Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 79


Բաժին 79

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1832թ. մարտին (History of the Church, 1.257):

1–4՝ Ջարեդ Քարտերը կանչվում է՝ քարոզելու ավետարանը Մխիթարիչի միջոցով:

1 Ճշմարիտ ասում եմ քեզ, որ դա իմ կամքն է, որ իմ ծառա Ջարեդ Քարտերը կրկին պիտի գնա արևելյան երկրները, տեղից տեղ, քաղաքից քաղաք, այն ակարգման զորությամբ, որով նա կարգվել է, հռչակելով մեծ ուրախության ավետիքը, այսինքն՝ հավիտենական ավետարանը:

2 Եվ ես նրա վրա կուղարկեմ աՄխիթարիչին, որը նրան կսովորեցնի ճշմարտությունը և այն ճանապարհը, որով նա պետք է գնա.

3 Եվ որքան որ նա հավատարիմ կլինի, ես կրկին կպսակեմ նրան որաներով:

4 Ուստի, թող քո սիրտն ուրախանա, իմ ծառա՛ Ջարեդ Քարտեր, և մի ավախեցիր, ասում է քո Տերը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը: Ամեն: