Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 5


Բաժին 5

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1829թ. մարտին, ի պատասխան Մարտին Հարրիսի խնդրանքին (History of the Church, 1.28–31):

1–10՝ Այս սերունդը Տիրոջ խոսքը կստանա Ջոզեֆ Սմիթի միջոցով. 11–18՝ Երեք վկաներ կվկայեն Մորմոնի Գրքի վերաբերյալ. 19–20՝ Տիրոջ խոսքը կհաստատվի, ինչպես նախկինում. 21–35՝ Մարտին Հարրիսը կարող է ապաշխարել և լինել վկաներից մեկը:

1 Ահա, ես ասում եմ քեզ, որ քանի որ իմ ծառա աՄարտին Հարրիսը վկայություն է փափագել իմ ձեռքից, որ դո՛ւ, իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերդ, ունես այն բթիթեղները, որոնց մասին դու վկայել ես ու արձանագրել, որ ստացել ես ինձանից.

2 Եվ արդ, ահա, դու պիտի ասես նրան հետևյալը,– նա, ով խոսել է քեզ հետ, ասել է քեզ. Ես՝ Տերս եմ Աստված, և այս բաները տվել եմ քեզ, իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսեր, և պատվիրել եմ, որ դու պետք է կանգնես որպես այս բաների ավկա.

3 Եվ ես կարգադրել եմ քեզ, որ դու ինձ հետ ուխտի մեջ պիտի մտնես, որ դրանք ցույց չպետք է տաս, բացի այն աանձանցից, որոնց համար պատվիրեցի քեզ. և դու բզորություն չունես դրանց վրա, եթե ես չշնորհեմ այն քեզ:

4 Եվ դու պարգև ունես՝ թիթեղները թարգմանելու. և դա առաջին պարգևն է, որ ես շնորհեցի քեզ. և ես պատվիրեցի, որ ուրիշ այլ պարգևի հավակնություն դու չպիտի ունենաս, մինչև այս մեկում իմ նպատակը չիրականանա. քանզի ուրիշ այլ պարգև ես քեզ չեմ շնորհելու, մինչև այս մեկը չավարտվի:

5 Ճշմարիտ եմ ասում քեզ, որ վա՛յ պիտի գա երկրի բնակիչների վրա, եթե նրանք ականջ աչդնեն իմ խոսքերին.

6 Քանզի, այսուհետև, դու պիտի ակարգվես և առաջ գնաս ու հասցնես իմ բխոսքերը մարդկանց զավակներին:

7 Ահա, եթե նրանք չկամենան ահավատալ իմ խոսքերին, նրանք չեն հավատա քեզ, իմ ծառա՛ Ջոզեֆ, եթե հնարավոր լիներ, որ դու նրանց ցույց տայիր բոլոր այս բաները, որոնք ես հանձնել եմ քեզ:

8 Ա՜խ, այս աանհավատ և բխստապարանոց սերունդը,– իմ բարկությունը բռնկվել է նրանց դեմ:

9 Ահա, ճշմարիտ ասում եմ քեզ. Այն բաները, որոնք ես վստահել եմ քեզ, իմ ծառա՛ Ջոզեֆ, ես ապահպանել եմ իմ իմաստուն նպատակի համար, և այն հայտնի պիտի դարձվի ապագա սերունդներին.

10 Բայց այս սերունդն իմ խոսքը կունենա քո միջոցով.

11 Եվ ի լրումն քո վկայության, իմ ծառաներից երեքի ավկայությունը ևս, որոնց ես պիտի կանչեմ և կարգեմ, որոնց ես ցույց կտամ այս բաները, և նրանք առաջ պիտի գնան իմ խոսքերով, որոնք տրվել են քո միջոցով:

12 Այո, նրանք անկասկած պիտի իմանան, որ այս բաները ճշմարիտ են, քանզի ես երկնքից այն կհայտարարեմ նրանց:

13 Ես զորություն կտամ նրանց, որ նրանք կարողանան նայել ու տեսնել այս բաները՝ ինչպես դրանք կան.

14 Եվ այս սերնդի մեջ ուրիշ աոչ ոքի ես չեմ շնորհի այդ զորությունը՝ ստանալու այդ նույն վկայությունը, այժմ, երբ իմ բեկեղեցին բարձրանում և դուրս է գալիս անապատից՝ պարզ, ինչպես գլուսինը, և մաքուր, ինչպես արևը, և ահարկու, ինչպես դրոշակակիր զորքը:

15 Եվ երեք ավկաների վկայությունը, իմ խոսքի վերաբերյալ, ես առաջ կուղարկեմ:

16 Եվ ահա, ովքեր որ ահավատան իմ խոսքին, նրանց ես բկայցելեմ իմ գՀոգու դդրսևորմամբ. և նրանք եկծնվեն ինձանից, այսինքն՝ ջրից և Հոգուց,–

17 Եվ դու դեռ պետք է մի քիչ սպասես, քանզի դու դեռ ակարգված չես,–

18 Եվ նրանց վկայությունը նույնպես առաջ կգնա՝ ի ադատապարտություն այս սերնդի, եթե նրանք կարծրացնեն իրենց սրտերը նրանց դեմ.

