Արտակարգ իրավիճակներում գոյատևման հմտություններ

  • Վրանները պատրաստ են եկեղեցու ավտոկայանատեղում

Նպատակը

Սովորեք ինքնապահովման և պատրաստվածության հմտություններին, որոնց օգնությամբ դուք կգոյատևեք և կծառայեք ուրիշներին աղետների դեպքում։

Նկարագրություն

Աղետների ժամանակ գոյատևելու համար դուք պետք է նախապատրաստեք անհրաժեշտ պարագաները և հավատաք, որ կկարողանաք պայքարել և հաղթահարել խնդիրները։ Ծրագրեք մի շարք միջոցառումներ, որոնց օգնությամբ դուք ձեռք կբերեք այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են աղետների ժամանակ գոյատևելու և ուրիշներին ծառայելու դեպքում։ Կարող եք հրավիրել բանիմաց և փորձառու որևէ մեկի, ով կօգնի ձեզ այս միջոցառումների ժամանակ։ Կարող եք նաև ծրագրել ավարտական միջոցառում, ինչպես օրինակ՝ կազմակերպել կեղծ աղետ կամ գոյատևման ճամբար։ Ահա որոշ միջոցառումների գաղափարներ, որոնց օգնությամբ դուք կսովորեք ձեռք բերել գոյատևման հմտություններ արտակարգ իրավիճակների ժամանակ․

  • Առաջին օգնություն։ Սովորեք, թե ինչպես հատկացնել առաջին օգնությունը տարբեր աղետների ժամանակ, ինչպես օրինակ՝ ջրհեղեղի, հրդեհի կամ երկրաշարժի։
  • Բնական աղետներ։ Խնդրեք բանիմաց և փորձառու որևէ մեկի ուսուցանել երիտասարդ կանանց այն աղետների մասին, որոնք հատուկ են ձեր համայնքում։ Ծրագիր մշակեք և պատրաստ եղեք արձագանքելու նման աղետներին։ Ստեղծեք կամ թարմացրեք ձեր 72-ժամյա փաթեթը և պահեք այն ապահով տեղում, որը հասանելի կլինի արտակարգ իրավիճակների ժամանակ։
  • Ծրագիր կազմեք։ Պատկերացրեք, որ բնական աղետ է տեղի ունենում ձեր տարածքում։ Հետևյալ հարցերը բարձրացնելով արձագանքման ծրագիր կազմեք․ Ինչպե՞ս կապ կհաստատեմ իմ ընտանիքի հետ, այդ թվում՝ հեռու ապրողների հետ։ Որտե՞ղ կգնամ, եթե տունս փլվի։ Արդյո՞ք իմ ընտանիքն ունի սահմանված հանդիպման վայր։ Արդյո՞ք կունենամ սնունդ և ջուր։
  • Մաքրեք ջուրը։ Սովորեք, թե ինչպես գտնել ջուր և մաքրել այն՝ եռացնելու, քլորի սպիրտի, յոդի հաբերի և ֆիլտրերի միջոցով։ Ստեղծեք ջուրը մաքրելու փաթեթ՝ արտակարգ իրավիճակների ժամանակ օգտագործման համար։
  • Մթերային պահեստ։ Եղանակներ մշակեք սնունդը երկար ժամանակ մթերելու համար։ Որոշ աղբյուրներ և տեղեկություն կարող եք գտնել providentliving.org կայքում։
  • Ճաշ։ Ճաշ պատրաստեք մթերած ուտելիքից։ Օգտագործեք միայն այն խոհանոցային պարագաներն ու սարքերը, որոնք հասանելի կլինեն աղետի դեպքում։
  • Ապաստարաններ։ Սովորեք, թե ինչպես ապաստարան կառուցել արտակարգ իրավիճակների ժամանակ։ Դուք պետք է սովորեք, թե ինչպես պատրաստել խորանատիպ վրաններ, ծածկեր և ձյունե անձավներ։ Ապաստարան կառուցեք ձեռքի տակ եղած նյութերից, որոնք հասանելի կլինեն աղետի ժամանակ։ Գիշերը քնեք ձեր ապաստարանում։
  • Ծառայության ծրագիր։ Կարճ ուղևորություն կատարեք վերջերս տեղի ունեցած աղետի վայր։ Մաքրեք տարածքը և ծառայություն մատուցեք։ Ձեր օրագրում գրեք այդ փորձառության ժամանակ ձեր տեսածի և սովորածի մասին։ Նախքան հեռանալը ժամանակ տրամադրեք և կարդացեք «Աղետներից հետո մաքրման ցուցումները և Եկեղեցու կամավորների անվտանգության կանոնները»։
  • Վրաններով ճամբար։ Ծրագրեք և մասնակցեք գոյատևման հմտություններ սովորելու համար նախատեսված ճամբարին, որտեղ դուք կկիրառեք արտակարգ իրավիճակների ձեր հմտությունները։
  • Պատրաստվածության սեմինար։ Ձեր համայնքի կամ Եկեղեցու միավորի համար կազմակերպեք պատրաստվածության սեմինար։

Ավելացնել ծրագրին