Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 70


Բաժին 70

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. նոյեմբերի 12-ին (History of the Church, 1.235–237): Մարգարեի կողմից գրված պատմությունը հաղորդում է, որ չորս հատուկ համաժողովներ էին անցկացվել նոյեմբերի 1–12-ը ներառյալ: Այդ ժողովներից վերջինում քննարկվել էր Պատվիրանների Գրքի մեծ կարևորությունը, որը հետագայում կոչվեց Վարդապետություն և Ուխտեր. և Մարգարեն այն վերագրում է, որպես «Եկեղեցու հիմքը, այս վերջին օրերին, ի օգուտ աշխարհի, ցույց տալով, որ մեր Փրկչի արքայության խորհուրդների բանալիները կրկին վստահվել են մարդուն» (History of the Church, 1.235):

1–5՝ Տնտեսներ են նշանակվում՝ հայտնությունները հրատարակելու համար. 6–13՝ Նրանք, ովքեր աշխատում են հոգևոր գործերում, արժանի են իրենց վարձքին. 14–18՝ Սրբերը պետք է հավասար լինեն նյութական հարցերում:

1 Ուշք դարձրեք, և ականջ դրեք, ով Սիոնի՛ բնակիչներ, և ո՜վ դուք, իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ, որ հեռվում եք, և լսեք Տիրոջ խոսքը, որը պատվիրանի ձևով ես տալիս եմ նրանց՝ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և նաև իմ ծառա Մարտին Հարրիսին, և նաև իմ ծառա Օլիվեր Քաուդերիին, և նաև իմ ծառա Ջոն Ուիթմերին, և նաև իմ ծառա Սիդնի Ռիգդոնին, և նաև իմ ծառա Վիլյամ Վ. Ֆելփսին:

2 Քանզի ես տալիս եմ նրանց պատվիրան. ուստի ականջ դրեք և լսեք, քանզի նրանց այսպես է ասում Տերը.

3 Ես՝ Տերս, նշանակել եմ նրանց և կարգել եմ նրանց՝ ատնտեսներ լինելու հայտնությունների և պատվիրանների վրա, որոնք ես տվել եմ նրանց, և որոնք այսուհետև ես պետք է տամ նրանց.

4 Եվ այդ տնտեսության հաշիվը դատաստանի օրը ես պահանջելու եմ նրանցից:

5 Ուստի, ես նշանակել եմ նրանց, և սա է նրանց գործն Աստծո եկեղեցում՝ կառավարել դրանք և դրանց հոգսերը, այո՛, դրանց օգուտները:

6 Ուստի ես պատվիրան եմ տալիս նրանց, որ նրանք այդ ամենը չտան եկեղեցուն, ոչ էլ աշխարհին.

7 Այնուամենայնիվ, որքան որ նրանք ավելին ստանան, քան անհրաժեշտ է իրենց կարիքների ու պահանջների համար, այն պիտի հանձնվի իմ աշտեմարան.

8 Իսկ օգուտները պիտի նվիրաբերվեն Սիոնի բնակիչներին և նրանց սերունդներին, որքան որ նրանք կդառնան աժառանգներ՝ համաձայն արքայության օրենքների:

9 Ահա, սա է այն, ինչ Տերը պահանջում է ամեն մարդուց իր ատնտեսության մեջ, ճիշտ ինչպես ես՝ Տերս, նշանակել եմ կամ ապագայում կնշանակեմ որևէ մարդու:

10 Եվ ահա, ոչ ոք, ով պատկանում է կենդանի Աստծո եկեղեցուն, ազատված չէ այս օրենքից.

11 Այո՛, ո՛չ եպիսկոպոսը, ո՛չ էլ ագործակալը, ով պահում է Տիրոջ շտեմարանը, ո՛չ էլ նա, ում նշանակված է նյութական բաների տնտեսությունը:

12 Ով որ նշանակված է վարելու հոգևոր գործերը, նա աարժանի է իր վարձքին, ճիշտ ինչպես նա, ում նշանակված է նյութական գործերը վարելու տնտեսությունը.

13 Այո՛, նույնիսկ ավելի առատորեն, առատություն, որը նրանց համար բազմապատկվում է Հոգու դրսևորումներով:

14 Այնուամենայնիվ, ձեր նյութական հարցերում դուք պետք է ահավասար լինեք, և դա՝ առանց դժկամության, այլապես Հոգու դրսևորումների առատությունը ետ պիտի պահվի:

15 Արդ, այս ապատվիրանը ես տալիս եմ իմ ծառաներին իրենց օգտի համար, քանի դեռ նրանք կան, իմ օրհնությունները նրանց գլխին ցույց տալու համար, և նրանց բջանասիրության վարձքի ու նրանց ապահովության համար.

16 Սննդի և ահագուստի համար. ժառանգության համար. տների և հողերի համար, ինչպիսի պայմաններում էլ որ ես՝ Տերս, նրանց դնեմ, և որտեղ էլ որ ես՝ Տերս, նրանց ուղարկեմ:

17 Քանզի նրանք հավատարիմ են եղել աշատ բաներում, և լավ են գործել, որքան որ չեն մեղանչել:

18 Ահա, ես՝ Տերս, աողորմած եմ, և կօրհնեմ նրանց, և նրանք կվայելեն դրանց ուրախությունը: Ճիշտ այդպես: Ամեն: