Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Գիրք Սաղմոսաց 24


ՋՍԹ, Սաղմոս 24.7–10 (համեմատի՛ր Սաղմոս ԻԴ)

(Այս սաղմոսը նշում է Քրիստոսի երկրորդ գալուստը):

7 Բարձրացրեք ձեր գլուխները, ո՜վ Հակոբի սերունդներ. և ինքներդ բարձրացեք. և Տերն ուժեղ է ու զորեղ. Տերը՝ պատերազմում զորեղը, նա ով փառաց թագավորն է, պիտի հաստատի ձեզ հավիտյան:

8 Եվ նա գալարելու է երկինքները. և իջնելու է, որ փրկագնի իր ժողովրդին. որ հավիտենական անուն տա ձեզ. որ հաստատի ձեզ իր հավիտենական վեմի վրա:

9 Բարձրացրեք ձեր գլուխները, ո՛վ Հակոբի սերունդներ. բարձրացրեք ձեր գլուխները, ո՛վ հավիտենական սերունդներ, և զորաց Տերը՝ թագավորների թագավորը.

10 Այսինքն՝ փառաց թագավորը, կգա ձեզ մոտ. և կփրկագնի իր ժողովրդին, և նրանց կհաստատի արդարության մեջ: Սելա: