Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 75


Բաժին 75

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ամհերստում, Օհայո, 1832թ. հունվարի 25-ին (History of the Church, 1.242–245): Առիթը եղավ համաժողովը, որը նշանակված էր նախօրոք: Այս համաժողովում Ջոզեֆ Սմիթը հաստատվեց և կարգվեց՝ որպես Բարձրագույն Քահանայության Նախագահ: Որոշ երեցներ, որոնք իրենց պատգամը մարդկանց հասցնելու գործում դժվարությունների էին հանդիպել, փափագեցին ավելի մանրամասն իմանալ իրենց անմիջական պարտականությունների մասին: Հետևեց այս հայտնությունը:

1–5՝ Հավատարիմ երեցները, որոնք քարոզում են ավետարանը, կստանան հավերժական կյանք. 6–12՝ Աղոթեք, որ ստանաք Մխիթարիչին, որն ուսուցանում է բոլոր բաները. 13–22՝ Երեցները պիտի նստեն՝ դատելու նրանց, ովքեր չեն ընդունում իրենց պատգամը. 23–36՝ Քարոզիչների ընտանիքները պետք է օգնություն ստանան Եկեղեցուց:

1 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես, որ խոսում եմ, նույնիսկ իմ Հոգու աձայնով, այսինքն՝ բԱլֆան ու Օմեգան՝ ձեր Տերն ու ձեր Աստվածը,–

2 Ականջ դրեք, ո՜վ դուք, որ տվել եք ձեր անունները, որպեսզի առաջ գնաք՝ հռչակելու իմ ավետարանը և աէտելու իմ բայգին:

3 Ահա, ես ասում եմ ձեզ, որ իմ կամքն է, որ դուք առաջ գնաք և չհապաղեք, ոչ էլ ածուլանաք, այլ աշխատեք ձեր զորությամբ,–

4 Բարձրացնելով ձեր ձայնը, ինչպես փողի հնչյուն, ահռչակելով բճշմարտությունը՝ համաձայն հայտնությունների և պատվիրանների, որոնք ես տվել եմ ձեզ:

5 Եվ այսպես, եթե դուք հավատարիմ եք, դուք բեռնված կլինեք շատ աորաներով, և բպսակված՝ գպատվով, դփառքով, եանմահությամբ և զհավերժական կյանքով:

6 Հետևաբար, ճշմարիտ ասում եմ իմ ծառա Վիլյամ Ի. Մակլելլինին, որ ես աետ եմ վերցնում այն հանձնարարությունը, որը տվել էի նրան՝ գնալու արևելյան շրջանները.

7 Եվ ես տալիս եմ նրան նոր հանձնարարություն և նոր պատվիրան, որով ես՝ Տերս, ախրատում եմ նրան իր սրտի բտրտունջների համար.

8 Եվ նա մեղանչել է. այնուամենայնիվ, ես ներում եմ նրան, և կրկին ասում եմ նրան. Գնա՛ հարավային շրջանները:

9 Եվ թող իմ ծառա Լյուկ Ջոնսոնը նրա հետ գնա և հռչակի այն բաները, որոնք պատվիրել եմ նրանց,–

10 Կանչելով Տիրոջ անունը՝ աՄխիթարիչի համար, որը նրանց կուսուցանի բոլոր բաները, որոնք նպատակահարմար են նրանց համար,–

11 Միշտ աաղոթելով, որպեսզի չթուլանան. և որքան որ նրանք անեն դա, ես նրանց հետ կլինեմ, նույնիսկ մինչև վերջ:

12 Ահա, սա է Տիրոջ՝ ձեր Աստծո կամքը ձեր վերաբերյալ: Ճիշտ այդպես: Ամեն:

13 Եվ բացի այդ, ճշմարիտ այսպես է ասում Տերը. Թող իմ ծառա աՕրսոն Հայդը և իմ ծառա բՍեմյուել Հ. Սմիթը ճամփա ընկնեն դեպի արևելյան շրջանները և հռչակեն այն բաները, որոնք պատվիրեցի նրանց. և որքան որ նրանք հավատարիմ են, ահա, ես նրանց գհետ կլինեմ, նույնիսկ մինչև վերջ:

14 Եվ բացի այդ, ես ասում եմ իմ ծառա Լայման Ջոնսոնին և իմ ծառա աՕրսոն Պրատին, որ նրանք ևս պետք է ճամփա ընկնեն դեպի արևելյան շրջանները. և ահա, տե՛ս, ես նաև նրանց հետ եմ, նույնիսկ մինչև վերջ:

15 Եվ բացի այդ, ես ասում եմ իմ ծառա Ասա Դոդզին և իմ ծառա Կալվուս Վիլսոնին, որ նրանք ևս պետք է ճամփա ընկնեն դեպի արևմտյան շրջանները, և հռչակեն իմ ավետարանը, ճիշտ ինչպես ես պատվիրել եմ նրանց:

16 Եվ նա, ով հավատարիմ է, կհաղթահարի բոլոր բաները և ակբարձրացվի վերջին օրը:

17 Եվ բացի այդ, ես ասում եմ իմ ծառա Մեյջոր Ն. Էշլիին և իմ ծառա Բուր Ռիգզին. Թող նրանք ևս ճամփա ընկնեն դեպի հարավային շրջան:

18 Այո, թող նրանք բոլորը ճամփա ընկնեն, ինչպես պատվիրել եմ նրանց, գնալով տնից տուն, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք:

19 Եվ, ո՛ր տուն որ մտնեք, և նրանք ընդունեն ձեզ, թողեք ձեր օրհնություններն այդ տան վրա:

20 Եվ, ո՛ր տուն որ մտնեք, և նրանք չընդունեն ձեզ, դուք պետք է շտապ հեռանաք այդ տնից, և աթոթափեք ձեր ոտքերի փոշին, որպես վկայություն նրանց դեմ:

21 Եվ դուք լցված պիտի լինեք աուրախությամբ ու ցնծությամբ. և իմացեք, որ դատաստանի օրը դուք պիտի լինեք այդ տան բդատավորները և դատապարտեք նրանց.

22 Եվ հեթանոսների համար ավելի հեշտ կլինի դատաստանի օրը, քան այդ տան համար. հետևաբար, ագոտեպնդեք ձեր մեջքը և հավատարիմ եղեք, և դուք կհաղթահարեք բոլոր բաները և կբարձրացվեք վերջին օրը: Ճիշտ այդպես: Ամեն:

23 Եվ բացի այդ, այսպես է ասում ձեզ Տերը, ո՜վ դուք, իմ եկեղեցո՛ւ երեցներ, որ տվել եք ձեր անունները, որ կարողանաք իմանալ նրա կամքը ձեր վերաբերյալ,–

24 Ահա, ասում եմ ձեզ, որ դա եկեղեցու պարտականությունն է՝ աջակցությամբ օժանդակել նրանց ընտանիքներին, և նաև աջակցել նրանց ընտանիքներին, ովքեր կանչվել են և անպայման պետք է ուղարկվեն աշխարհ՝ հռչակելու ավետարանն աշխարհին:

25 Ուստի, ես՝ Տերս, տալիս եմ ձեզ այս պատվիրանը, որ դուք տեղ գտնեք ձեր ընտանիքի համար, որքան որ ձեր եղբայրները կկամենան բացել իրենց սրտերը:

26 Եվ թող բոլոր նրանք, ովքեր կարող են տեղ գտնել իրենց ընտանիքների համար և եկեղեցու աջակցությունը՝ նրանց համար, չհապաղեն գնալ աշխարհ, լինի դեպի արևելք, թե դեպի արևմուտք, դեպի հյուսիս, թե դեպի հարավ:

27 Թող նրանք խնդրեն և կստանան, թակեն և նրանց կբացվի, և հայտնի կդարձվի բարձրից, նույնիսկ աՄխիթարիչի միջոցով, թե ուր պիտի նրանք գնան:

28 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ամեն տղամարդ, ով պարտավոր է աապահովել իր սեփական բընտանիքը, թող ապահովի այն, և ոչ մի դեպքում նա չի կորցնի իր պսակը. և թող նա ծառայի եկեղեցում:

29 Թող ամեն մարդ աջանասեր լինի բոլոր բաներում: Իսկ բծույլը տեղ չպիտի ունենա եկեղեցում, եթե չապաշխարի և չուղղի իր ճանապարհները:

30 Ուստի, թող իմ ծառա Սիմեոն Քարտերը և իմ ծառա Էմեր Հարրիսը միանան ծառայության մեջ.

31 Եվ նաև իմ ծառա Էզրա Թայրը և իմ ծառա աԹոմաս Բ. Մարշը.

32 Նաև իմ ծառա Հայրում Սմիթը և իմ ծառա Ռեյնոլդս Քահունը.

33 Եվ նաև իմ ծառա Դանիել Ստանտոնը և իմ ծառա Սիմուր Բրունսոնը.

34 Եվ նաև իմ ծառա Սիլվեստեր Սմիթը և իմ ծառա Գեդեոն Քարտերը.

35 Եվ նաև իմ ծառա Ռագլես Իմեսը և իմ ծառա Ստեփան Բարնեթը.

36 Եվ նաև իմ ծառա Միքիա Բ. Վելթոնը և նաև իմ ծառա Իդեն Սմիթը: Ճիշտ այդպես: Ամեն: