Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Մատթեոսի 7


ՋՍԹ, Մատթեոս 7.1–2 (համեմատի՛ր Մատթեոս Է.1–2)

(Մի դատեք անարդար ձևով):

1 Արդ, սրանք են խոսքերը, որոնք Հիսուսն ուսուցանեց իր աշակերտներին, որ ասեն ժողովրդին:

2 Մի դատեք անարդար ձևով, որպեսզի չդատվեք. այլ արդար դատաստանով դատեք:

ՋՍԹ, Մատթեոս 7.9–11 (համեմատի՛ր Մատթեոս Է.6)

(Արքայության խորհուրդներով մի կիսվեք աշխարհի հետ):

9 Գնացեք աշխարհ, ասելով բոլորին. Ապաշխարեք, քանզի երկնքի արքայությունը մոտեցել է ձեզ:

10 Եվ արքայության խորհուրդները պահեք ձեր մեջ. քանզի սուրբ բանը շներին տալը լավ չէ, ոչ էլ ձեր մարգարիտները գցեք խոզերի առաջ, որ չլինի թե նրանք կոխ տան իրենց ոտքերի տակ:

11 Քանզի աշխարհը չի կարող ընդունել այն, ինչ դուք ինքներդ չեք կարողանում տանել. ուստի, ձեր մարգարիտները մի տվեք նրանց, որ չլինի թե նրանք ետ դառնան ու պատառոտեն ձեզ: