Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 76


Բաժին 76

Տեսիլք՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Հայրամում, Օհայո, 1832թ. փետրվարի 16-ին (History of the Church, 1.245–252): Որպես այս տեսիլքի իր արձանագրման նախաբան, Մարգարեն գրել է. «Ամհերստի համաժողովից վերադառնալուն պես, ես վերսկսեցի Սուրբ գրքերի թարգմանությունը: Տարբեր հայտնություններից, որոնք ստացվել էին, ակնհայտ էր, որ մարդու փրկությանը վերաբերող շատ կարևոր կետեր Աստվածաշնչից հանվել կամ կորսվել էին, նախքան նրա ժողովածուն կազմելը: Մնացած ճշմարտություններից պարզ երևում էր, որ, եթե Աստված ամեն մարդու հատուցում է՝ համաձայն մարմնում կատարած արարքների, ապա «Երկինք» հասկացությունը, որպես սրբերի հավերժական բնակավայր, պետք է որ ընդգրկեր մեկից ավելի արքայություններ: Համապատասխանաբար…. մինչ թարգմանում էինք Սուրբ Հովհաննեսի Ավետարանը, ես և Երեց Ռիգդոնը տեսանք հետևյալ տեսիլքը» (History of the Church, 1.245): Մարգարեի կողմից Հովհաննեսի Ե.29-ը թարգմանելուց հետո էր, որ տրվեց այս տեսիլքը:

1–4՝ Տերն Աստված է. 5–10՝ Արքայության խորհուրդները պիտի բացահայտվեն բոլոր հավատարիմներին. 11–17՝ Բոլորն առաջ կգան արդարների կամ անարդարների հարության մեջ. 18–24՝ Հիսուս Քրիստոսի քավության միջոցով, բազմաթիվ աշխարհների բնակիչներ ծնվում են որպես Աստծո որդիներ ու դուստրեր. 25–29՝ Աստծո մի հրեշտակ ընկավ և դարձավ դևը. 30–49՝ Կորստի որդիները կրում են հավերժական նզովք. մնացած բոլորը ձեռք են բերում փրկության ինչ-որ աստիճան. 50–70՝ Նկարագրվում է վեհացում ստացած էակների փառքն ու պարգևը սելեստիալ արքայության մեջ. 71–80՝ Նկարագրվում են նրանք, ովքեր կժառանգեն թերեստրիալ արքայությունը. 81–113՝ Բացատրվում է թելեստիալ, թերեստրիալ, և սելեստիալ փառքերում գտնվողների կարգավիճակը. 114–119՝ Հավատարիմները Սուրբ Հոգու զորությամբ կարող են տեսնել և հասկանալ Աստծո արքայության խորհուրդները:

1 աԼսեք, ո՛վ երկինքներ, և ականջ դիր, ո՛վ երկիր, և ցնծացեք, դո՛ւք, բնակիչնե՛ր, որ այնտեղ եք, քանզի Տերն բԱստված է, և նրանից բացի գՓրկիչ դչկա:

2 աՄեծ է նրա իմաստությունը, բսքանչելի են նրա ուղիները, և նրա գործերի սահմանը ոչ ոք չի կարող գտնել:

3 Նրա անպատակները չեն ձախողվում, ոչ էլ կա մեկը, ով կարող է ետ պահել նրա ձեռքը:

4 Հավերժությունից հավերժություն նա անույնն է, և նրա տարիները երբեք չեն բպակասում:

5 Քանզի այսպես է ասում Տերը,– Ես՝ Տերս, աողորմած և բարեգութ եմ նրանց հանդեպ, ովքեր բվախենում են ինձանից, և բերկրանքով պատվում եմ նրանց, ովքեր արդարությամբ և ճշմարտությամբ գծառայում են ինձ մինչև վերջ:

6 Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց ափառքը:

7 Եվ նրանց ես ակհայտնեմ բոլոր բխորհուրդները, այո՛, բոլոր հնուց ի վեր թաքցված խորհուրդներն իմ արքայության, և գալիք դարերի ընթացքում ես նրանց հայտնի կդարձնեմ բարեհաճությունն իմ կամքի՝ բոլոր բաների առնչությամբ, որոնք վերաբերում են իմ արքայությանը:

8 Այո՛, նույնիսկ հավերժության զարմանալիքները կիմանան նրանք, և գալիք բաները ես ցույց կտամ նրանց, նույնիսկ բաներ՝ շատ սերունդների վերաբերյալ:

9 Եվ նրանց աիմաստությունը մեծ պիտի լինի, և նրանց բհասկացողությունը կհասնի երկինք. և նրանց առաջ իմաստունների իմաստությունը գկոչնչանա, և խելամիտների հասկացողությունը ոչինչ կդառնա:

10 Քանզի իմ աՀոգով ես բկլուսավորեմ նրանց, և իմ գզորությամբ ես նրանց հայտնի կդարձնեմ իմ կամքի գաղտնիքները,– այո, նույնիսկ այն բաները, որոնք դաչք չի տեսել, և ականջ չի լսել, և մարդու սիրտ չի թափանցել:

11 Մենք՝ Ջոզեֆ Սմիթ կրտսերը և Սիդնի Ռիգդոնը, լինելով աՀոգում, մեր Տիրոջ հազար ութ հարյուր երեսուներկուերորդ տարվա փետրվարի տասնվեցերորդ օրը,–

12 աՀոգու զորությամբ մեր բաչքերը բացվեցին և մեր հասկացողությունը լուսավորվեց, այնպես որ մենք կարողացանք տեսնել ու հասկանալ Աստծո բաները,–

13 Նույնիսկ այն բաները, որոնք եղել են ի սկզբանե՝ աշխարհի լինելուց առաջ, որոնք կարգվել էին Հոր կողմից, նրա Միածին Որդու միջոցով, որը Հոր ծոցում էր, նույնիսկ ի ասկզբանե.

14 Որի մասին մենք վկայություն ենք բերում. և վկայությունը, որը մենք բերում ենք, ավետարանի լրիվությունն է Հիսուս Քրիստոսի, որը Որդին է, որին մենք տեսանք, և որի հետ մենք ախոսեցինք երկնային բտեսիլքում:

15 Քանզի, մինչ մենք կատարում էինք աթարգմանության աշխատանքը, որը Տերը նշանակել էր մեզ, մենք հասանք Հովհաննեսի հինգերորդ գլխի քսանինը հատվածին, որը տրվեց մեզ հետևյալ ձևով,–

16 Խոսելով մեռելների հարության մասին, նրանց մասին, ովքեր պիտի ալսեն Մարդու բՈրդու ձայնը.

17 Եվ դուրս պիտի գան. նրանք, ովքեր աբարիք են գործել՝ բարդարների գհարության մեջ. իսկ նրանք, ովքեր չարիք են գործել՝ անարդարների հարության մեջ:

18 Արդ, դա զարմանք պատճառեց մեզ, քանզի այն տրվեց Հոգու կողմից:

19 Եվ մինչ մենք ախորհրդածում էինք այդ ամենի մասին, Տերը դիպավ մեր հասկացողության աչքերին, և դրանք բացվեցին, և Տիրոջ փառքը ծագեց մեր շուրջը:

20 Եվ մենք տեսանք ափառքը Որդու, բՀոր գաջ կողմում, և ստացանք նրա լիությունից.

