ՉԵ շաբաթական պարբերական
Բարի գալուստ ՉԵ շաբաթական պարբերական
Բարի գալուստ ՉԵ շաբաթական պարբերական


Բարի գալուստ ՉԵ շաբաթական պարբերական

Նկար
Չափահաս երիտասարդները ցատկում են

Բարի գալուստ ՉԵ շաբաթական պարբերական՝ մեզ վերաբերող արդի թեմաների շաբաթական հրատարակություն ձեր Gospel Library հավելվածում, որը գրված է չափահաս երիտասարդների համար՝ չափահաս երիտասարդների կողմից, ինչպես նաև Եկեղեցու ղեկավարների և այլ մասնագետների կողմից։

Մեր նպատակը

Մեր նպատակն է օգնել ձեզ գտնել ձեր մարտահրավերների պատասխանները և ուժ գտնել դրանց դիմակայելու համար: Մենք դա կանենք, երբ միասին ուսումնասիրենք Հիսուս Քրիստոսի ավետարանը և քննարկենք, թե ինչպես են չափահաս երիտասարդները ողջ աշխարհում ձգտում ապրել ավետարանով։

Մեր մասին

Սկզբում ամենակարևորի մասին․ այս ամբողջ բաժինը ներշնչված է ձեր կողմից։ Մեր կյանքի այս ժամանակահատվածում մենք կանգնում ենք ընտրությունների, նոր մարտահրավերների և բազմաթիվ այլ փոփոխությունների առաջ։ Եվ մենք ցանկանում ենք առաջնորդել ձեզ այդ ամենի միջով։ Մենք նաև ցանկանում ենք, որ դուք իմանաք, որ մենք ընդունում ենք ձեր ինքնությունը և չենք կարևորում ձեր ընտանեկան կարգավիճակը, այդ իսկ պատճառով այս բաժինը չի կոչվում ՉԱԵ շաբաթական պարբերական։ Բովանդակությունը բոլոր չափահաս երիտասարդների համար է՝ ամուրի, թե ամուսնացած և կրկին ամուրի դարձած, քանի որ ձեր ազդեցությունը Եկեղեցու և աշխարհի վրա կարող է անգնահատելի լինել՝ անկախ ձեր երիտասարդ տարիքի ներկա ժամանակաշրջանից:

Մենք նաև կարծում ենք, որ քննարկվող թեմաները հետաքրքիր կլինեն բոլոր չափահաս երիտասարդների համար, նույնիսկ նրանց համար, ում 30 տարին լրացել է: Մենք գիտենք, որ ձեր հետաքրքրությունը քննարկվող թեմաների և մարտահրավերների մասին, հավանաբար, չի փոխվի զուտ այն պատճառով, որ ևս մեկ ծննդյան օր եք ունեցել։ Այսօր մեր առջև ծառացած խնդիրները կարևոր են բոլորիս համար և բավականաչափ հասունացած են, որպեսզի անկախ մեր տարիքից բոլորս միասին աշխատենք։

Մենք գիտակցում ենք, որ դուք հասարակության տարբեր շերտերից եք, տարբերվում եք կրթությամբ, տնտեսական մակարդակով, մշակույթով և բոլորիդ հանգամանքները տարբեր են։ Այսպիսով, մենք կներկայացնենք մի շարք թեմաներ, և մեր պատմություններից շատերը Gospel Library հավելվածում հասանելի կլինեն ավելի քան 20 լեզուներով․ մենք ցանկանում ենք ընդգրկել բոլորիդ և օգտակար լինել բոլորիդ: Չափահաս երիտասարդներն ամբողջ աշխարհում իրենց հավատքն ու տաղանդն են ներդնում Եկեղեցում: Շատ վայրերում մենք պարզապես վաղվա ղեկավարները չենք, մենք առաջնորդում ենք Եկեղեցին այսօր, ներառյալ այն տարածքներում, որտեղ Եկեղեցին վաղուց է հաստատվել: Եվ մեր ազդեցությունը կտարածվի այսօրվանից այն կողմ, քանի որ մենք նաև հաջորդ սերունդների ծնողներն ենք։

Մենք կարող էինք շարունակել

Շատ բան կա ասելու չափահաս երիտասարդների արժեքի ու ներուժի մասին, բայց եթե շարունակենք, դա կնմանվի պարծենալուն (որովհետև մեր սերունդն այդքան լավն է): Բավական է ասել, որ Աստված մեր կարիքն ունի, իսկ մենք Աստծո և Նրա Եկեղեցու կարիքն ունենք, և մենք նաև միմյանց կարիքն ունենք։ Միասին «[մենք] պատմություն կկերտենք», ինչպես ասել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը չափահաս երիտասարդներին։ «Նա հնարավորություն կընձեռի ձեզ իրականացնել անհնարինը: …

…Դուք «ընտիր ազգ եք» (1 Պետրոս 2.9), որը նախակարգված է Աստծո կողմից կարևոր աշխատանք կատարելու համար՝ օգնել նախապատրաստել այս աշխարհի մարդկանց Տիրոջ Երկրորդ Գալուստին»։1

Անկախ մշտապես փոփոխվող ներկայից և ապագայի ճնշող անհայտությունից, հասունության տարիքը կարող է լինել ինքնաբացահայտման և զարգացման հրաշալի ժամանակ, Երկրի վրա մեր նպատակը գտնելու և ավետարանը մեր կյանքի կիզակետում պահելու ժամանակ։ Մենք ուրախ ենք այս ճամփորդության ժամանակ լինել ձեզ հետ և հուսով ենք, որ դուք կդառնաք մշտական այցելու։

Որտեղ գտնենք մեզ

ԵՉ շաբաթական պարբերականը գտնվում է Ավետարանի գրադարանում՝ Ամսագրեր կամ Չափահասներ. > Չափահաս երիտասարդներ բաժնում։ Մեր պատմություններից մի քանիսը կգտնեք նաև Լիահոնա ամսագրում, Լիահոնայի Facebook-ի էջում և ChurchofJesusChrist.org կայքի առաջին էջում։

Մենք ցանկանում ենք լսել ձեր արձագանքը

  • Ի՞նչ թեմաներ կցանկանայիք քննարկել։

  • Ի՞նչ պատմություններով կարող եք կիսվել։

  • Ի՞նչ առաջարկներ ունեք մեզ համար։

Դուք կարող եք ուղարկել ձեր սեփական պատմությունները, գաղափարները և կարծիքը liahona.ChurchofJesusChrist.org կայքին: Անհամբեր սպասում ենք ձեր արձագանքներին։