Չափանիշների խաղեր

  • Խնձորներ

Նպատակը

Հաճելի եղանակներ օգտագործելով սովորեք, ինչպես բացատրել Տիրոջ չափանիշները մյուսներին:

Նկարագրություն

Խաղացեք հետևյալ խաղերից մեկը` օգնելով երիտասարդներին սովորել, թե ինչպես կարող են բացատրել ուրիշներին իրենց չափանիշները.

  • Նախապես պատրաստեք բացիկներ, որոնց վրա գրված են թեմաներ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից: Ամեն մի թեմայի ներքևում կարող եք գրել դրան վերաբերող բառեր («Զվարճանք և լրատվամիջոցներ»-ի համար գրեք` «հեռուստացույց», «համակարգիչ», «դիտել», «տեսագրություն» կամ «կինոնկար»): Բաժանեք երիտասարդներին խմբերի: Թող յուրաքանչյուր խմբի խաղացող հուշումներ ասի իր խմբին, որ գուշակեն թեման առանց խաղացողի, որն օգտագործում է բացիկի խոսքերը: Եթե խումբը գուշակում է թեման որոշակի ժամանակահատվածում, թող թիմի ճիշտ գուշակող անդամը, օգտագործելով բացիկի բառերը, դերով ներկայացնի, թե ինչպես կկիսվեր տվյալ թեմայի Տիրոջ չափանիշներով ընկերոջ հետ (կարող եք առաջարկել իրավիճակ, որի դեպքում կասկածի տակ են դրվում չափանիշները): Եթե խումբը տրված ժամանակահատվածում չի գուշակում թեման, թող հուշումներ ասող խաղացողը բացիկի վրա տրված բառերն օգտագործելով դեր խաղալով ընկերոջը բացատրի Տիրոջ չափանիշները:
  • Թերթիկների վրա գրեք մեր չափանիշներից մի քանիսը (Իմաստության Խոսքը, Կիրակի, մաքրաբարոյություն, տասանորդ և այլն) և լցրեք դրանք տարայի մեջ: Երիտասարդներին բաժանեք խմբերի: Թող յուրաքանչյուր խումբը պատահական սկզբունքով տարայից հանի մեկ չափանիշ: Տվեք նրանց հինգ րոպե, որ քննարկեն, թե ինչպես կարող են լավագույնս բացատրել և ուսուցանել տվյալ չափանիշը իրենց ընկերոջը: Իրենց ընտրած չափանիշները քննարկելուց հետո, թիմերն ընտրում են իրենցից մեկին, որը խմբի անունից դերով կներկայացնի իրավիճակը բացատրելով տվյալ չափանիշը իրենց հետաքրքրասեր հասակակցին: Մի քանի անգամ կրկնեք քննարկումներն ու դերերով խաղալը:
  • Թող երիտասարդները բերեն ուտելիք, որը կներկայացնի մի չափանիշ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից, օրինակ` միրգ կեղևով, որը կներկայացնի համեստ զգեստ: Թող երիտասարդները ներկայացնեն իրենց օրինակները և փոքր դաս մատուցեն իրենց չափանիշների մասին: Խնդրեք նրանց իրենց կյանքից մի պատմություն պատմել` տվյալ չափանիշի հետ կապված անձնական փորձից ելնելով:

Ավելացնել ծրագրին

Կապել այն ամենի հետ, ինչը մենք սովորում ենք

Նյութեր