Առաջին բուժօգնության ցուցաբերում

  • Finger with band-aid

Նպատակը

Սովորեք, թե ինչպես ճանաչել և բուժել տարբեր տեսակի վնասվածքները։

Նկարագրություն

Հրավիրեք փորձագետի, ով կսովորեցնի ձեզ առաջին բուժօգնության հմտությունները, որոնց օգնությամբ դուք կճանաչեք վնասվածքները, կարձագանքեք և կբուժեք դրանք։ Այդ հմտություններն ինքնապահովման կարևոր մասն են հանդիսանում և դրանք կնախապատրաստեն ձեզ արտակարգ իրավիճակներին, որտեղ էլ դրանք տեղի ունենան։ Ծրագրեք մի շարք միջոցառումներ, որոնց օգնությամբ դուք կսովորեք և կվարժվեք այս հմտություններին։ Կարող եք առաջին բուժօգնության դասընթացներ անցնել բնության գրկում, բացօթյա միջոցառմանը մասնակցելուց առաջ, որը 30-60 րոպե քայլելու հեռավորության վրա է գտնվում արահետից կամ ճամբարի վայրից։ Կարող եք նաև ձեր տարածքին հատուկ առաջին բուժօգնության դասեր սովորել։ Ձեր հրահանգները կարող են ընդգրկել ներքևում նշված թեմաներից մի քանիսը կամ բոլորը։

Նախքան օգնություն ցուցաբերելն արեք հետևյալ քայլերը․

  • Ստուգեք տեղանքը և համոզվեք, որ բուժօգնություն հատկացնելուց առաջ այն անվտանգ է ձեզ համար։
  • Անմիջապես ուղարկեք որևէ մեկին կանչելու մասնագիտական օգնություն։
  • Եթե տեղանքն ապահով է և մասնագիտական օգնությունն արդեն ճանապարհին է, օգնեք նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։

Կյանքին վտանգ սպառնացող արտակարգ իրավիճակներ․ Սովորեք արագ ցուցաբերել առաջին բուժօգնությունը, երբ նկատեք հետևյալ ախտանիշները տուժածի մոտ։

  • Շնչառության կանգ
  • Սրտի կանգի դեպքում կատարեք սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ)
  • Ուժեղ արյունահոսություն
  • Շնչահեղձություն
  • Սննդային կամ օդային թունավորում
  • Շոկ
  • Անաֆիլակտիկ շոկ

Այլ վնասվածքներ․ Սովորեք, թե ինչպես ճանաչել և արձագանքել, երբ ինչ-որ մեկը ստանում է հետևյալ վնասվածքները։

  • Կենդանիների խայթոցներ
  • Բշտիկներ
  • Առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ
  • Ցրտահարություն և գերսառեցում
  • Կտրվածքներ և քերծվածքներ
  • Աչքի վնասվածք
  • Կոտրվածքներ
  • Արևայրուք և արևային հարված
  • Միջատների խայթոց
  • Քթի արյունահոսություն
  • Ծակ վերքեր
  • Մաշկի ախտահարում թունավոր բույսերից
  • Գերձել կոճը

Վիրակապեր, ուսափոկեր և բեկակալներ վնասված մարդուն տեղափոխելու համար․ Սովորեք, թե ինչպես տեղափոխել վնասված մարդուն հետևյալ եղանակներով։ Այս հմտություններին կարող եք վարժվել երեք հոգանոց խմբերով, երբ խմբի անդամներից մեկը ձևացնում է վնասված;

  • Օգնել քայլելիս
  • Տեղափոխել մեկ կամ երկու հոգու օգնությամբ
  • Տեղափոխել չորս ձեռքերով ստեղծված աթոռի օգնությամբ
  • Տեղափոխել վերմակի օգնությամբ
  • Տեղափոխել պատգարակի օգնությամբ

Փրկարար աշխատանքներ․ Սովորեք, թե հետևյալ իրավիճակներում ինչպես փրկել մարդկանց։ Վարժվեք հետևյալ հմտություններին, ինչպես օրինակ լողին, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում օգնել մարդկանց։

  • Օգնություն էլեկտրական հոսանքի ախտահարման դեպքում
  • Օգնություն հրդեհի դեպքում
  • Օգնություն ջրի մեջ
  • Օգնություն սառույցի մեջ ընկած մարդուն

Ավելացնել ծրագրին