19 Քանզի ամայացնող մի ապատուհաս պիտի գա երկրի բնակիչների մեջ և ժամանակ առ ժամանակ պիտի շարունակի դուրս թափվել, եթե նրանք բչապաշխարեն, մինչև որ երկիրը գդատարկվի, և նրա բնակիչներն այրվեն ու ամբողջովին կործանվեն իմ դգալստի պայծառությունից:

20 Ահա, ես ասում եմ քեզ այս բաները, ճիշտ այնպես, ինչպես մարդկանց աասացի Երուսաղեմի կործանման վերաբերյալ. և իմ բխոսքը պիտի հաստատվի այս ժամանակ, ինչպես այն հաստատվել է մինչ այժմ:

21 Եվ այժմ, իմ ծառա՛ Ջոզեֆ, ես պատվիրում եմ քեզ ապաշխարել, և ավելի ուղիղ քայլել իմ առաջ, և այլևս չտրվել մարդկային համոզմունքներին.

22 Եվ որ դու հաստատուն լինես այն պատվիրանները ապահելիս, որոնք ես պատվիրել եմ քեզ. և եթե դու կատարես դրանք, ահա ես շնորհում եմ քեզ հավերժական կյանք, նույնիսկ եթե դու բսպանվես:

23 Եվ այժմ, բացի դրանից, իմ ծառա՛ Ջոզեֆ, ես ասում եմ քեզ այն ամարդու վերաբերյալ, որը վկայություն է փափագում.

24 Ահա, ես ասում եմ նրան՝ նա բարձրացնում է իրեն և բավականաչափ չի խոնարհեցում իրեն իմ առաջ. սակայն, եթե նա խոնարհվի իմ առաջ և խոնարհեցնի իրեն զորավոր աղոթքով ու հավատքով, իր սրտի անկեղծությամբ, այն ժամանակ, ես նրան մի ատեսարան կշնորհեմ այն բաների վերաբերյալ, որոնք նա ցանկանում է տեսնել:

25 Եվ այն ժամանակ, նա պիտի ասի այս սերնդի մարդկանց. Ահա, ես տեսել եմ այն բաները, որոնք Տերը ցույց է տվել Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և ես ագիտեմ, անկասկած, որ դրանք ճշմարիտ են, քանզի ես տեսել եմ դրանք, քանզի դրանք ինձ ցույց են տրվել Աստծո զորությամբ, ոչ թե մարդու:

26 Եվ ես՝ Տերս, պատվիրում եմ նրան՝ իմ ծառա Մարտին Հարրիսին, որ այս բաների վերաբերյալ նա նրանց չպիտի ասի ավելին, բացի այն, որ նա պիտի ասի. Ես տեսել եմ դրանք, և դրանք ինձ ցույց են տրվել Աստծո զորությամբ. և սրանք են այն խոսքերը, որոնք նա պիտի ասի:

27 Բայց եթե նա ուրանա այդ, նա կդրժի այն ուխտը, որը նախկինում ուխտել է ինձ հետ, և ահա, նա դատապարտված է:

28 Եվ արդ, եթե նա չխոնարհեցնի իրեն և չխոստովանի ինձ այն բաները, որոնք նա արել է, որոնք սխալ են, և ուխտ չկապի ինձ հետ, որ նա կպահի իմ պատվիրանները, և հավատք չգործադրի առ ինձ, ահա, ես ասում եմ նրան՝ նա չի ունենա այդպիսի տեսարաններ, քանզի ես չեմ շնորհի այն բաների տեսարանները, որոնց մասին ես ասել եմ:

29 Եվ եթե այդպես լինի, ես պատվիրում եմ քեզ, իմ ծառա Ջոզեֆ, որ դու ասես նրան, որ նա ոչինչ չպիտի անի ավելին, ոչ էլ այլևս ինձ անհանգստացնի այս հարցի վերաբերյալ:

30 Եվ եթե այդպես լինի, ահա, ես ասում եմ քեզ, Ջոզե՛ֆ, երբ դու մի քանի էջ ևս թարգմանես, դու որոշ ժամանակ պիտի դադարես, նույնիսկ մինչև որ ես կրկին պատվիրեմ քեզ. այն ժամանակ դու կարող ես կրկին թարգմանել:

31 Եվ եթե դու այդպես չվարվես, ահա, դու այլևս պարգև չես ունենա, և ես ետ կվերցնեմ այն բաները, որոնք վստահել եմ քեզ:

32 Եվ արդ, քանի որ ես կանխատեսում եմ, որ դարան են մտել կործանելու քեզ, այո, ես կանխատեսում եմ, որ, եթե իմ ծառա Մարտին Հարրիսը չխոնարհեցնի իրեն և վկայություն չստանա իմ ձեռքից, ապա նա կընկնի օրինազանցության մեջ.

33 Եվ կան շատերը, որ դարան են մտել՝ ակործանելու քեզ երկրի երեսից. և դրա համար, որպեսզի քո օրերը երկարացվեն, ես տվել եմ քեզ այս պատվիրանները:

34 Այո, դրա համար եմ քեզ ասել. Դադար առ և խաղաղվիր, մինչև քեզ պատվիրեմ, և ես միջոցներ ակապահովեմ, որոնցով դու կկարողանաս իրագործել այն, ինչ պատվիրել եմ քեզ:

35 Ու եթե դու ահավատարիմ լինես իմ պատվիրանները պահելիս, վերջին օրը դու պիտի բբարձրացվես: Ամեն: