undefined undefined Ի՞նչ է չաջակցվող զննիչը և ինչպես կարող եմ շտկել դա։
Քայլ առ քայլ

Ի՞նչ է չաջակցվող զննիչը և ինչպես կարող եմ շտկել դա։

Ի՞նչ է չաջակցվող զննիչը։
Չաջակցվող զննիչը՝ այն զննիչն է, որը հնացած է և կարող է լավ աշխատանք չապահովել ձեզ համար:

Օգտվելով չաջակցվող զննիչից, դուք կարող եք անսպասելի խնդիրներ ունենալ կայքում:

Ի՞նչ պետք է անեմ՝ դա շտկելու համար։
Եթե դուք ներկայումս աշխատում եք չաջակցվող զննիչով կամ ստացել եք հաղորդագրություն, որ փորձում եք մուտք գործել կայք չաջակցվող զննիչի օգնությամբ, լավագույն բանը, որ կարող եք անել՝ թարմացնել զննիչը ամենաթարմ հասանելի տարբերակով: Դա թույլ կտա լավագույն ձևով օգտվել կայքից։

Յուրաքանչյուր զննիչ ունի թարմացում տրամադրելու տարբեր եղանակներ: Մեր խորհուրդ է՝ որոնել ձեր նախընտրած որոնողական համակարգում (Google, Bing, Yahoo և այլն) «Ինչպե՞ս թարմացնեմ իմ զննիչը» և հետևել տրված քայլերին:

Ի՞նչ անել, եթե իմ համակարգիչը կամ հեռախոսը թույլ չտան ինձ թարմացնել զննիչը՝ ամենաթարմ տարբերակն ունենալու համար։
Երբեմն ձեր սարքը կարող է չունենալ պահեստային տարածք՝ անհրաժեշտ թարմացումն ապահովելու համար: Ցավոք, երբ դա տեղի է ունենում, միակ լուծումը սարքի նորացումն է: Մենք հասկանում ենք, որ դա միշտ չէ, որ հնարավոր է:

Ի՞նչ անել, եթե չեմ կարող թարմացնել իմ սարքը կամ զննիչը:
Ավետարանի գրադարանի հիմնական տարբերակը, որը կլինի կայքում, թույլ կտա հեշտ կերպով մուտք գործել Եկեղեցու ավետարանի հիմնական նյութերին: Թեև դա սահմանափակ աշխատանք կապահովի, սակայն համացանց ունենալու դեպքում թույլ կտա ձեզ ձեր սարքից կարդալ այնպիսի նյութեր, ինչպիսիք են սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ելույթները։

Ի՞նչ կարող եմ ակնկալել առցանց Ավետարանի գրադարանի հիմնական տարբերակից:
Անցնելով Ավետարանի գրադարանի հիմնական տարբերակին, դուք կկորցնեք մուտք գործելու և ուսումնասիրության այնպիսի հնարավորություններից, ինչպիսիք են՝ գունանշումը, նշումներ անելը և այլն: Դուք նաև կսահմանափակվեք միայն այն բովանդակությամբ, որը գտնվում է Ավետարանի գրադարանում: Այնուամենայնիվ, դուք կունենաք ավելի լավ փորձառություն, որը թույլ կտա ձեզ նավարկել և կարդալ տրամադրված բովանդակությունը:

Վերջին անգամ թարմացվել է 13 Sep 2022