Արտակարգ իրավիճակների արձագանքման քարտեր

  • Երիտասարդ կանայք աշխատում են կտորի հետ

Նպատակը

Սովորեք, թե ինչպես արձագանքել արտակարգ իրավիճակներում, երբ ինչ-որ մեկը վնասվածքներ է ստանում։

Նկարագրություն

Պլանավորեք մի միջոցառում՝ հրավիրելով առաջին բուժօգնության փորձ ունեցող որևէ մեկին ուսուցանել առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակներում արձագանքման սկզբնական քայլերին։ Սովորեք, թե ինչպես արձագանքել հատկանշական արտակարգ իրավիճակներին, որոնք կարող են տեղի ունենալ տարածքում։ Հնարավոր արտակարգ իրավիճակների ցուցակ արեք, ինչպես օրինակ՝ ավտովթարի, կենդանիների հարձակման, ուժգին ընկնելու կամ հրդեհի, և յուրաքանչյուր դեպքի համար վարժվեք արտակարգ իրավիճակների արձագանքման և առաջին բուժօգնություն ցուցաբերելու ձեր գործողությունների մեջ։ Ներքևում բերված են ութ քայլեր, որոնք սովորաբար օգտագործվում են արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ, որից կարող եք օգտվել ձեր միջոցառման ժամանակ։

Որպես ձեր միջոցառման մաս, պատրաստեք այդ քայլերի լամինացված պատճեները և պահեք այն առաջին բուժօգնության պայուսակի մեջ, որպեսզի մշտապես վերանայեք այն և պատրաստ լինեք արտակարգ իրավիճակներին։

  1. Գնահատեք իրավիճակը։ Մնացեք հանգիստ։ Վերահսկեք իրավիճակը և որոշեք վտանգի չափսը։ Գործելուց առաջ կանգ առեք և նայեք շուրջբոլոր։ Քայլեր ձեռնարկեք պաշտպանելու ձեզ ցանկացած հիվանդությունից, որը կարող է փոխանցվել ձեզ։ Ինքներդ ձեզ հարցրեք․ Մոտակայքում թաքնվա՞ծ է վտանգը։ Քանի՞ մարդ է վիրավորված։ Կան արդյո՞ք մոտակայքում մարդիկ, ովքեր կարող են ինձ օգնել։ Ինչպե՞ս օգնել մյուսներին ապահովության մեջ մնալ։ Արդյո՞ք վտանգավոր չէ ինձ համար օգնություն ցուցաբերել։
  2. Օգնություն կանչեք: Ինչ-որ մեկին հանձնարարեք օգնություն կանչել, կամ երկու հոգու ուղարկեք օգնություն կանչելու։ Եթե դուք եք տեղեկացնում արտակարգ իրավիճակի մասին, ապա հավաստիացեք, որ ամենաճիշտ տեղեկությունն եք հաղորդում տեղանքի և վնասվածքների չափերի, որոնք տուժածները ստացել են։ Սպասեք շտապ օգնության անձնակազմի հետագա հարցերին և կատարեք բոլոր հրահանգները։ Գրի առեք նրանց կողմից ասված ամեն բան։
  3. Վթարի վայրին մոտեցեք զգուշորեն։ Մի մոռացեք ձեր իսկ անվտանգության մասին։ Որպեսզի կարողանաք օգնել ուրիշին, դուք ինքներդ պետք է ապահովության մեջ լինեք։ Տեղյակ եղեք հնարավոր վտանգների մասին և պաշտպանվեք արյունոտվելուց։
  4. Առաջնահերթ օգնեք կյանքին վտանգ սպառնացող մարդկանց։ Անմիջապես զբաղվեք այն տուժածներով, որոնց կյանքին վտանգ է սպառնում, ինչպես օրինակ այն դեպքերում, երբ տուժածը դադարում է շնչել, սիրտը չի բաբախում, ուժեղ արյունահոսում է, թունավորվել է կամ շնչահեղձ է լինում։
  5. Պաշտպանեք հետագա վնասվածքներից։ Զննեք տեղանքը։ Եթե տուժածը գտնվում է անմիջական վտանգի ներքո, անմիջապես հեռացրեք նրան։ Սակայն, վնասված մարդուն տեղափոխելը կարող է վտանգավոր լինել և կարող է մեծացնել նրա վնասվածքների ուժգնությունը։ Տեղափոխեք տուժածին շատ զգուշորեն և միայն անհրաժեշտության դեպքում։
  6. Ուշադրություն դարձրեք շոկի ախտանիշներին և օգնեք տուժածներին։ Ստուգեք, թե արդյո՞ք տուժածի մոտ առկա են շոկի ախտանիշներ, այդ թվում՝ արագացած շնչառություն և զարկերակային ճնշում, հոգեկան հուզմունք և արյան բարձր ճնշում։ Շոկը կարող է մահացու լինել։ Բոլոր տուժածները պետք է անմիջապես բուժվեն շոկի դեմ, նույնիսկ եթե անմիջապես չեք նկատում նշանները։ Շոկի դեմ բուժման ժամանակ հիվանդին պառկեցնում են, մշակում են ակնհայտ վնասվածքներ և պահում հիվանդին տաք վիճակում։
  7. Բուժեք մյուս վնասվածքները։ Ստուգեք տուժածի մյուս վնասվածքները։ Եթե նրա գիտակցությունը տեղում է, կարող եք հարցնել նրան, թե մարմնի որ հատվածներն են ցավում և նաև կարող եք ստուգել ձեռքերի և ոտքերի շարժունակությունը։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է տուժածն արձագանքում և ինչ է նա ասում։
  8. Ծրագիր կազմեք և գնահատեք այն։ Յուրաքանչյուր 5-15 րոպեն մեկ ստուգեք տուժածի վիճակը։ Ուշադրություն դարձրեք ցանկացած փոփոխության։ Կապ հաստատեք շտապ օգնության անձնակազմի հետ և տեղեկացրեք փոփոխությունների մասին։

Ավելացնել ծրագրին