Մաքրության տարրական կանոնները

  • Երիտասարդ կինը մաքրելիս

Նպատակը

Սովորեք, թե ինչպես մաքուր պահել ճամբարի տարածքը։

Նկարագրություն

Ծրագրեք միջոցառումներ, որոնց օգնությամբ դուք կսովորեք բնության գրկում մաքրության տարրական կանոնների մասին և հետևեք այդ սկզբունքներին Երիտասարդ Կանանց ճամբարում մնալու ընթացքում։ Ճամբարի տարածքում մաքրության պահպանման շնորհիվ, դուք կբարելավվեք երիտասարդ կանանց առողջությունը, հարմարավետությունը և ապահովությունը։ Կարող եք պլանավորել միջոցառումներ, որտեղ դուք կկիրառեք մաքրության վերաբերյալ հետևյալ ցուցումներն ու կանոնները՝ ձեր իսկ տարածքի համար։ Օրինակ, կարող եք պլանավորել գիշերակաց ճամբար, որտեղ հնարավորություն կտաք երիտասարդ կանանց կիրառել այս ցուցումները։ Կարող եք նաև այս միջոցառումներից շատերն անցկացնել շաբաթվա օրերին, միացյալ ժամի ժամանակ։

  • Ուսումնասիրեք ձեր ճամբարի տեղանքը։ Խուսափեք ճամբար խփել այն տեղերում, որտեղ վնասակար միջատներ են բազմանում, ինչպես օրինակ՝ կանգնած ջրերի, ճահիճների, լքված արտաքնոցների, աղբանոցների և բնակավայրերի մոտ։ Ծրագիր մշակեք, որպեսզի վերահսկեք միջատների, կրծողների և թունավոր բույսերի քանակը ձեր ճամբարում։ Նաև խուսափեք ճամբար խփել այնպիսի վայրերում, որտեղ կարող եք խանգարել բուսական ֆլորայի կամ ջրային ուղիների զարգացմանը։
  • Պարանին կապելով օճառի մի կտոր պատրաստեք պարանին կապված օճառներ ձեր ճամբարում օգտագործելու համար։ Ապա, այդ օճառները կախեք ձողերից, որոնք մոտ են սնման վայրերին, արտաքնոցներին և յուրաքանչյուր վրանին։ Համոզվեք, որ բոլոր երիտասարդ կանայք ունեն մի փոքր շիշ ձեռքերի ախտահարման գել։ Կարող եք նաև ձեր ճամբարի տեղանքում հատկացնել մաքրության տարածքներ՝ առանձնացնելով դրանք պարաններով։ Եթե ձեր ճամբարի տեղանքը խոնավ և ցեխոտ է, փորեք ջրահեռացման մի առվակ կամ մանրախիճ լցրեք գետնին՝ ցեխոտ տարածքները նվազեցնելու նպատակով։
  • Տեղեկացեք ձեր ճամբարի մոտակայքում բնակվող կենդանիների մասին։ Եթե մոտակայքում բնակվում են հարձակվող կենդանիներ (օրինակ արջեր կամ ճայեր), ապա ծրագրեք ձեր սնունդը պահել ապահով վայրում կամ տարայի մեջ։ Սնունդ մի պահեք այն տարածքի մոտ, որտեղ դուք քնում եք։ Հիշեք, որ ձեր հագուստը կլանում է սննդի հոտը, այդ պատճառով փոխեք ձեր հագուստը կամ լվացեք այն քնելուց առաջ։ Բոլոր մնացորդները պահեք ապահով տարաներում։
  • Ծանոթացեք ձեր ճամբարի տարածքում գործող աղբահանության կանոններին։ Ամեն օր ոչնչացրեք ճամբարի աղբը հետևյալ երկու եղանակներով․ այրեք այն կամ հեռացրեք այն տարածքից, գցելով այն աղբանոցը։ Որոշ տեղերում հնարավոր է օգտվեք այդ երկու եղանակներից։ Հետևեք ձեր տարածքում գործող աղբահանության կանոններին։ Վերամշակեք որքան հնարավոր է շատ իրեր։
  • Ձեր ճամբարի գետինը մաքուր պահեք բոլոր տեսակի սննդից ու աղբից։ Համոզվեք, որ բոլոր աղբամաններն ու պարկերը մաքուր են ու չոր։ Որպեսզի սնունդը միջատներից ու մրջյուններից զերծ պահեք, օգտագործեք կախիչներ կամ քարեր՝ տարաները գետնից բարձր պահելու համար։
  • Ամեն օր մաքրեք բացօթյա զուգարանները։ Անհրաժեշտության դեպքում սովորեք պատրաստել արտաքնոց։

Եթե արշավում կամ ճամբարում եք արտաքնոցներից կամ զուգարաններից հեռու, հետևեք մարդկային թափոնները թաղելու կանոններին։ Համոզվեք, որ 61 մետր հեռու եք գտնվում ջրային զանգվածներից և ճամբարի վայրերից։ Ձեր կրունկի կամ փայտի օգնությամբ մակերեսային փոս փորեք։ Մարդկային ողջ թափոնները պետք է լցվեն այդ փոսի մեջ։ Ավարտելուց հետո փոսը ծածկեք հողով և տարածքը ծածկեք բնական հողի ծածկույթով։

Ավելացնել ծրագրին