Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 63


Բաժին 63

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. օգոստոսի վերջին (History of the Church, 1.206–211): Մարգարեն, Սիդնի Ռիգդոնը և Օլիվեր Քաուդերին օգոստոսի 27-ին, Միսսուրի կատարած իրենց այցելությունից հետո ժամանեցին Կիրթլենդ: Իր այս հայտնությունն արձանագրելիս, որպես նախաբան, Մարգարեն գրել է. «Եկեղեցու այդ մանուկ օրերին բուռն ցանկություն կար ստանալ Տիրոջ խոսքն ամեն մի հարցի վերաբերյալ, որն ինչ-որ ձևով առնչվում էր մեր փրկությանը. և քանի որ Սիոնի հողն այժմ ամենակարևոր նյութական բանն էր տեսադաշտում, ես հարցրեցի Տիրոջը լրացուցիչ տեղեկության համար՝ Սրբերի հավաքման, հողերի գնման և այլ հարցերի վերաբերյալ» (History of the Church, 1.207):

1–6՝ Ցասման օրը պիտի գա ամբարիշտների վրա. 7–12՝ Նշանները գալիս են հավատքով. 13–19՝ Սրտում շնացողները կուրանան հավատքը և կգցվեն կրակի լիճը. 20՝ Հավատարիմները ժառանգություն կստանան կերպարանափոխված երկրի վրա. 21՝ Կերպարանափոխման սարի իրադարձությունների ողջ պատմությունը դեռ չի հայտնվել. 22–23՝ Հնազանդներն ստանում են խորհուրդներն արքայության. 24–31՝ Պետք է ժառանգություններ գնվեն Սիոնում. 32–35՝ Տերը հրամանագրում է պատերազմներ, և ամբարիշտները սպանում են ամբարիշտներին. 36–48՝ Սրբերը պետք է հավաքվեն Սիոնում և դրամ հատկացնեն այն կառուցելու համար. 49–54՝ Օրհնություններ են հաստատվում հավատարիմների համար՝ Երկրորդ Գալստի ժամանակ, Հարության մեջ և Հազարամյակի ընթացքում. 55–58՝ Սա զգուշացման օր է. 59–66՝ Տիրոջ անունն իզուր է օգտագործվում նրանց կողմից, ովքեր այն օգտագործում են իշխանություն չունենալով:

1 Լսեք, ո՜վ դուք, ժողովուրդնե՛ր, և բաց արեք ձեր սրտերն ու ականջ դրեք հեռվից. և ուշք դարձրեք, դո՛ւք, որ ձեզ կոչում եք Տիրոջ ժողովուրդ, և լսեք Տիրոջ խոսքը և նրա կամքը ձեր վերաբերյալ:

2 Այո՛, ճշմարիտ ասում եմ. Լսեք ձայնը նրա, ում բարկությունը բռնկված է ընդդեմ ամբարիշտներն ու աապստամբները.

3 Ով կամենում է վերցնել նրանց, ում ավերցնում է, և պահպանում է նրանց կյանքը, ում կամենում է պահպանել.

4 Ով կառուցում է իր սեփական կամքով ու հաճությամբ. և կործանում է, երբ հաճո է իրեն, և ի զորու է հոգին գցել վար՝ դժոխք:

5 Ահա, ես՝ Տերս, արձակում եմ իմ ձայնը, և նրան պետք է հնազանդվել:

6 Ուստի, ճշմարիտ ասում եմ, թող ամբարիշտներն զգուշանան, և թող ապստամբները վախենան ու դողան. և թող անհավատները փակեն իրենց շուրթերը, քանզի ացասման օրը պիտի գա նրանց վրա, ինչպես մի բպտտահողմ, և ամեն մարմին պիտի գիմանա, որ ես Աստված եմ:

7 Եվ նա, ով փնտրում է անշաններ, պիտի տեսնի նշաններ, բայց ոչ փրկության համար:

8 Ճշմարիտ ասում եմ ձեզ, ձեր մեջ կան ոմանք, ովքեր նշաններ են փնտրում, և նույնիսկ ի սկզբանե այդպիսիք եղել են:

9 Բայց, ահա, հավատքը չի գալիս նշաններով, այլ նշաններն ուղեկցում են նրանց, ովքեր հավատում են:

10 Այո, նշանները գալիս են ահավատքով, ոչ մարդկանց կամքով, ոչ էլ նրանց հաճությամբ, այլ Աստծո կամքով:

11 Այո՛, նշանները գալիս են զորավոր գործերի հանդեպ հավատքով, քանզի առանց ահավատքի ոչ ոք հաճո չէ Աստծուն. և ում վրա Աստված բարկացած է, նրան չի հավանում. ուստի, այդպիսիներին նա նշաններ ցույց չի տալիս, միայն իր բցասման մեջ՝ ի գդատապարտումն նրանց:

12 Ուստի, ես՝ Տերս, չեմ հավանում ձեր միջից նրանց, ովքեր նշաններ ու զարմանալիքներ են փնտրում հավատքի համար, և ոչ մարդկանց բարիքի համար՝ ի փառս ինձ:

13 Այնուամենայնիվ, ես տալիս եմ պատվիրաններ, և շատերն են շրջվել իմ պատվիրաններից ու չեն պահել դրանք:

14 Ձեր մեջ աշնացող տղամարդիկ և կանայք կային. նրանցից ոմանք շրջվել են ձեզանից, իսկ մյուսները դեռ ձեզ հետ են, որոնք հետագայում հայտնի պիտի դառնան:

15 Թող այդպիսիք զգուշանան և անհապաղ ապաշխարեն, չլինի թե դատաստանը որոգայթի պես իջնի նրանց վրա, և նրանց անմտությունը հայտնի դարձվի, և նրանց գործերը գնան իրենց հետևից՝ ժողովրդի աչքի առաջ:

16 Եվ ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչպես ասել եմ նախկինում. Նա, ով անայում է մի կնոջ վրա բցանկանալով նրան, կամ, եթե մարդիկ գշնություն անեն իրենց սրտում, նրանք չեն ունենա Հոգին, այլ կուրանան հավատքը և վախ կունենան:

17 Ուստի, ես՝ Տերս, ասել եմ, որ ավախկոտները, և անհավատները, և բոլոր բստախոսները, և ովքեր սիրում և գգործում են խաբեություն, և անառակները, և կախարդները, իրենց բաժինը կունենան այն դլճում, որը վառվում է կրակով և ծծմբով, որը եերկրորդ մահն է:

18 Ճշմարիտ եմ ասում, որ նրանք բաժին չեն ունենա աառաջին հարության մեջ:

19 Եվ արդ, ահա, ես՝ Տերս, ասում եմ ձեզ, որ դուք աարդարացված չեք, քանի որ այս բաները ձեր մեջ են:

20 Այնուամենայնիվ, նա, ով ահամբերում է հավատքով և կատարում է իմ կամքը, նա պիտի հաղթի, և բժառանգություն պիտի ստանա երկրի վրա, երբ կերպարանափոխման օրը գա.

21 Երբ որ աերկիրը բկկերպարանափոխվի, ճիշտ այն օրինակով, որ ցույց տրվեց իմ առաքյալներին գսարի վրա. որի պատմության ամբողջությունը դուք դեռ չեք ստացել:

22 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ինչպես ես ասացի, որ ես իմ կամքը ձեզ հայտնի կդարձնեմ, ահա, ես այն ձեզ հայտնի կդարձնեմ, բայց ոչ պատվիրանի ձևով, քանզի շատերը կան, ովքեր չեն հետևում, որ պահեն իմ պատվիրանները:

23 Բայց նրան, ով պահում է իմ պատվիրանները, ես կպարգևեմ իմ արքայության ախորհուրդները, որոնք նրանում կլինեն դեպի հավիտենական կյանք բբխող գկենդանի ջրի աղբյուր:

24 Եվ արդ, ահա, սա է Տիրոջ՝ ձեր Աստծո կամքն իր սրբերի վերաբերյալ, որ նրանք պետք է միասին ժողովվեն Սիոնի հողում, առանց շտապողականության, որ չլինի խառնաշփոթություն, որը ժանտախտ է բերում:

25 Ահա, աՍիոնի հողը,– ես՝ Տերս, այն պահում եմ իմ ձեռքերում.

26 Այնուամենայնիվ, ես՝ Տերս, աԿայսրին եմ տալիս այն ամենն, ինչը Կայսրինն է:

27 Ուստի, ես՝ Տերս, կամենում եմ, որ դուք հողեր գնեք, որ կարողանաք առավելություն ունենալ աշխարհից, որ կարողանաք իրավունք ունենալ աշխարհի վրա, որպեսզի նրանք չդրդվեն բարկության:

28 Քանզի աՍատանան դրել է նրանց սրտերում, որ բարկանան ձեր վրա, և որ արյուն թափեն:

29 Ուստի, Սիոնի հողը ձեռք չի բերվի, բայց միայն գնելով կամ արյունով, հակառակ դեպքում՝ չկա ոչ մի ժառանգություն ձեզ համար:

30 Եվ եթե գնելով, ահա, օրհնված եք դուք:

31 Իսկ եթե արյունով, քանի որ ձեզ արգելված է արյուն թափել, ահա, ձեր թշնամին վրա է հասել, և դուք պիտի հետապնդվեք քաղաքից քաղաք, և ժողովարանից ժողովարան, և միայն քչերը կանգուն կմնան, որ ժառանգություն ստանան:

32 Ես՝ Տերս, բարկացած եմ ամբարիշտների վրա. ես ետ եմ պահում իմ Հոգին երկրի բնակիչներից:

33 Ես երդվել եմ իմ ցասման մեջ, և ապատերազմներ եմ հրամանագրել երկրի երեսին, և ամբարիշտները պիտի սպանեն ամբարիշտներին, և վախ պիտի գա ամեն մարդու վրա.

34 Եվ ասրբերը ևս դժվարությամբ խույս կտան. այնուամենայնիվ, ես՝ Տերս, նրանց հետ եմ, և բկիջնեմ երկնքի մեջ, իմ Հոր ներկայությունից, և կայրեմ գամբարիշտներին անշեջ դկրակով:

35 Եվ ահա, սա դեռևս չի եղել, բայց մոտ է:

36 Ուստի, տեսնելով, որ ես՝ Տերս, հրամանագրել եմ բոլոր այս բաները երկրի երեսին, ես կամենում եմ, որ իմ սրբերը ժողովվեն Սիոնի հողի վրա.

37 Եվ որ ամեն մարդ աարդարություն պիտի վերցնի իր ձեռքում և հավատարմություն իր մեջքին, և բզգուշացման ձայն բարձրացնի երկրի բնակիչների համար. և հայտարարի և՛ խոսքով, և՛ փախուստով, որ գամայացում պիտի գա ամբարիշտների վրա:

38 Ուստի, իմ աշակերտները, ովքեր ապրում են այդ ագարակում՝ Կիրթլենդում, թող կարգավորեն իրենց աշխարհիկ հոգսերը:

39 Թող իմ ծառա Տիտոս Բիլլինգսը, որի վրա է դրա խնամքը, ազատվի այդ հողից, որ պատրաստ լինի գալիք գարնանը ճամփա ընկնել դեպի Սիոնի հողը, նրանց հետ, ովքեր բնակվում են այնտեղ, բացառելով նրանց, որոնց ես կպահպանեմ ինձ համար, ովքեր չեն գնա, մինչև ես չպատվիրեմ նրանց:

40 Եվ թող բոլոր դրամը, որը հնարավոր է տնտեսել, նշանակություն չունի՝ քիչ է, թե շատ, ուղարկվի Սիոնի հողը, նրանց համար, ում ես նշանակել եմ, որ ստանան:

41 Ահա, ես՝ Տերս, զորություն կտամ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, որ նա ի զորու լինի Հոգու միջոցով ազանազանել նրանց, ովքեր պիտի գնան Սիոնի հողը, և իմ աշակերտներից նրանց, ովքեր պիտի մնան:

42 Թող իմ ծառա Նյուել Ք. Ուիթնին իր վաճառատունը, կամ, ավելի ճիշտ, վաճառատունը, պահպանի մի փոքր ժամանակ ևս:

43 Այնուամենայնիվ, թող նա բաժին հանի բոլոր դրամը, որ կարող է բաժին հանել, Սիոնի հող ուղարկվելու համար:

44 Ահա, այդ բաներն իր ձեռքում են, թող նա վարվի ըստ իմաստության:

45 Ճշմարիտ ասում եմ. Թող նա գործակալ կարգվի այն աշակերտների համար, ովքեր պիտի մնան, և թող նա կարգվի այս զորությանը.

46 Եվ արդ, իմ ծառա Օլիվեր Քաուդերիի հետ անհապաղ այցելիր եկեղեցիները՝ մեկնաբանելով նրանց այս բաները: Ահա, դա է իմ կամքը, և դրամ հայթայթիր, ճիշտ ինչպես ես եմ հրահանգել:

47 Նա, ով ահավատարիմ է, և համբերում է, կհաղթի աշխարհին:

48 Նա, ով գանձեր է ուղարկում Սիոնի հողը, աժառանգություն կստանա այս աշխարհում, և նաև վարձք՝ գալիք աշխարհում, և նրա գործերը կգնան նրա հետևից:

49 Այո՛, և օրհնված են մեռելները, որոնք ամեռնում են առ Տերը, այսուհետև, երբ Տերը գա, և հին բաներն բանցնեն, և բոլոր բաները դառնան նոր, նրանք գկբարձրանան մեռելներից և հետո չեն դմեռնի, և ժառանգություն կստանան Տիրոջ առաջ, սուրբ քաղաքում:

50 Եվ նա, ով ապրում է, երբ Տերը գա, և պահպանել է հավատքը, աօրհնված է նա. այնուամենայնիվ, նշանակված է, որ նա բմահանա մարդու տարիքում:

51 Ուստի, երեխաները ապիտի բմեծանան, մինչև որ ծերանան. ծերերը կմահանան. սակայն նրանք չեն ննջի հողի մեջ, այլ գկփոխվեն մի ակնթարթում:

52 Ուստի, դրա համար էին առաքյալներն աշխարհին քարոզում մեռելների հարությունը:

53 Սրանք են այն բաները, որոնք դուք պետք է ակնկալեք. և, խոսելով Տիրոջ ձևով, դրանք այժմ ամոտ են՝ առ ձեռն, և գալիք ժամանակներում են, այսինքն՝ Մարդու Որդու գալստյան օրը:

54 Իսկ մինչև այդ ժամը, կլինեն հիմար ակույսեր՝ իմաստունների մեջ. և այդ ժամին գալիս է արդարների և ամբարիշտների լիովին առանձնացումը. և այդ օրը ես կուղարկեմ իմ հրեշտակներին՝ բարմատախիլ անելու ամբարիշտներին և անշեջ կրակը գցելու նրանց:

55 Եվ այժմ, ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, ես՝ Տերս, չեմ հավանում իմ ծառա աՍիդնի Ռիգդոնին. նա իրեն բբարձրացրել է իր սրտում, և խորհուրդ չի ընդունել, այլ տրտմեցրել է Հոգին.

56 Ուստի նրա ագրվածքն ընդունելի չէ Տիրոջ համար, և նա պետք է պատրաստի մեկ ուրիշը. և եթե Տերը դա էլ չընդունի, ահա, նա այլևս չի կանգնի այն պաշտոնում, որին նրան նշանակել եմ:

57 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ անրանք, ովքեր իրենց սրտերում փափագում են, հեզությամբ, որ բզգուշացնեն մեղավորներին՝ ապաշխարել, թող նրանք կարգվեն այդ զորությանը:

58 Քանզի սա զգուշացման օր է, և ոչ թե շատ խոսքերի օր: Քանզի ես՝ Տերս, չպետք է ծաղրվեմ վերջին օրերին:

59 Ահա, ես վերևից եմ, և իմ զորությունը սփռված է ներքևում: Ես բոլորի վրա եմ, և բոլորի մեջ, և բոլորի միջով, և բոլոր բաները աքննում եմ, և գալիս է օրը, երբ բոլոր բաները ենթակա կլինեն ինձ:

60 Ահա, ես աԱլֆան եմ և Օմեգան, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը:

61 Ուստի, թող բոլոր մարդիկ զգուշանան, թե ինչպես են գործածում իմ աանունն իրենց շուրթերով,–

62 Քանզի ահա, ճշմարիտ ասում եմ, որ շատերը կան, որոնք այս դատապարտության տակ են, որոնք օգտագործում են Տիրոջ անունը, և դա անում են իզուր՝ չունենալով իշխանություն:

63 Ուստի, թող եկեղեցին ապաշխարի իր մեղքերից, և ես՝ Տերս, իմը կդարձնեմ նրանց. այլապես, նրանք պիտի կտրվեն:

64 Հիշե՛ք, որ այն, ինչ գալիս է վերևից, ասրբազան է, և պետք է բխոսվի զգուշությամբ, և Հոգու դրդմամբ. և դրանում չկա դատապարտություն, և Հոգին դուք կստանաք աղոթքի գմիջոցով. ուստի, առանց դրա դատապարտությունը մնում է:

65 Թող իմ ծառաները՝ Ջոզեֆ Սմիթ կրտսերը և Սիդնի Ռիգդոնը, իրենց համար տուն փնտրեն, ինչպես նրանք կուսուցանվեն Հոգու կողմից՝ աաղոթքի միջոցով:

66 Այս բաները մնում են, որ համբերությամբ հաղթահարվեն, որ այդպիսիք կարողանան ստանալ ափառքի ավելի գերազանց և հավերժական բկշիռ, այլապես՝ ավելի մեծ դատապարտություն: Ամեն: