Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 49


Բաժին 49

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Սիդնի Ռիգդոնին, Փարլի Պ. Պրատին և Լեման Քոփլիին, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. մարտին (History of the Church, 1.167–169): (Որոշ պատմական աղբյուրներ, որպես այս հայտնության ամսաթիվ նշում են 1831թ. մայիսը): Լեման Քոփլին ընդունել էր ավետարանը, սակայն դեռևս կառչած էր Շեյքերների [United Society of Believers in Christ’s Second Appearing (Քրիստոսի երկրորդ հայտնվելուն հավատացողների միացյալ ընկերություն)] որոշ ուսմունքներից, որին պատկանել էր նախկինում: Շեյքերների որոշ համոզմունքներից էր այն, որ Քրիստոսի երկրորդ գալուստն արդեն տեղի էր ունեցել, և որ նա հայտնվել էր մի կնոջ՝ Աննա Լիի տեսքով. ջրով մկրտությունն էական չէր համարվում. արգելվում էր հատկապես խոզի միս ուտելը, իսկ շատերն ընդհանրապես միս չէին ուտում. և ամուրի կյանքը համարվում էր ավելի բարձր, քան ամուսնականը: Որպես այս հայտնության նախաբան՝ Մարգարեն գրել է. «Այդ նյութի վերաբերյալ ավելի կատարյալ իմացություն ստանալու համար, ես հարցրեցի Տիրոջը և ստացա հետևյալը» (History of the Church, 1.167): Հայտնությունը հերքեց Շեյքերների խմբի որոշ հիմնական գաղափարներ: Վերոհիշյալ եղբայրները հայտնության մի օրինակը տարան Շեյքերների համայնք (Քլիվլենդի մոտակայքում, Օհայո) և այն ամբողջությամբ կարդացին նրանց համար, սակայն այն մերժվեց:

1–7՝ Քրիստոսի գալստյան օրը և ժամը կմնա անհայտ, մինչև նրա գալը. 8–14՝ Մարդիկ պետք է ապաշխարեն, հավատան ավետարանին և հնազանդվեն արարողություններին, որպեսզի ձեռք բերեն փրկություն. 15–16՝ Ամուսնությունը կարգված է Աստծու կողմից. 17–21՝ Միս ուտելը թույլատրվում է. 22–28՝ Նախքան Երկրորդ Գալուստը Սիոնը կծաղկի և Լամանացիները կփթթեն, ինչպես վարդը:

1 Ականջ դրեք իմ խոսքին, իմ ծառանե՛ր Սիդնի և Փարլի և Լեման. քանզի ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ դուք գնաք և Շեյքերներին աքարոզեք իմ ավետարանը, որը դուք ստացել եք, ճիշտ ինչպես ստացել եք այն:

2 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանք փափագում եմ իմանալ ճշմարտությունը մասամբ, ոչ ամբողջովին, քանզի նրանք աճիշտ չեն իմ առաջ և անպայման պետք է ապաշխարեն:

3 Ուստի, իմ ծառանե՛ր Սիդնի և Փարլի, ես ուղարկում եմ ձեզ՝ ավետարանը նրանց քարոզելու:

4 Եվ իմ ծառա Լեմանը պիտի կարգվի այս գործին, որպեսզի տրամախոսի նրանց հետ, ոչ թե համաձայն նրա, ինչ նա ստացել է նրանցից, այլ համաձայն նրա, ինչ իրեն ակուսուցանվի ձեր՝ իմ ծառաների կողմից. և այդպես վարվելով ես կօրհնեմ նրան, հակառակ դեպքում նա չի բարգավաճի:

5 Այսպես է ասում Տերը. Քանզի ես Աստված եմ, և ես աշխարհ եմ աուղարկել իմ Միածին Որդուն՝ աշխարհի բփրկագնման համար, և հրամանագրել եմ, որ նա, ով ընդունում է նրան, պիտի փրկվի, իսկ նա, ով չի ընդունում նրան, պիտի գնզովվի,–

6 Եվ նրանք վարվել են Մարդու աՈրդու հետ, ինչպես կամեցել են. և նա ստացել է իր զորությունը նրա բփառքի գաջ կողմում, և այժմ թագավորում է երկինքներում, և կթագավորի, մինչև որ իջնի երկիր՝ իր ոտքերի դտակ դնելու բոլոր թշնամիներին, այն ժամին, որը մոտ է՝ առ ձեռն,–

7 Ես՝ Տեր Աստվածս եմ ասել դա. բայց ժամը և աօրը ոչ մի մարդ չգիտի, ոչ էլ հրեշտակները երկնքում, ոչ էլ պետք է որ նրանք իմանան, մինչև նա չգա:

8 Ուստի, ես կամենում եմ, որ բոլոր մարդիկ ապաշխարեն, քանզի բոլորն էլ ամեղքի տակ են, բացի նրանցից, ում պահպանել եմ ինձ համար, այն բսուրբ մարդկանցից, որոնց մասին դուք չգիտեք:

9 Ուստի, ասում եմ ձեզ, որ ես ձեզ համար ուղարկել եմ իմ հավիտենական աուխտը, այսինքն՝ այն, որ կար ի սկզբանե:

10 Եվ այն, ինչ ես խոստացել եմ, այդպես էլ կատարել եմ, և երկրի աազգերը պիտի բխոնարհվեն դրան. և եթե ոչ իրենցով, ապա պիտի իջեցվեն, քանզի նա, ով հիմա իրենով բարձրացած է, ուժով պիտի գցածրացվի:

11 Ուստի, ես տալիս եմ ձեզ պատվիրան, որ ագնաք այս մարդկանց մեջ, և ասեք նրանց, ինչպես իմ հին առաքյալը, որի անունը Պետրոս էր.

12 Հավատացե՛ք Տեր Հիսուսի անվանը, նա, ով երկրի վրա էր և պիտի գա, որը սկիզբն է և վերջը.

13 աԱպաշխարե՛ք և մկրտվե՛ք Հիսուս Քրիստոսի անունով, սուրբ պատվիրանի համաձայն, մեղքերի թողության համար.

14 Եվ, ով որ դա անի, կստանա Սուրբ Հոգու ապարգևը՝ եկեղեցու երեցների բձեռնադրմամբ:

15 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նա, ով աարգելում է ամուսնանալը, կարգված չէ Աստծու կողմից, քանզի բամուսնությունն Աստծու կողմից է կարգված մարդու համար:

16 Ուստի, օրինական է, որ նա ունենա մեկ ակին, և նրանք երկուսով կլինեն բմեկ մարմին, և այս բոլորը, որպեսզի գերկիրը կատարի իր ստեղծման նպատակը.

17 Եվ որպեսզի այն լրացնի մարդկանց քանակը, աշխարհի արարումից աառաջ նրանց բստեղծման համաձայն:

18 Եվ ով աարգելում է ձեռնպահ մնալ բմսից, ասելով, թե մարդ չպետք է այն ուտի, նա կարգված չէ Աստծուց.

19 Քանզի, ահա, դաշտի ագազաններն ու երկնքի թռչունները, և այն, ինչ դուրս է գալիս երկրից, կարգված է մարդու օգտագործման համար՝ կերակրի և հագուստի համար, և որ նա կարողանա ունենալ առատորեն:

20 Սակայն տրված չէ, որ մի մարդ աունենա ավելին, քան մեկ ուրիշը, ուստի բաշխարհն ընկած է մեղքի մեջ:

21 Եվ վա՜յ լինի մարդուն, որ արյուն է աթափում, կամ, որ վատնում է միսը, բայց կարիքը չունի:

22 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ Մարդու Որդին չի ագալիս կնոջ տեսքով, ոչ էլ տղամարդու, որ ճամփորդում է երկրի վրա:

23 Ուստի, մի ախաբվեք, այլ շարունակեք հաստատուն, բսպասելով, որ երկինքները ցնցվեն, և երկիրը դողա ու երերա այս ու այն կողմ, ինչպես մի հարբած մարդ, և գհարթավայրերը բարձրացվեն, և դսարերը ցածրացվեն, և խորդուբորդ տեղերը հարթվեն,– և այդ բոլորը՝ երբ հրեշտակը կհնչեցնի իր եփողը:

24 Սակայն, նախքան Տիրոջ մեծ օրվա գալը, աՀակոբը պիտի ծաղկի անապատում, և Լամանացիները պիտի բփթթեն, ինչպես վարդը:

25 Սիոնը պիտի ածաղկի բբլուրների վրա և ցնծա սարերի վրա, և պիտի ժողովվի միասին այն վայրում, որը ես նշանակել եմ:

26 Ահա, ես ասում եմ ձեզ. Առաջ գնացեք, ինչպես ես պատվիրել եմ ձեզ. ապաշխարեք ձեր բոլոր մեղքերից. ախնդրեք և դուք կստանաք. թակեք և ձեզ կբացվի:

27 Ահա, ես կգնամ ձեր առջևից և ձեր աթիկնապահը կլինեմ. և ես կլինեմ ձեր բմեջ, և դուք չեք գշփոթվի:

28 Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ, և ես աշուտով գալիս եմ: Ճիշտ այդպես: Ամեն: