Հնարավորության դեպքում այս հայտը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով՝ աշխատանքի հեշտացման և ճշգրտությունն ապահովելու համար: Միացյալ Նահանգների և Կանադայի փոխհատուցման հայտը նախատեսված է լրացնել էլեկտրոնային եղանակով, որպեսզի այն կարդացվի IAN- ի կողմից (Եկեղեցու վճարման ծրագրի):
Ներբեռնեք և բացեք փոխհատուցման համապատասխան հայտը:
Մուտքագրեք ձեր անձնական տվյալները, ներառյալ անունը, հասցեն, հեռախոսահամարը և այլ կոնտակտային տվյալները:Նշում. Եթե դուք լրացնում եք ԱՄՆ-ի և Կանադայի հայտը, ապա «առաքման վայր»-ի հասցեն ավտոմատ կերպով կբերի վերևում ձեր մուտքագրած հասցեն:
Մուտքագրեք հեռավորության փոխհատուցման սակագինը ճանապարհորդության օրերի համար: Եթե ճամփորդությունը տարբեր սակագներ է ներառում, առանձնացրեք և ներկայացրեք երկու առանձին հայտեր:Նշում. Եթե դուք չգիտեք փոխհատուցման սակագինը, կապվեք ձեր ՍևԻ ներկայացուցչի հետ:Միայն ԱՄՆ և Կանադայի համար. Հաշվի ամսաթիվը և հաշվի համարը ավտոմատ կերպով կլրացվեն:
Եթե նույն ճամփորդությունը մի քանի անգամ եք կատարել, գրանցեք այդ ճամփորդությունը Պարբերական ճամփորդություն բաժնում: (Տարբեր վայրեր կատարվելիք ճամփորդությունները գրանցեք Բազմակողմ ճամփորդություններ բաժնում):

Նշում. Խորհուրդ ենք տալիս օգտագործել առցանց քարտեզի գործիքը կամ հավելվածը (օրինակ, Google Քարտեզները)` մեկնարկից մինչև վերջնակետ հեռավորությունը հաշվարկելու համար: Տպեք քարտեզը և կցեք այն որպես աջակցող փաստաթուղթ (տես Քայլ 10-ը):
Նշում. Եթե լրացնում եք հայտը էլեկտրոնային եղանակով, ապա գումարը ավտոմատ կերպով հաշվարկվում է: Եթե Պարբերական ճանապարհորդությունների ընդհանուր գումարները ավտոմատ չեն հաշվարկվում, հավաստիացեք, որ Քայլ 3-ում նշված փոխհատուցման սակագինը մուտքագրել եք:Նշում. Եթե լրացնում եք հայտը թղթային տարբերակով, ապա պարբերական ճամփորդության փոխհատուցվող ընդհանուր գումարը հաշվարկելու համար կատարեք հետևյալը.
Ճամփորդության այլ տեսակները մուտքագրեք Բազմակողմ ճամփորդություններ բաժնում: Ներառեք ամսաթիվը, սկզբնակետը, վերջնակետը, նպատակը, հեռավորությունը և ուղեվարձերն ու ճանապարհային տուրքերը:Աշխատեք տրամադրել սկզբնակետերի և վերջնակետերի ստույգ անունները (օրինակ, «Հորդանանի ինստիտուտ» կամ «Դելիի ցցի կենտրոն»): Անունները պետք է հստակ լինեն, որպեսզի մեկ այլ անձ կարողանա ձեր նկարագրության հիման վրա գտնել հասցեները:Նշում. Տողեր բաց մի թողեք և ճամփորդության յուրաքանչյուր հատվածը առանձին-առանձին մուտքագրեք:

Նշում. Եթե հայտը լրացնում եք էլեկտրոնային եղանակով, կարող եք օգտագործել Լրացուցիչ բազմակողմ ճամփորդություններ թաբը, լրացուցիչ տարբեր նպատակակետերով ճամփորդություն մուտքագրելու համար:
Ստացականներ բաժնում մուտք արեք այն ոչ-ճամփորդական ծախսերը, որոնք հաստատվել են փոխհատուցման համար: (Եթե դուք լրացնում եք ԱՄՆ-ի և Կանադայի հայտը, ապա բացեք Ստացականների մանրամասներ թաբը և ոչ-ճամփորդական ծախսերը մուտքագրեք այդտեղ):
Նշում. Այս փոխհատուցման հայտում մի ընդգրկեք անձնական պարագաները: Հնարավորության դեպքում ՍևԻ պարագաների գնումը առանձին գործարքով ու ստացականով կատարեք անձնական պարագաներից:
Միայն ԱՄՆ-ի և Կանադայի համար. Փոխհատուցման հայտի թաբում Նշումներ բաժնում մուտքագրեք ծրագրի անունը, որի շրջանակներում դուք ուսուցանում եք: Ապա ավելացրեք ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որը կարող է պահանջվել, որպեսզի պարզ լինի ձեր ճամփորդության և գնումների նպատակը: Որքան մանրակրկիտ բացատրություններ տաք մեկնաբանության այս դաշտում, այնքան քիչ հարցեր ձեզ կտրվեն:
Եթե հայտը լրացրել եք էլեկտրոնային եղանակով, տպեք լրացրած յուրաքանչյուր էջը:
Ստորագրեք փոխհատուցման հայտը: Ձեռք բերեք անհրաժեշտ հաստատող ստորագրությունները:
Կցեք գումարների մանրամասն ստացականները: Կցեք նաև լրացուցիչ աջակցող փաստաթղթեր, ինչպես օրինակ քարտեզները:
Ուղարկեք փոխհատուցման հայտը: