Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 66


Բաժին 66

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Օրինջում, Օհայո, 1831թ. հոկտեմբերի 25-ին (History of the Church, 1.219–221): Սա մի կարևոր համաժողովի առաջին օրն էր: Որպես այս հայտնության նախաբան, մարգարեն գրել է. «Վիլյամ Ի. Մակլելլինի խնդրանքով, ես դիմեցի Տիրոջը և ստացա հետևյալը» (History of the Church, 1.220):

1–4՝ Հավիտենական ուխտը՝ ավետարանի լրիվությունն է. 5–8՝ Երեցները պետք է քարոզեն, վկայեն և տրամաբանեն ժողովրդի հետ. 9–13՝ Հավատարիմ սպասավորական ծառայությունը երաշխավորում է հավերժական կյանքի ժառանգություն:

1 Ահա, այսպես է ասում Տերն իմ ծառա Վիլյամ Ի. Մակլելլինին. Օրհնված ես դու, որքան որ դու ետ ես դարձել քո անօրինություններից և ընդունել ես իմ ճշմարտությունները, ասում է Տերը՝ քո Քավիչը, Փրկիչն աշխարհի, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր ակհավատան իմ անվանը:

2 Ճշմարիտ ասում եմ քեզ, օրհնված ես դու, որ ընդունել ես իմ ահավիտենական ուխտը, այսինքն՝ իմ ավետարանի լրիվությունը, որն առաջ է ուղարկված մարդկանց զավակներին, որպեսզի նրանք ունենան բկյանք և ճաշակողներ դարձվեն փառքերի, որոնք պիտի հայտնի դարձվեն վերջին օրերին, ինչպես որ այն գրվել է հին մարգարեների և առաքյալների կողմից:

3 Ճշմարիտ ասում եմ քեզ, իմ ծառա՛ Վիլյամ, որ դու մաքուր ես, բայց ոչ լիովին. ապաշխարիր, հետևաբար, այն բաներից, որոնք հաճելի չեն իմ աչքին, ասում է Տերը, քանզի Տերը դրանք ացույց կտա քեզ:

4 Եվ արդ, ճշմարիտ, ես՝ Տերս, ցույց կտամ քեզ, թե ինչ եմ կամենում քեզանից, կամ, որն է իմ կամքը քո վերաբերյալ:

5 Ահա, ճշմարիտ ասում եմ քեզ, որ դա իմ կամքն է, որ դու պետք է ահռչակես իմ ավետարանը՝ երկրից երկիր և քաղաքից քաղաք, այո՛, մերձակա այն շրջաններում, որտեղ այն չի հռչակվել:

6 Շատ մի մնա այս վայրում. դեռևս մի գնա Սիոնի հողը. բայց որքան կարող ես ուղարկել, ուղարկիր. այլ կերպ, մի մտահոգվիր քո ունեցվածքի համար:

7 աԳնա արևելյան հողերը, բվկայություն բեր ամենուր, բոլոր մարդկանց մեջ և նրանց ժողովարաններում, տրամաբանելով ժողովրդի հետ:

8 Թող իմ ծառա Սեմյուել Հ. Սմիթը գնա քեզ հետ, և մի թողնիր նրան, և հաղորդիր նրան քո հրահանգները. և նա, ով հավատարիմ է, աամուր կդարձվի որտեղ որ լինի. և ես՝ Տերս, կգնամ քեզ հետ:

9 աՁեռքերդ դիր հիվանդների վրա, և նրանք բկառողջանան: Մի վերադարձիր, մինչև որ ես՝ Տերս, չուղարկեմ քեզ: Նեղության մեջ համբերող եղիր: գԽնդրիր, և դու կստանաս. թակիր, և քեզ կբացվի:

10 Մի փնտրիր ծանրաբեռնվել: Թո՛ղ ամեն անիրավություն: աՇնություն մի՛ արա,– գայթակղություն, որից դու նեղվել ես:

11 աՊահիր այս ասածները, քանզի դրանք ճշմարիտ և հավատարիմ են. և դու պետք է մեծարես քո պաշտոնը, և մղես շատ մարդկանց դեպի բՍիոն՝ հավիտենական ուրախության գերգեր իրենց գլխին:

12 աՇարունակիր այս բաների մեջ, նույնիսկ մինչև վերջ, և դու կունենաս հավերժական կյանքի բպսակն իմ Հոր աջ կողմում, որը լի է շնորհով և ճշմարտությամբ:

13 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը՝ ձեր աԱստվածը՝ ձեր Քավիչը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը: Ամեն: