Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Մատթեոսի 6


ՋՍԹ, Մատթեոս 6.14 (համեմատիր Մատթեոս Զ.13. նմանատիպ փոփոխություն է արվել՝ Ղուկաս ԺԱ.4-ում)

(Տերը մեզ չի տանում փորձության):

14 Եվ մի թող որ տարվենք փորձության, այլ ազատիր մեզ չարից:

ՋՍԹ, Մատթեոս 6.22 (համեմատի՛ր Մատթեոս Զ.22)

(Եթե մեր աչքը պարզ լինի՝ ուղղված Աստծո փառքին, մեր ողջ մարմինը լցված կլինի լույսով):

22 Մարմնի լույսն աչքն է. հետևաբար, եթե քո աչքը պարզ լինի՝ ուղղված Աստծո փառքին, քո ամբողջ մարմինը լցված կլինի լույսով:

ՋՍԹ, Մատթեոս 6.38 (համեմատի՛ր Մատթեոս Զ.33)

(Մենք նախ պետք է փնտրենք կառուցել Աստծո արքայությունը):

38 Ուստի, մի փնտրեք աշխարհի բաները, այլ փնտրեք նախ կառուցել Աստծո արքայությունը և հաստատել նրա արդարությունը, և մնացած բոլոր բաները կավելացվեն ձեզ համար: