մոտ գտնվող որևէ այգի և ծառայողական ծրագիր իրականացրեք այդտեղ, որպեսզի հավաքեք տեղանքի աղբն ու թափոնները։ Այդ միջոցառման օգնությամբ սովորեք ճիշտ կերպով ոչնչացնել աղբը՝ այրելու, թաղելու և հեռացնելու միջոցով։ Կարող եք խնդրել տեղի իշխանություններին ծանոթացնել ձեր տեղանքին համապատասխան աղբի ոչնչացման մեթոդներին։ Աղբը, սնունդը կամ կեղտը երբեք մի գցեք գետնին։ Մարդկային թափոնները թաղեք առնվազն 15 սմ խորություն ունեցող փոսերում և ջրերից, ճամբարներից ու արահետներից առնվազն 61 մետր հեռավորության վրա։
  • Ուսուցանել ուրիշներին, թե ինչպես հոգ տանել շրջակա միջավայրի մասին։ Հրավիրեք ընկերներին ճամբարել ձեզ հետ։ Բարեկիրթ գտնվեք ձեզ շրջապատողների հանդեպ՝ վերահսկելով ձեր ձայնի բարձրությունը։
  • Խնամել արահետները։ Ծրագրեք մի միջոցառում, որի շնորհիվ մոտակայքում կվերակառուցեք, կգծանշեք կամ կստեղծեք մի արահետ։
  • Մաքրել մոտակա ջրամբարը։ Խնդրեք բանիմաց և փորձառու որևէ մեկին ծանոթացնել ձեր տեղանքի ջրի աղտոտման խնդիրների մասին։ Օգնեք մաքրել տեղի ջրամբարը կեղտից։ Վարժվեք ջրի մաքրման հմտություններին և արեք ամեն բան՝ ջրի աղտոտումից խուսափելու համար։
  • Ծառեր տնկել։ Տեղեկացեք ձեր տեղանքի օդի աղտոտման և քայքայման խնդիրների մասին։ Ազատ տեղանք գտեք և ծառեր տնկեք, որպեսզի նվազեցնեք օդի աղտոտումն ու քայքայումը։

Ավելացնել ծրագրին