Քայլ առ քայլ

Ստեղծել Անդամության Գրանցում

Քաղաքականություն և սկզբունքներ

LDS.org կայքում տես Ձեռնարկ 1. Ցցերի Նախագահներ և Եպիսկոպոսներ (2010), 13.6.2, “Գրանցման անդամներ”:Վիճակագրական և հաշվետվական նպատակներով հետևյալ անձինք գրանցման անդամներ են: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա անդամության գրանցում.

  1. Նրանք, ովքեր մկրտվել են և հաստատվել:
  2. Մինչև 9 տարեկան այն անձինք, ովքեր դեռ չեն մկրտվել, բայց անվանակոչվել են եկեղեցում:
  3. Մտավոր հաշմանդամություն ունեցողներն, անկախ տարիքից:
  4. Մինչև 8 տարեկան չանվանակոչված երեխաները, երբ (ա) ծնողներից կամ խնամակալներից առնվազն մեկը Եկեղեցու անդամ է և երբ (բ) երկու ծնողներն էլ թույլ են տալիս, որ գրանցում կազմվի: Սա ներառում է նաև նորադարձների երեխաներին: (Եթե ծնողներից մեկը երեխայի օրինական խնամակալը չէ, ապա խնամակալ համարվող ծնողի թույլտվությունը բավական է):

Նորադարձի համար գրանցում ստեղծելիս, ծխի գործավարը լիաժամկետ միսիոներներից պետք է ստանա մկրտության և հաստատման գրանցման ձևը՝ արարողության տվյալներով: Գրանցումը պետք է ստեղծվի հաստատումից հետո 48 ժամվա ընթացքում: Գրանցման ստեղծումից հետո գործավարը պետք է երկու օրինակից տպի Անհատական արարողությունների ամփոփագիրը: Օրինակներից մեկը նա տալիս է նորդադարձին՝ ծանոթանալու համար: Մյուս օրինակը տրվում է լիաժամկետ միսիոներներին և կօգտագործվի միսիայի գրասենյակի կողմից հաստատելու համար գրանցման ստեղծումը:Ղեկավարի և գործավարի ռեսուրսների (ՂԳՌ) Ծխի գործավարների ուղղորդումՍեղմեք Ստեղծել գրանցումներ կապուղին Անդամություն ներդիրի ստորին մասում կամ սեղմեք այստեղ ՂԳՌ-ում Գրանցումներ ստեղծելու էջ գնալու համար: Կարող եք նաև որոնման դաշտում մուտքագրել ստեղծել գրանցում բառերը:

Վերջին անգամ թարմացվել է 24 մյս 2023