21 Եվ տեսանք սուրբ ահրեշտակներին, և նրանց, ովքեր բսրբագործված են նրա գահի առաջ, որ երկրպագում էին Աստծուն, և Գառին, ովքեր գերկրպագում են նրան հավիտյանս հավիտենից:

22 Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է ավկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա բապրո՛ւմ է:

23 Քանզի մենք ատեսանք նրան, նույնիսկ բԱստծո աջ կողմում. և մենք լսեցինք ձայնը, որը վկայում էր, որ նա Հոր գՄիածինն է,–

24 Որ անրանով, նրա միջոցով, և նրանից է, որ բաշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված գորդիներն ու դուստրերն են Աստծո:

25 Եվ մենք տեսանք նաև, և վկայում ենք, որ Աստծո մի ահրեշտակ, որն իշխանություն ուներ Աստծո ներկայության մեջ, որն ապստամբեց Միածին Որդու դեմ, որին Հայրը սիրում էր և որը Հոր ծոցում էր, ցած գցվեց Աստծո և Որդու ներկայությունից,

26 Եվ կոչվեց Կորուստ, քանզի երկինքները լաց եղան նրա վրա,– նա աԼյուցիֆերն էր՝ արշալույսի որդին:

27 Եվ մենք տեսանք, և ահա, նա աընկե՜լ է, ընկե՜լ է, նույնիսկ արշալույսի որդին:

28 Եվ մինչդեռ մենք Հոգում էինք, Տերը պատվիրեց մեզ, որ մենք գրի առնենք տեսիլքը. քանզի մենք տեսանք Սատանային, այն հին աօձին, այսինքն՝ բդևին, որն գապստամբեց Աստծո դեմ և փնտրեց վերցնել մեր Աստծո և նրա Քրիստոսի արքայությունը.

29 Ուստի, նա ապատերազմում է Աստծո սրբերի հետ և շրջապատում է նրանց շուրջանակի:

30 Եվ մենք տեսանք տեսիլքը նրանց տառապանքների, ում հետ նա պատերազմեց ու հաղթեց, քանզի այսպես եկավ մեզ Տիրոջ ձայնը.

31 Այսպես է ասում Տերը բոլոր նրանց մասին, ովքեր գիտեն իմ զորությունը, և դարձվել են նրանից ճաշակողներ, և իրենց թույլ են տվել դևի զորությամբ ահաղթվել, և ուրանալ ճշմարտությունն ու արհամարհել իմ զորությունը,–

32 Այդ նրանք են, որոնք ակորստի բորդիներն են, որոնց մասին ասում եմ, որ ավելի լավ կլիներ, որ նրանք ընդհանրապես ծնված չլինեին.

33 Քանզի նրանք ցասման անոթներ են, մատնված՝ կրելու Աստծո ցասումը, դևի և նրա հրեշտակների հետ հավերժության մեջ.

34 Որոնց վերաբերյալ ասել եմ, որ աներում չունեն ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ գալիք աշխարհում,–

35 աՈւրանալով Սուրբ Հոգին, այն ստանալուց հետո, և ուրանալով Հոր Միածին Որդուն, իրենց համար բխաչելով և բացահայտ անարգանքի մատնելով նրան:

36 Այդ նրանք են, որ պիտի գնան կրակի և ծծմբի ալիճը՝ դևի և նրա հրեշտակների հետ,–

37 Եվ միայն նրանք, որոնց վրա երկրորդ ամահը զորություն կունենա.

38 Այո՛, ճշմարիտ, միայն անրանք, որոնք չեն փրկագնվի Տիրոջը հարմար ժամանակ, նրա ցասումը կրելուց հետո:

39 Քանզի մնացած բոլորն առաջ ակբերվեն մեռելների բհարությամբ, գԳառի հաղթանակի և փառքի միջոցով, որը սպանվեց, որը Հոր ծոցում էր նախքան աշխարհների արարումը:

40 Եվ սա է աավետարանը՝ ավետիքը, որ երկնքից մի ձայն վկայեց մեզ,–

41 Որ նա եկավ աշխարհ, այսինքն՝ Հիսուսը, աշխարհի համար ախաչվելու, և բաշխարհի մեղքերը գկրելու, և աշխարհը դսրբագործելու, և այն անիրավությունից եմաքրելու համար.

42 Որ նրա միջոցով կարողանան ափրկվել բոլորը, ում Հայրը դրել է նրա զորության ներքո և նրանով արարել է.

43 Ով փառավորում է Հորը և փրկում է իր ձեռքի բոլոր գործերը, բացի այն կորստի որդիներից, որոնք ուրանում են Որդուն, այն բանից հետո, երբ Հայրը հայտնել է նրան:

44 Ուստի, նա փրկում է բոլորին, բացի նրանցից,– նրանք պիտի գնան ահավիտենական բպատիժը, որն անվերջ պատիժ է, որը հավերժական պատիժ է, թագավորելու գդևի և նրա հրեշտակների հետ հավերժության մեջ, որտեղ նրանց դորդը չի մեռնում, և կրակը չի հանգչում, որը նրանց տանջանքն է,–

45 Եվ որի ավերջը, ո՛չ դրա տեղը, ո՛չ էլ նրանց տանջանքը, ոչ մի մարդ չգիտի.

46 Այն ոչ հայտնվել է, ոչ հայտնի է, ոչ էլ կհայտնվի մարդուն, բացի նրանցից, ովքեր դարձվում են դրա ճաշակողները.

47 Սակայն, ես՝ Տերս, այն ցույց եմ տալիս շատերին տեսիլքով, բայց կրկին, իսկույն ևեթ փակում եմ այն.

48 Ուստի, վերջը, լայնությունը, բարձրությունը, ախորությունը և թշվառությունը դրա, նրանք չեն հասկանում, ոչ էլ որևէ մարդ, բացի նրանցից, ովքեր բկարգվել են այդ գդատապարտությանը:

49 Եվ մենք լսեցինք ձայնը՝ ասելիս. Գրի առեք տեսիլքը, քանզի ահա, սա է անաստվածների տառապանքների մասին տեսիլքի վերջը:

50 Եվ կրկին մենք վկայություն ենք բերում,– քանզի մենք տեսանք և լսեցինք, և սա է Քրիստոսի ավետարանի ավկայությունը նրանց վերաբերյալ, ովքեր առաջ պիտի գան արդարների բհարության մեջ,–

51 Այդ նրանք են, ովքեր ընդունեցին Հիսուսի մասին վկայությունը և ահավատացին նրա անվանը, և բմկրտվեցին նրա թաղվելու գձևով, դթաղվելով ջրի մեջ՝ նրա անունով, և դա՝ այն պատվիրանի համաձայն, որ տվել է նա,–

52 Որպեսզի պատվիրանը պահելով՝ նրանք կարողանան ալվացվել և բմաքրվել իրենց բոլոր մեղքերից, և գձեռնադրմամբ ստանան Սուրբ Հոգին, նրա միջոցով, ով դկարգված և կնքված է այս եզորությանը.

53 Եվ ովքեր հաղթում են հավատքով, և ակնքվում են խոստումի բՍուրբ Հոգով, որը Հայրը թափում է բոլոր նրանց վրա, ովքեր արդար են և ճշմարիտ:

54 Այդ նրանք են, ովքեր աԱնդրանիկի եկեղեցին են:

55 Այդ նրանք են, ում ձեռքն է դրել Հայրը աբոլոր բաները,–

56 Այդ նրանք են, ովքեր աքահանաներ ու թագավորներ են, ովքեր ստացել են նրա լիությունից և նրա փառքից.

57 Եվ Բարձրյալի աքահանաներ են, ըստ Մելքիսեդեկի կարգի, որն ըստ բԵնովքի կարգի էր, որն ըստ Միածին Որդու գկարգի էր:

58 Ուստի, ինչպես գրված է՝ նրանք աաստվածներ են, այսինքն՝ բԱստծո գորդիներ,–

59 Ուստի, աբոլոր բաները նրանցն են, լինի կյանքը, թե մահը, թե ներկա բաները, թե գալիք բաները, բոլորը նրանցն է, և նրանք՝ Քրիստոսինը, և Քրիստոսը՝ Աստծունը:

60 Եվ նրանք ակհաղթահարեն բոլոր բաները:

61 Ուստի, թող ոչ մի մարդ աչպարծենա մարդով, այլ թող բպարծենա Աստծով, որը պիտի գհպատակեցնի բոլոր թշնամիներին իր ոտքերի տակ:

62 Նրանք պիտի աբնակվեն Աստծո և իր Քրիստոսի բներկայության մեջ հավիտյանս հավիտենից:

63 Այդ անրանք են, որոնց նա պիտի բերի իր հետ, երբ որ նա բգա երկնքի ամպերի մեջ, որ գթագավորի երկրի վրա իր ժողովրդին:

64 Այդ նրանք են, ովքեր բաժին ունեն աառաջին հարության մեջ:

65 Այդ նրանք են, ովքեր առաջ կգան արդարների ահարության մեջ:

66 Այդ նրանք են, ովքեր եկել են աՍիոն բսարը, և կենդանի Աստծո քաղաքը՝ երկնային վայրը՝ ամենասրբագույնը:

67 Այդ նրանք են, ովքեր միացել են հրեշտակների անթիվ բազմությանը, աԵնովքի և բԱնդրանիկի եկեղեցուն ու ընդհանուր ժողովին:

68 Այդ նրանք են, որոնց անունները ագրված են երկնքում, որտեղ Աստված և Քրիստոսն են բդատավորը բոլորի:

69 Այդ նրանք են, ովքեր աարդար մարդիկ են, Հիսուսի՝ նոր բուխտի միջնորդի միջոցով գկատարյալ դարձված, որն իր արյունը դհեղելով իրագործեց այս կատարյալ եքավությունը:

70 Այդ նրանք են, որոնց մարմինները ասելեստիալ են, որոնց բփառքը նույնն է, ինչ գարեգակինը, նույնիսկ Աստծո փառքը, ամենաբարձրյալինը, ում փառքը, ինչպես գրված է, նման է երկնակամարի արեգակին:

71 Եվ բացի այդ, մենք տեսանք աթերեստրիալ աշխարհը, և ահա, տե՛ս, այդ նրանք են, ովքեր թերեստրիալից են, որոնց փառքը տարբերվում է նրանից, որն Անդրանիկի եկեղեցունն է, որն ստացել է Հոր լիությունից, ճիշտ ինչպես բլուսնինը տարբերվում է արեգակից, որ երկնակամարում է:

72 Ահա, այդ նրանք են, ովքեր մահացել են աառանց բօրենքի.

73 Եվ նաև նրանք, որոնք աբանտում պահված մարդկանց բոգիներն են, որոնց այցելեց Որդին և գքարոզեց դավետարանը, որ նրանք կարողանան դատվել մարմնում գտնվող մարդկանց պես.

74 Որոնք չընդունեցին Հիսուսի մասին ավկայությունը մարմնում, բայց հետո ընդունեցին այն:

75 Այդ նրանք են, ովքեր երկրի վրա պատվավոր մարդիկ են, ովքեր կուրացել են մարդկանց խորամանկության պատճառով:

76 Այդ նրանք են, ովքեր ստանում են նրա փառքից, բայց ոչ նրա լիությունից:

77 Այդ նրանք են, ովքեր ստանում են Որդու ներկայությունից, բայց ոչ Հոր լիությունից:

78 Ուստի, նրանք թերեստրիալ ամարմիններ են, և ոչ սելեստիալ մարմիններ, և տարբերվում են փառքով, ինչպես լուսինն է տարբերվում արեգակից:

79 Այդ նրանք են, ովքեր աանվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ. ուստի, նրանք չեն ստանում մեր Աստծո արքայության թագը:

80 Եվ այժմ սա տեսիլքի վերջն է, որը մենք տեսանք թերեստրիալի վերաբերյալ, որը Տերը պատվիրեց մեզ գրի առնել, մինչ մենք Հոգում էինք:

81 Եվ բացի այդ, մենք տեսանք աթելեստիալի փառքը, որն ավելի ցածրի փառքն է, ճիշտ ինչպես աստղերի փառքն է տարբերվում այն փառքից, որը լուսնինն է երկնակամարում:

82 Այդ նրանք են, ովքեր չընդունեցին Քրիստոսի ավետարանը, ոչ էլ Հիսուսի ավկայությունը:

83 Այդ նրանք են, ովքեր չեն ուրանում Սուրբ Հոգին:

84 Այդ նրանք են, որոնք ցած են գցվել ադժոխք:

85 Այդ նրանք են, որոնք ադևից չեն փրկագնվի, մինչև բվերջին հարությունը, մինչև որ Տերը, այսինքն՝ Քրիստոս գԳառը, չավարտի իր գործը:

86 Այդ նրանք են, որոնք հավերժական աշխարհում չեն ստանում նրա լիությունից, բայց ստանում են Սուրբ Հոգուց՝ թերեստրիալի ծառայությամբ.

87 Եվ թերեստրիալը՝ սելեստիալի ածառայությամբ:

88 Եվ նաև, թելեստիալն այն ստանում է հրեշտակների սպասավորությամբ, որոնք նշանակված են՝ նրանց համար ծառայելու, կամ, որոնք նշանակված են՝ նրանց համար լինելու սպասավոր ոգիներ. քանզի նրանք կլինեն փրկության ժառանգներ:

89 Եվ այսպես, երկնային տեսիլքում մենք տեսանք թելեստիալի փառքը, որ ամեն հասկացողությունից վեր է.

90 Եվ ոչ մի մարդ չգիտի այն, բացի նրանից, ում Աստված հայտնել է:

91 Եվ այսպես, մենք տեսանք թերեստրիալի փառքը, որն ամեն ինչով գերազանցում է թելեստիալի փառքին, այսինքն՝ փառքով, և զորությամբ, և հզորությամբ, և տիրապետությամբ:

92 Եվ այսպես մենք տեսանք սելեստիալի փառքը, որը գերազանցում է ամեն ինչով,– որտեղ Աստված, այսինքն՝ Հայրը, իր գահի վրա թագավորում է հավիտյանս հավիտենից.

93 Որի գահի առաջ բոլոր բաները խոնարհ ապատկառանքով խոնարհվում են, և փառք են տալիս նրան հավիտյանս հավիտենից:

94 Նրանք, ովքեր բնակվում են իր աներկայության մեջ, բԱնդրանիկի եկեղեցին են. և ստացած լինելով նրա շնորհի գլիությունը՝ նրանք տեսնում են, ինչպես իրենք են տեսնված, և դճանաչում են, ինչպես իրենք են ճանաչված.

95 Եվ նա նրանց ահավասար է դարձնում զորությամբ, և հզորությամբ, և տիրապետությամբ:

96 Եվ ուրիշ է սելեստիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է աարեգակի փառքը:

97 Եվ ուրիշ է թերեստրիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է լուսնի փառքը:

98 Եվ ուրիշ է թելեստիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է աստղերի փառքը. քանզի, ինչպես մեկ աստղ մյուսից տարբերվում է փառքով, ճիշտ այդպես, թելեստիալ աշխարհում մեկը մյուսից տարբերվում է փառքով.

99 Քանզի այդ նրանք են, ովքեր ապողոսական են և ապողոսական և կեփասական:

100 Այդ նրանք են, ովքեր ասում են, որ իրենցից ոմանք մեկինն են, իսկ ոմանք մյուսինը,– ոմանք քրիստոսական են և ոմանք հովհաննեսական, և ոմանք մովսիսական, և ոմանք եղիասական, և ոմանք եսայական են, և ոմանք եսայիական, և ոմանք ենովքական.

101 Սակայն չընդունեցին ո՛չ ավետարանը, ո՛չ Հիսուսի վկայությունը, ո՛չ մարգարեներին, ո՛չ էլ ահավիտենական ուխտը:

102 Ի վերջո, այդ բոլորը նրանք են, ովքեր հավաքված չեն լինի սրբերի հետ, որպեսզի ահափշտակվեն վեր, Անդրանիկի բեկեղեցին, և առնվեն ամպերի մեջ:

103 Այդ անրանք են, ովքեր բստախոսներ են, և կախարդներ, և գշնացողներ, և անառակներ, և ովքեր սուտն են սիրում և գործում:

104 Այդ նրանք են, ովքեր կրում են Աստծո ացասումը երկրի վրա:

105 Այդ նրանք են, ովքեր կրում են հավերժական կրակի ավրեժը:

106 Այդ նրանք են, ովքեր ցած են գցված ադժոխք և բկրում են գԱմենազոր Աստծո ցասումը, մինչև ժամանակների դլրությունը, երբ Քրիստոսը եհպատակեցրած կլինի բոլոր թշնամիներին՝ իր ոտքերի տակ, և զավարտած կլինի իր գործը.

107 Երբ նա կհանձնի արքայությունը, և այն անբիծ կներկայացնի Հորը՝ ասելով. Ես հաղթեցի և միայնակ ակոխ տվեցի գինու բհնձանը, այսինքն՝ Ամենազոր Աստծո կատաղի ցասման գինու հնձանը:

108 Այնժամ նա կպսակվի իր փառքի պսակով, որ նստի իր իշխանության ագահին՝ թագավորելու հավիտյանս հավիտենից:

109 Բայց ահա, և տե՛ս, մենք տեսանք թելեստիալ աշխարհի փառքը և բնակիչներին, որոնք անհամար էին, ինչպես աստղերը երկնքի երկնակամարում, կամ, ինչպես ավազը ծովի ափին.

110 Եվ լսեցինք Տիրոջ ձայնն՝ ասելիս. Սրանք բոլորը պիտի ծունկ ծալեն և ամեն լեզու պիտի ախոստովանի նրան, ով նստած է գահին հավիտյանս հավիտենից.

111 Քանզի նրանք կդատվեն, համաձայն իրենց գործերի, և ամեն մարդ, իր իսկ ագործերի համաձայն, իր տիրապետությունը կստանա բապարանքներում, որոնք պատրաստված են.

112 Եվ նրանք կլինեն Բարձրյալի ծառաները. բայց աորտեղ որ Աստված և Քրիստոսն են բապրում, նրանք չեն կարողանա գալ՝ աշխարհներ անվերջ:

113 Սա է տեսիլքի վերջը, որը մենք տեսանք, որը մեզ պատվիրվեց գրի առնել, մինչդեռ մենք Հոգում էինք:

114 Սակայն ամեծ և զարմանալի են Տիրոջ գործերը, և նրա արքայության բխորհուրդները, որ նա ցույց տվեց մեզ, որոնք ամեն հասկացողությունից վեր են՝ փառքով, հզորությամբ և տիրապետությամբ.

115 Որոնք նա պատվիրեց մեզ, որ գրի չառնենք, մինչդեռ Հոգում էինք. և աօրինավոր չէ որ մարդն արտասանի դրանք.

116 Ոչ էլ մարդ ի ավիճակի է հայտնի դարձնել դրանք, քանզի դրանք հնարավոր է տեսնել ու բհասկանալ միայն Սուրբ Հոգու զորությամբ, որն Աստված շնորհում է նրանց, ովքեր սիրում են նրան և մաքրագործվում են նրա առաջ.

117 Որոնց նա պարգևում է՝ իրենց համար տեսնելու և իմանալու այս արտոնությունը.

118 Որ Հոգու զորությամբ ու դրսևորմամբ, դեռևս մարմնում, նրանք ի վիճակի լինեն դիմանալու նրա ներկայությանը փառքի աշխարհում:

119 Եվ Աստծուն և Գառին լինի փառքը, և պատիվը, և տիրապետությունը հավիտյանս հավիտենից: Ամեն: