Փոփոխել ձեր լուծումները

Նպատակը

Սովորել թիմային աշխատանքի սկզբունքները։

Նկարագրություն

Կազմավորեք երկուսից երեք հոգուց բաղկացած թիմեր; Յուրաքանչյուրին տվեք 10 ձող և շուրջ 64 սմ կպչուն ժապավեն։ Հանձնարարեք յուարքանչյուր թիմի պատրաստել լաստանավ փոքրիկ մետաղադրամները պահելու նպատակով։ Ասեք նրանց, որ նրանք ունեն 5–10 րոպե, որպեսզի պատրաստեն իրենց մետաղադրամակիր լաստը; Ասեք նրանց, որ նրանք հնարավորություն չեն ունենա նախապես փորձելու իրենց լաստի լողալու ունակությունը։ Լաստերը կտեղադրվեն մեծ լվացարանի կամ թավայի մեջ՝ փորձարկման համար; Մոտավորապես 5 րոպե թողեք ջրի մեջ,այնուհետև իրար հետևից սկսեք տեղադրել մետաղադրամները լաստերի վրա։ Այն թիմը, ում լաստը կկրի ավելի շատ մետաղադրամներ առանց սուզվելու կամ շրջվելու կհաղթանակի։

Երբ բոլոր թիմերը հնարավորություն կունենան պատրաստելու և փորձարկելու լաստեր, նրանց թույլ կտրվի վերապատրաստել իրենց լաստերը մեկ այլ փորձարկման համար։ Յուրաքանչյուր թիմը օգտագործում է նույն ծղոտե ձողերը, սակայն նրանց տրվում է նոր կպչուն ժապավեն։

Խաղը շարունակեք քննարկման հարցերով։ Ի՞նչը դյուրին կամ դժվարին դարձրեց լաստի նախագծումը։ Ինչպե՞ս եկաք համաձայնության, թե ինչպես պետք է լաստը կառուցվի։ Արդո՞ք երկրորդ լաստը ավելի լավ դիմացավ, քան առաջինը; Եթե այո, ինչո՞ւ։ Արդյո՞ք գայթակղվել եք իմանալ, թե ինչ են մյուս թիմերը անում, երբ դուք նախագծում էիք ձեր լաստը։ Ի՞նչ նմանություն կա լաստ կառուցելու և ընտանիքում, քվորումում կամ դասարանում աշխատելու մեջ։ Ինպիսի՞ սկզբունքներ և վարքագծեր են բերում խնդրի ավելի լավ լուծմանը ընտանիքներում կամ խմբերում։

Ավելացնել ծրագրին

Կապել այն ամենի հետ, ինչը մենք սովորում ենք

Նյութեր