Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 50
նախորդ հաջորդ

Բաժին 50

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. մայիսին (History of the Church, 1.170–173): Մարգարեն հաղորդում է, որ երեցներից ոմանք չէին հասկանում երկրի վրա ամենուրեք տարածված տարբեր ոգիների դրսևորումները, և որ այս հայտնությունը տրվել էր՝ ի պատասխան այս խնդրի վերաբերյալ նրա հատուկ հարցմանը: Այսպես կոչված՝ հոգևոր նորանշաններն անսովոր բան չէին անդամների մոտ, որոնցից ոմանք պնդում էին, որ ստանում են տեսիլքներ և հայտնություններ:

1–5՝ Երկրի վրա բազմաթիվ կեղծ ոգիներ կան տարածված. 6–9՝ Վա՜յ կեղծավորներին և նրանց, ովքեր կտրված են Եկեղեցուց. 10–14՝ Երեցները պետք է Հոգով քարոզեն ավետարանը. 15–22՝ Թե՛ քարոզողները և թե՛ լսողները պետք է լուսավորվեն Հոգու կողմից. 23–25՝ Այն, որ չի շենացնում, Աստծուց չէ. 26–28՝ Հավատարիմները տիրապետում են բոլոր բաներին. 29–36՝ Մաքրագործվածների աղոթքները պատասխանվում են. 37–46՝ Քրիստոսն է Բարի Հովիվը և Իսրայելի Քարը:

1 Լսեք, ով իմ եկեղեցո՛ւ երեցներ և ականջ դրեք կենդանի Աստծո ձայնին. և ուշք դարձրեք իմաստության խոսքերին, որ պիտի տրվեն ձեզ, համաձայն նրա, ինչ դուք հարցրել եք և համաձայնության եք եկել եկեղեցու և այն ոգիների վերաբերյալ, որոնք տարածված են ամենուրեք, երկրի վրա:

2 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ կան շատ ոգիներ, որոնք ակեղծ ոգիներ են, որոնք տարածված են երկրի վրա՝ խաբելով աշխարհին:

3 Եվ նաև աՍատանան է փնտրել ձեզ խաբել, որ կարողանա ձեզ տապալել:

4 Ահա, ես՝ Տերս, նայել եմ ձեզ և պղծություններ եմ տեսել իմ անունը ադավանող եկեղեցում:

5 Սակայն, օրհնյալ են նրանք, ովքեր հավատարիմ են, և ահամբերում են՝ կյանքում լինի, թե մահվան մեջ, քանզի նրանք հավերժական կյանք պիտի ժառանգեն:

6 Բայց վա՜յ նրանց, ովքեր ախաբեբաներ են ու կեղծավորներ, քանզի, այսպես է ասում Տերը. Ես նրանց դատաստանի կբերեմ:

7 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, ձեր մեջ կան ակեղծավորներ, որոնք խաբել են ոմանց, ովքեր բհակառակորդին գզորություն են տվել. բայց ահա, դայդպիսիները պիտի ուղղվեն.

8 Բայց կեղծավորները պիտի ի հայտ բերվեն ու պիտի ակտրվեն՝ թե՛ կենդանության և թե՛ մահվան մեջ, ճիշտ ինչպես ես եմ կամենում. և վա՜յ նրանց, ովքեր կտրվում են իմ եկեղեցուց, քանզի աշխարհը հաղթում է նրանց:

9 Ուստի, թող ամեն մարդ զգուշանա, չլինի թե նա կատարի այն, ինչ ճշմարտությամբ ու արդարությամբ չէ իմ առաջ:

10 Եվ այժմ եկեք, ասում է Տերը Հոգով, եկեղեցու երեցներին, և եկեք միասին ատրամաբանենք, որպեսզի դուք հասկանաք.

11 Եկեք տրամախոսենք, ճիշտ ինչպես մարդ տրամախոսում է մեկ այլ մարդու հետ, դեմ առ դեմ:

12 Արդ, երբ մարդ տրամախոսում է, նա հասկացվում է մարդու կողմից, որովհետև տրամաբանում է մարդու պես. ճիշտ այդպես էլ ես՝ Տերս, կտրամախոսեմ ձեզ հետ, որպեսզի դուք ահասկանաք:

13 Ուստի, Ես՝ Տերս, տալիս եմ ձեզ այս հարցը,– Ինչի՞ համար եք դուք ակարգվել:

14 Քարոզելու իմ ավետարանը աՀոգով, այսինքն՝ բՄխիթարիչով, որն առաջ է ուղարկվել՝ ճշմարտությունն ուսուցանելու:

15 Եվ ապա, դուք ստացաք աոգիներ, որոնց չէիք կարողանում հասկանալ և ընդունեցիք, որ դրանք Աստծուց էին. արդ արդարացվա՞ծ եք դուք այս բանում:

16 Ահա, այս հարցին դուք ինքներդ պիտի պատասխանեք. այնուամենայնիվ, ես ողորմած կլինեմ ձեր հանդեպ. նա, ով թույլ է ձեր մեջ, այսուհետև պիտի աուժեղացվի:

17 Ճշմարիտ ասում եմ ձեզ, նա, ով կարգված է իմ կողմից և առաջ է ուղարկված ճշմարտության խոսքը աքարոզելու՝ Մխիթարիչի միջոցով, ճշմարտության Հոգով, արդյո՞ք նա քարոզում է դա ճշմարտության բՀոգով, թե՞ որևէ այլ ձևով:

18 Եվ եթե լինի որևէ այլ ձևով, ապա Աստծուց չէ:

19 Եվ բացի այդ, նա, ով ստանում է ճշմարտության խոսքը, արդյո՞ք այն ընդունում է ճշմարտության Հոգով, թե՞ որևէ այլ ձևով:

20 Եթե լինի որևէ այլ ձևով, ապա Աստծուց չէ:

21 Ուստի, ինչո՞ւ դուք չեք կարողանում հասկանալ և իմանալ, որ նա, ով խոսքը ստանում է ճշմարտության Հոգով, ստանում է այնպես, ինչպես քարոզվում է ճշմարտության Հոգով:

22 Հետևաբար, նա, ով քարոզում է, և նա, ով ստանում է, հասկանում են միմյանց, և երկուսն էլ աշենանում են և միասին բցնծում:

23 Իսկ այն, ինչ չի շենացնում, Աստծուց չէ, և ախավար է:

24 Այն, ինչ Աստծուց է՝ ալույս է. և նա, ով ստանում է լույսը և բշարունակում է Աստծո հետ, ստանում է գավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում:

25 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, և ես դա ասում եմ, որպեսզի իմանաք աճշմարտությունը, որ կարողանաք խավարը ցրել ձեր միջից.

26 Ով կարգված է Աստծո կողմից և առաջ է ուղարկված, նա նշանակված է լինել աամենամեծը, չնայած, նա ամենափոքրն է և բոլորի բծառան:

27 Ուստի նա է բոլոր բաների ատիրապետողը. քանզի բոլոր բաները ենթակա են նրան՝ թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, կյանքը և լույսը, Հոգին և բզորությունը, առաջ ուղարկված Հոր կամքով, Հիսուս Քրիստոսի՝ նրա Որդու միջոցով:

28 Բայց ոչ մեկը չի տիրապետի բոլոր բաներին, եթե աչմաքրագործվի ու բչմաքրվի ամեն մեղքից:

29 Եվ եթե դուք մաքրագործված ու մաքրված եք ամեն մեղքից, դուք ակխնդրեք, ինչ կամենաք, Հիսուսի անունով, և այն կկատարվի:

30 Սակայն իմացեք սա՝ այն, ինչ խնդրեք, ձեզ կտրվի. և քանի որ դուք նշանակված եք ագլխավոր, ոգիները ձեզ կենթարկվեն:

31 Ուստի, կլինի այնպես, որ եթե դուք նկատեք աոգու դրսևորում, որը չեք կարողանում հասկանալ, և դուք չեք ընդունում այդ ոգին, դուք պիտի խնդրեք Հորը՝ Հիսուսի անունով. և եթե նա ձեզ չտա այդ ոգին, ապա դուք կիմանաք, որ այն Աստծուց չէ:

32 Եվ ձեզ ազորություն պիտի տրվի այդ ոգու վրա. և դուք բարձր ձայնով պիտի հռչակեք այդ ոգու դեմ, որ այն Աստծուց չէ,–

33 Ոչ ահայհոյող մեղադրանքով, որ դուք չհաղթվեք, ոչ բպարծենալով, ոչ էլ հրճվելով, չլինի թե տարվեք դրանով:

34 Նա, ով ստանում է Աստծուց, թող համարի դա Աստծուց. և թող նա ցնծա, որ արժանի է համարվել Աստծո կողմից ստանալուն:

35 Եվ ուշք դարձնելով ու կատարելով այս բաները, որոնք ստացել եք, և որոնք հետագայում կստանաք,– և աարքայությունը տրվել է ձեզ, Հոր կողմից, և բզորություն՝ հաղթահարելու բոլոր բաները, որոնք նրա կողմից չեն կարգված,–

36 Եվ ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ. Օրհնված եք դուք, որ այժմ լսում եք իմ այս խոսքերն իմ ծառայի բերանից, քանզի ձեր մեղքերը աներված են ձեզ:

37 Թող իմ ծառա Ջոզեֆ Վեյկֆիլդը, որին ես հավանում եմ, և իմ ծառա աՓարլի Պ. Պրատը, առաջ գնան եկեղեցիների մեջ և բհորդորանքի խոսքով ամրապնդեն նրանց.

38 Եվ նաև իմ ծառա Ջոն Քորրիլը, կամ բոլոր նրանք, ովքեր կարգվել են այս պաշտոնում, և թող նրանք աշխատեն աայգում. և թող ոչ մեկը չխանգարի նրանց անելու այն, ինչը ես նշանակել եմ նրանց համար,–

39 Ուստի, այս բանում իմ ծառա աԷդվարդ Պատրիջն արդարացված չէ. այնուամենայնիվ, թող նա ապաշխարի, և նա կներվի:

40 Ահա, դուք փոքր երեխաներ եք և չեք կարող ատանել բոլոր բաներն այժմ. դուք պետք է բաճեք գշնորհի մեջ և ճշմարտության դգիտության մեջ:

41 Մի ավախեցեք, փո՛քր բերեխաներ, քանզի դուք իմն եք, և ես գհաղթել եմ աշխարհին, և դուք նրանցից եք, որոնց իմ Հայրը դտվել է ինձ.

42 Եվ նրանցից ոչ ոք, որ իմ Հայրը տվել է ինձ, չպետք է ակորչի:

43 Եվ Հայրը և ես ամեկ ենք: Ես Հոր մեջ եմ և Հայրը՝ իմ մեջ. և որքան որ դուք ընդունել եք ինձ, դուք իմ մեջ եք, և ես՝ ձեր մեջ:

44 Ուստի, ես ձեր մեջ եմ, և ես եմ աբարի հովիվը և Իսրայելի բքարը: Նա, ով կառուցում է այդ գվեմի վրա, դերբեք չի ընկնի:

45 Եվ գալիս է օրը, երբ դուք կլսեք իմ ձայնը և ակտեսնեք ինձ, և կիմանաք, որ ես եմ:

46 Հետևաբար, աարթուն մնացեք, որ բպատրաստ լինեք: Ճիշտ այդպես: Ամեն: