Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 61


Բաժին 61

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Միսսուրի գետի ափին, Մակիլվեյնի ոլորանի մոտ, 1831թ. օգոստոսի 12-ին (History of the Church, 1.202–205): Դեպի Կիրթլենդ իրենց վերադարձի ճանապարհին, Մարգարեն և տասը երեցներ մակույկներով ուղևորվել էին Միսսուրի գետի հոսանքով: Ուղևորության երրորդ օրը շատ փորձանքներ տեղի ունեցան: Երեց Վիլյամ Վ. Ֆելփսը, ցերեկը տեսիլքում տեսել էր ջրի երեսին զորությամբ ընթացող կործանիչին:

1–12՝ Տերը մեծ ավերածություններ է սահմանել ջրերի վրա. 13–22՝ Ջրերն անիծվել էին Հովհաննեսի կողմից, և կործանիչը շրջում է դրանց երեսին. 23–29՝ Ոմանք զորություն ունեն՝ հրամայելու ջրերին. 30–35՝ Երեցները պետք է ճանապարհվեն երկու-երկու և քարոզեն ավետարանը. 36–39՝ Նրանք պետք է նախապատրաստվեն Մարդու Որդու գալստին:

1 Ուշք դարձրեք և ականջ դրեք նրա ձայնին, ով ունի ողջ ազորությունը, ով հավիտենականությունից հավիտենականություն է, այսինքն՝ բԱլֆան և Օմեգան՝ սկիզբը և վերջը:

2 Ահա, ճշմարիտ, այսպես է ասում Տերը ձեզ, ով իմ եկեղեցո՛ւ երեցներ, որ ժողովվել եք այս վայրում, որ ձեր մեղքերն այժմ ներված են ձեզ, քանզի ես՝ Տերս, աներում եմ մեղքերը և բողորմած եմ նրանց հանդեպ, ովքեր խոնարհ սրտով գխոստովանում են իրենց մեղքերը.

3 Սակայն ճշմարիտ ասում եմ ձեզ, որ կարիք չկա, որ իմ երեցների այս ողջ խումբը սրընթաց շարժվի այս ջրերի վրայով, քանի դեռ երկու կողմի բնակիչները կորչում են անհավատության մեջ:

4 Այնուամենայնիվ, ես դա հանդուրժել եմ, որ դուք կարողանաք վկայություն բերել. ահա, շատ վտանգներ կան ջրերի վրա, և հատկապես սրանից հետո.

5 Քանզի ես՝ Տերս, իմ բարկության մեջ, մեծ ավերածություններ եմ հրամանագրել ջրերի վրա, այո՛, և հատկապես այս ջրերի վրա:

6 Այնուամենայնիվ, ամեն մարմին իմ ձեռքում է, և ձեր մեջ նա, ով հավատարիմ է, չի կորչի ջրերում:

7 Ուստի, նպատակահարմար է, որ իմ ծառա Սիդնի Գիլբերտը և իմ ծառա աՎիլյամ Վ. Ֆելփսը շտապեն իրենց հանձնարարության ու առաքելության մեջ:

8 Այնուամենայնիվ, ես չէի կամենա թույլ տալ, որ դուք բաժանվեք, մինչև դուք աչխրատվեք ձեր բոլոր մեղքերի համար, որպեսզի լինեք մեկ, որպեսզի չկորչեք բամբարշտության մեջ.

9 Բայց այժմ, ճշմարիտ ասում եմ, որ ինձ պետք է, որ դուք բաժանվեք: Ուստի թող իմ ծառաներ Սիդնի Գիլբերտը և Վիլյամ Վ. Ֆելփսը վերցնեն իրենց նախկին խումբը, և թող նրանք շտապ ճամփա ընկնեն, որ կարողանան կատարել իրենց առաքելությունը, և հավատքի միջոցով նրանք կհաղթահարեն.

10 Որքան որ նրանք հավատարիմ լինեն, նրանք կպահպանվեն, և ես՝ Տերս, կլինեմ նրանց հետ:

11 Եվ թող մնացածը վերցնեն այն, ինչն անհրաժեշտ է հագուստի համար:

12 Թող իմ ծառա Սիդնի Գիլբերտն իր հետ վերցնի այն, ինչի կարիքը չունեք, ինչպես որ դուք կհամաձայնվեք:

13 Եվ արդ, ահա, ձեր աբարիքի համար, այդ բաների վերաբերյալ ես ձեզ բպատվիրան տվեցի. և ես՝ Տերս, կտրամախոսեմ ձեզ հետ, ինչպես հին օրերի մարդկանց հետ:

14 Ահա, ես՝ Տերս, սկզբում օրհնեցի աջրերը. բայց վերջին օրերին, իմ ծառա Հովհաննեսի բերանով, ես բանիծեցի ջրերը.

15 Ուստի, կգան օրեր, երբ ոչ մի մարմին ապահով չի լինի ջրերի վրա:

16 Եվ գալիք օրերում պիտի ասվի, որ ոչ ոք չի կարողանում գնալ վեր՝ դեպի Սիոնի հողը, ջրերի վրայով, բացի նրանից, ով սրտով ուղիղ է:

17 Եվ ինչպես, ես՝ Տերս, սկզբում աանիծեցի հողը, ճիշտ այդպես, վերջին օրերին ես օրհնեցի այն, իր ժամանակին, իմ սրբերի օգտագործման համար, որ նրանք կարողանան ճաշակել վերջինիս պարարտությունից:

18 Եվ այժմ ես տալիս եմ ձեզ պատվիրան. Այն, ինչ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլորին, որ այս ջրերի մասին դուք պետք է նախազգուշացնեք ձեր եղբայրներին, որ նրանք չգան՝ ճանապարհորդելով դրանց վրայով, չլինի թե նրանց հավատքը պակասի, և նրանք բռնվեն ծուղակների մեջ:

19 Ես՝ Տերս, հրամանագրել եմ, և կործանիչը շրջում է դրանց վրա, և ես չեմ փոխում այդ հրամանագիրը:

20 Երեկ, ես՝ Տերս, բարկացած էի ձեր վրա, բայց այսօր իմ բարկությունն անցել է:

21 Ուստի, թող նրանք, ում մասին ես ասացի, որ պետք է շտապ ճամփա ընկնեն,– կրկին ասում եմ ձեզ,– թող նրանք շտապ ճամփա ընկնեն:

22 Եվ նշանակություն չունի ինձ համար, քիչ անց, եթե այնպես լինի, որ նրանք կատարեն իրենց առաքելությունը, արդյոք նրանք ջրով կգնան, թե ցամաքով. թող դա լինի, ինչպես նրանց հայտնի կդարձվի հետագայում, համաձայն իրենց դատողության:

23 Իսկ այժմ, ինչ վերաբերում է իմ ծառաներ Սիդնի Ռիգդոնին, Ջոզեֆ Սմիթ կրտսերին և Օլիվեր Քաուդերիին, թող նրանք կրկին դուրս չգան ջրերի վրա՝ դեպի իրենց տուն ճամփորդելիս, բացառությամբ ջրանցքով անցնելիս. կամ, այլ խոսքով, նրանք չպետք է դուրս գան ջրերի վրա՝ ճամփորդելու, բացառությամբ ջրանցքով անցնելիս:

24 Ահա, Ես՝ Տերս, իմ սրբերի ուղևորության համար մի ճանապարհ եմ նշանակել. և ահա, սա է ճանապարհը,– որ ջրանցքն անցնելուց հետո, նրանք պետք է ճամփորդեն ցամաքով, որքան որ նրանց պատվիրված է ճամփորդել և գնալ վեր՝ դեպի Սիոնի հողը.

25 Եվ նրանք պետք է վարվեն Իսրայելի զավակների նման՝ ախփելով իրենց վրանները ճանապարհին:

26 Եվ, ահա, այս պատվիրանը դուք պետք է տաք ձեր բոլոր եղբայրներին:

27 Այնուամենայնիվ, ում ազորություն է տրված՝ հրամայելու ջրերին, նրան Հոգով տրված է իմանալ նրա բոլոր ճանապարհները.

28 Ուստի, թող նա վարվի, ինչպես կենդանի Աստծո Հոգին պատվիրում է իրեն, լինի ցամաքում, թե ջրերի վրա, ինչպես որ ինձ կմնա վարվել հետագայում:

29 Եվ ձեզ տրված է սրբերի ճամփորդելու ուղին, կամ Տիրոջ բանակի սրբերի ճանապարհը:

30 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ իմ ծառաները՝ Սիդնի Ռիգդոնը, Ջոզեֆ Սմիթ կրտսերը և Օլիվեր Քաուդերին, չպետք է բանան իրենց բերաններն ամբարիշտների ժողովքներում, մինչև որ նրանք կհասնեն Սինսինաթի.

31 Եվ այնտեղ նրանք պետք է բարձրացնեն իրենց ձայներն առ Աստված, այդ ժողովրդի դեմ, այո, առ նա, ում բարկությունը բռնկված է նրանց ամբարշտությունից, ժողովուրդ, որը գրեթե ահասունանացած է կործանման համար:

32 Եվ այնտեղից, թող նրանք ճանապարհվեն դեպի իրենց եղբայրների ժողովքները, քանզի ճիշտ այս պահին, իրենց աշխատանքների պահանջն ավելի մեծ է նրանց մեջ, քան ամբարիշտների ժողովքներում:

33 Իսկ այժմ, ինչ վերաբերում է մնացածին, թող նրանք ճանապարհվեն և խոսքը ահայտարարեն ամբարիշտների ժողովքներում, որքան որ դա տրված է.

34 Եվ որքան որ նրանք անեն այդ, նրանք ակազատեն իրենց հանդերձները և անբիծ կլինեն իմ առաջ:

35 Եվ թող նրանք ճամփորդեն միասին, աերկու-երկու, ինչպես բարի է թվում իրենց, միայն թող իմ ծառա Ռեյնոլդս Քահունը և իմ ծառա Սեմյուել Հ. Սմիթը, որոնց ես հավանում եմ, չբաժանվեն, մինչև չվերադառնան իրենց տները, և դա՝ իմ իմաստուն նպատակի համար:

36 Եվ այժմ, ճշմարիտ ասում եմ ձեզ, և ինչ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլորին. Ուրախ եղեք, ափո՛քր երեխաներ. քանզի ես ձեր բմեջ եմ, և ես չեմ գլքել ձեզ.

37 Եվ քանի որ դուք ձեզ խոնարհեցրել եք իմ առաջ, աարքայության օրհնությունները ձերն են:

38 Գոտեպնդեք ձեր մեջքը և աարթուն ու լրջմիտ եղեք, սպասելով Մարդու Որդու գալստին, քանզի նա գալիս է այն ժամին, որ դուք չեք կարծում:

39 Միշտ աաղոթեք, որ չընկնեք բգայթակղության մեջ, որ կարողանաք մնալ նրա գալու օրը, կյանքում լինի, թե մահվան մեջ: Ճիշտ այդպես: Ամեն: