Հաղորդակցման գծեր

  • Lines of Communication activity

Նպատակը

Զարգացնել հաղորդակցման և ղեկավարման հմտություններ։

Նկարագրություն

Կազմավորեք չորս հոգանոց թիմեր և յուրաքանչյուրի աչքերը կապեք։ Յուրաքանչյուր թիմին տվեք երկար պարան, որի ծայրը կապված է և 30 վայրկյան տվեք նրանց կազմելու քառակուսի իրենց պարանով առանց մեկը մյուսի հետ խոսելու (կամ հանձնարարեք նրանց կատարել այլ առաջադրանք, որը պահանջում է թիմային աշխատանք)։ Ինչպիսի՞ դժվարությունների նրանք բախվեցին այդ քառակուսին կազմավորելիս։

Թող նրանք կրկին փորձեն, սակայն այս անգամ յուրաքանչյուր թիմի անդամներից մեկը թող բացի աչքերը (այս անգամ ևս ոչ մեկ չի կարող խոսել)։ Ո՞րն էր այս անգամվա տարբերությունը։

Թույլ տվեք նրանց երրորդ անգամ փորձելու և թույլ տվեք խոսել այն անձին ով կապված աչքերով չէ։ Ո՞րն էր տարբերությունը այս անգամ։ Քննարկեք տեսողության կարևորությունը (հեռանկար, կանխատեսում) և ղեկավարման մեջ հաղորդակցությունը։ Ի՞նչ է ուսուցանում մարգարեների, տեսանողների և հայտնողների դերի մասին այս խաղը։

Եվ վերջում կրկնեք վարժությունը այս անգամ թիմերի բոլոր անդամներին թույլ տալով տեսնել և խոսել։ Ինչպիսի՞ զգացում նրանք ունեցան այժմ, երբ նրանք հնարավորություն ունեին տեսնել և նպաստել լուծմանը։ Ինչպե՞ս կարող է այս խաղը կիրառվել քվորումների և դասարանների համատեղ աշխատանքի եղանակների դեպքում։

Ավելացնել ծրագրին

Կապել այն ամենի հետ, ինչը մենք սովորում ենք

Նյութեր