Ինչպես ծրագրել արդյունավետ միջոցառումներ

Սկսեք մտքում ունենալով ձեր քվորումի կամ դասարանի անդամներին

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

«Ես հայտնագործել եմ միջոցառումը ստուգելու մի լավ թեսթ, պարզելու համար, թե որքան մեծ փոփոխություն կարող է երիտասարդի կյանք բերել տվյալ միջոցառումը: Այսպիսով, նրանք պետք է զգան, որ իրենց հետաքրքրող միջոցառումը եկել է որպես նվեր Աստծո կողմից» (« Օգնեք նրանց բարձր նպատակներ դնել», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 60–67):

Հարցրեք

Խնդրեք ձեր քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր անդամին աղոթքով պատասխանել ստորև տրված հարցերին: Կարող եք դա անել քվորումի կամ դասարանի խորհրդակցության ժամանակ, անհատական հարցումների միջոցով, քվորումի կամ դասարանի նախագահության այցերի ժամանակ:

  • Ինչո՞վ ես դու հետաքրքրված: Ի՞նչ ես սիրում անել: Ի՞նչ հետաքրքրություններ ես ցանկանում հետազոտել:
  • Ի՞նչ ես ուզում դառնալ: Որտե՞ղ ես քեզ տեսնում 5,10 կամ 20 տարի անց: Ի՞նչ պետք է անես այժմ քո ապագային պատրաստվելու համար:
  • Ինչպե՞ս կարող ես ծառայել: Ի՞նչը կցանկանայիր փոխել քո համայնքում կամ աշխարհում: Ո՞վ քո կարիքն ունի: Քո կարծիքով, ի՞նչ պարգևներ և տաղանդներ է Աստված տվել քեզ` ուրիշներին ծառայելու համար:

Խորհրդակցեք միասին

Քվորումի կամ դասարանի նախագահության ժողովին քննարկեք, թե ինչ եք սովորել հարցերին տրված երիտասարդների պատասխաններից: Աղոթքով մտածեք, թե ինչպես ձեր քվորումը կամ դասարանը կարող է օգնել երիտասարդներին բավարարել իրենց կարիքները, հետաքրքրությունները և հասնել իրենց նպատակներին: Նաև քննարկեք, թե ինչպես կարող եք աջակցել ձեր տարածքի ոչ ակտիվ և ոչ անդամ երիտասարդներին: Կենտրոնացեք ձեր դասարանի կամ քվորումի անդամներին աջակցելու նպատակի վրա, ապա ծրագրեք այդ նպատակն իրականացնող միջոցառումներ:

Ծրագրեք միջոցառումներ

Ձեր քննակման հիման վրա ծրագրեք միջոցառումներ, որոնք կենտրոնանում են ձեր դասարանի կամ քվորումի երիտասարդների վրա: Միջոցառումների շատ գաղափարներ կծնվեն քննարկման ընթացքում: Որոշ մտքեր էլ կարող եք գտնել այս վեբկայքում: Օգտագործեք պլանավորման գործիք միջոցառումների օրացույցը կազմելու և երիտասարդների ղեկավարներին, ձեր քվորումի կամ դասարանի երիտասարդներին և երիտասարդների ծնողներին ձեր ծրագրերի մասին տեղեկացնելու համար: