Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 45


Բաժին 45

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Եկեղեցուն, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. մարտի 7-ին (History of the Church, 1.158–163): Իր այս հայտնությունն արձանագրելիս, որպես նախաբան, Մարգարեն հաղորդում է, որ «Եկեղեցու այս ժամանակաշրջանում…. բազմաթիվ կեղծ զեկույցներ…. և անմիտ պատմություններ էին հրատարակվել…. և տարածվել…. մարդկանց խանգարելու նպատակով, որ չհետաքրքրվեն այս աշխատանքով կամ չընդունեն այս հավատքը…. Բայց ի ուրախություն Սրբերի…. ես ստացա հետևյալը» (History of the Church, 1.158):

1–5՝ Քրիստոսը մեր բարեխոսն է Հոր առաջ. 6–10՝ Ավետարանը Տիրոջ առաջ ճանապարհ պատրաստող պատգամաբեր է. 11–15՝ Ենովքն ու նրա եղբայրները Տիրոջ կողմից վերցվել են իր մոտ. 16–23՝ Քրիստոսը հայտնեց իր գալստյան նշանները, ինչպես տվել էր Ձիթենյաց սարի վրա. 24–38՝ Ավետարանը կվերականգնվի, հեթանոսների ժամանակը կլրանա և ամայացնող մի հիվանդություն կպատի երկիրը. 39–47՝ Երկրորդ Գալուստը պիտի ուղեկցվի նշաններով, զարմանալիքներով և Հարությամբ. 48–53՝ Քրիստոսը կկանգնի Ձիթենյաց սարի վրա, և հրեաները կտեսնեն նրա ձեռքերի ու ոտքերի խոցերը. 54–59՝ Տերը կթագավորի հազարամյակի ընթացքում. 60–62՝ Մարգարեին հրահանգվել է սկսել Նոր Կտակարանի թարգմանությունը, որի միջոցով կարևոր տեղեկություններ են հայտնի դարձվելու. 63–75՝ Սրբերին պատվիրվում է՝ հավաքվել և կառուցել Նոր Երուսաղեմը, ուր բոլոր ազգերից ժողովուրդներ պիտի գան:

1 Ականջ դրեք, ո՛վ իմ աեկեղեցու ժողովուրդ, որին տրվել է բարքայությունը. ականջ դրեք և ականջալուր եղեք նրան, ով դրել է երկրի հիմքը, ով գարարել է երկինքները և նրա բոլոր զորքերը, և ում միջոցով արարվել են բոլոր բաները, որ ապրում են, և շարժվում են, և կան:

2 Եվ կրկին ասում եմ. Ականջ դրեք իմ ձայնին, չլինի թե ամահը վրա հասնի ձեզ. մի բժամի, երբ դուք չեք կարծում՝ ամառը կանցնի և գհունձքը կավարտվի, իսկ ձեր հոգիները չեն փրկվի:

3 Լսեք նրան, որ ձեր աբարեխոսն է Հոր առաջ, որը նրա առաջ պաշտպանում է ձեր դատը,–

4 Ասելով. Հա՛յր, տե՛ս ատառապանքներն ու մահը նրա, ով բչմեղանչեց, որին դու հավանել ես. տե՛ս Որդուդ արյունը, որը հեղվել է, արյունը նրա, ում դու տվեցիր, որ ինքդ գփառավորվես.

5 Ուստի, Հա՛յր, խնայիր իմ այս եղբայրներին, որ ահավատում են իմ անվանը, որ նրանք կարողանան գալ ինձ մոտ և ունենալ բհավիտենական կյանք:

6 Ականջ դրեք, ով իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ, և դո՛ւք, երեցնե՛ր, ունկնդրեք միասին և լսեք իմ ձայնը, քանի դեռ կոչվում է՝ աայսօր, և մի կարծրացրեք ձեր սրտերը.

7 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ես եմ աԱլֆան և Օմեգան՝ սկիզբը և վերջը՝ լույսը և կյանքն աշխարհի,– բլույս, որը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն:

8 Ես եկա յուրայինների մոտ, և յուրայիններն ինձ չընդունեցին. բայց նրանց բոլորին, ովքեր ընդունեցին ինձ, ես ազորություն տվեցի՝ գործելու բազում բհրաշքներ և դառնալու Աստծո գորդիներ. և նույնիսկ նրանց, ովքեր դհավատացին իմ անվանը, ես զորություն տվեցի ստանալու եհավերժական կյանք:

9 Եվ ճիշտ այդպես, ես աշխարհ եմ ուղարկել իմ ահավիտենական բուխտը, որ լույս լինի աշխարհին, և գչափանիշ լինի իմ ժողովրդի համար, և դհեթանոսների համար, որպեսզի փնտրեն նրան, և եպատգամաբեր լինի իմ երեսի առաջ, որ ճանապարհ պատրաստի իմ առաջ:

10 Ուստի, եկեք դեպի նա, և նրա հետ, ով գալիս է, ես կտրամախոսեմ, ինչպես հին օրերի մարդկանց հետ, և ես ձեզ ցույց կտամ իմ ահզոր տրամաբանությունը:

11 Ուստի, ականջ դրեք միասին և թույլ տվեք ձեզ ցույց տալ իմ իսկ իմաստությունը,– իմաստությունը նրա, ում դուք ասում եք, որ աԵնովքի և նրա եղբայրների Աստվածն է,

12 Որոնց աառանձնացրեցի երկրից և վերցրեցի ինձ մոտ,– մի բքաղաք՝ պահպանված, մինչև արդարության օրը կգա,– օր, որը փնտրում էին բոլոր սուրբ մարդիկ, և նրանք չգտան այն՝ ամբարշտության և պղծությունների պատճառով.

13 Եվ նրանք խոստովանեցին, որ աօտարներ և պանդուխտներ են երկրի վրա.

14 Բայց ախոստում ստացան, որ մարմնի մեջ կգտնեն և կտեսնեն այն:

15 Ուստի, ականջ դրեք, և ես կտրամաբանեմ ձեզ հետ և կխոսեմ ձեզ հետ ու կմարգարեանամ, ինչպես հին օրերի մարդկանց հետ:

16 Եվ ես ձեզ պարզորոշ ցույց կտամ այն, ինչպես ացույց տվեցի իմ աշակերտներին, երբ կանգնած էի նրանց առաջ, մարմնի մեջ, և խոսում էի նրանց հետ՝ ասելով. Քանի որ դուք հարցրեցիք ինձ իմ գալստյան բնշանների վերաբերյալ, այն օրը, երբ ես կգամ իմ փառքով, երկնքի ամպերի մեջ՝ կատարելու համար ձեր հայրերին տված իմ խոստումները,

17 Քանզի, որովհետև ձեր աոգիների երկարատև բբացակայությունը ձեր մարմիններից դուք համարեցիք գերություն, ես ցույց կտամ ձեզ, թե փրկագնման օրն ինչպես պիտի գա, և նաև գցրված Իսրայելի դվերականգնումը:

18 Եվ արդ դուք տեսնում եք այս տաճարը, որը Երուսաղեմում է, որը դուք կոչում եք Աստծո տուն, և ձեր թշնամիներն ասում են, որ այս տունը երբեք չի ընկնի:

19 Սակայն, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ամայացում պիտի գա այս սերնդի վրա, ինչպես գողը գիշերով, և այս ժողովուրդը պիտի կործանվի ու ցրվի բոլոր ազգերի մեջ:

20 Եվ այս տաճարը, որն այժմ տեսնում եք, պիտի քանդվի, այնպես որ քարը քարին չի մնա:

21 Եվ պիտի լինի այնպես, որ հրեաների այս սերունդը չպիտի անցնի, մինչև ամեն ամայացում, որ ձեզ ասացի նրանց վերաբերյալ, չիրականանա:

22 Դուք ասում եք, որ գիտեք, որ աշխարհի ավերջը գալիս է. դուք ասում եք նաև, որ գիտեք, որ երկինքներն ու երկիրը պիտի անցնեն.

23 Եվ դուք ճիշտ եք ասում, քանզի դա այդպես է. բայց այդ բաները, որոնք ձեզ ասացի, չեն անցնի, մինչև բոլորը չկատարվի:

24 Եվ սա ձեզ ասացի Երուսաղեմի վերաբերյալ. և երբ այդ օրը գա, մնացորդն էլ պիտի ացրվի բոլոր ազգերի մեջ.

25 Բայց նրանք կրկին պիտի ահավաքվեն. սակայն նրանք պիտի մնան, մինչև բհեթանոսների ժամանակը լրանա:

26 Եվ աայդ օրը բպատերազմներ և պատերազմների համբավներ կլսվեն, և ողջ երկիրը խառնաշփոթի մեջ կլինի, և մարդկանց սրտերը գկնվաղեն, և նրանք կասեն, որ Քրիստոսն իր գալն դուշացնում է մինչ երկրի վախճանը:

27 Եվ մարդկանց սերը կսառչի և անօրինությունը կշատանա:

28 Եվ երբ ահեթանոսների ժամանակները գան, բլույս կծագի խավարում նստածների մեջ, և դա կլինի իմ ավետարանի լրիվությունը.

29 Բայց նրանք դա չեն աընդունում. քանզի նրանք չեն ըմբռնում լույսը, և մարդկանց բցուցումների պատճառով իրենց գսրտերը շրջում են ինձանից:

30 Եվ այդ սերնդում հեթանոսների ժամանակը կլրանա:

31 Եվ կլինեն մարդիկ, որոնք կապրեն այդ սերնդում, որոնք չեն անցի, մինչև չտեսնեն տարածվող ախարազանը. քանզի մի ամայացնող հիվանդություն կպատի երկիրը:

32 Բայց իմ աշակերտները պիտի ականգնեն սուրբ տեղերում և չեն շարժվի. բայց ամբարիշտների միջից մարդիկ կբարձրացնեն իրենց ձայները և բկհայհոյեն Աստծուն ու կմահանան:

33 Եվ նաև աերկրաշարժեր և շատ ամայացումներ կլինեն տարբեր տեղերում. այնուամենայնիվ, մարդիկ կկարծրացնեն իրենց սրտերն իմ դեմ, և նրանք բսուր կբարձրացնեն մեկմեկու դեմ և կսպանեն մեկմեկու:

34 Եվ արդ, երբ ես՝ Տերս, այս խոսքերն ասացի իմ աշակերտներին, նրանք խռովվեցին:

35 Եվ ես ասացի նրանց. Մի՛ ախռովվեք, քանզի, երբ բոլոր այս բաները տեղի ունենան, դուք կարող եք իմանալ, որ խոստումները, որոնք տրվել էին ձեզ, կկատարվեն:

36 Եվ երբ լույսն սկսի ծագել, նրանց հետ պիտի լինի ինչպես մի առակում, որը ես ցույց կտամ ձեզ,–

37 Դուք նայում և տեսնում եք աթզենու ծառերը, և դուք այն տեսնում եք ձեր աչքերով, և երբ նրանք սկսում են բողբոջել և տերևներ արձակել, ասում եք, որ ամառը մոտ է՝ առ ձեռն.

38 Ճիշտ այդպես էլ կլինի այն օրը, երբ նրանք կտեսնեն բոլոր այս բաները, այն ժամանակ նրանք կիմանան, որ ժամը մոտ է.

39 Եվ կլինի այնպես, որ նա, ով աերկյուղում է ինձանից, պիտի բսպասի Տիրոջ մեծ գօրվա գալստին, նույնիսկ Մարդու դՈրդու գալստյան ենշաններին:

40 Եվ նրանք կտեսնեն նշաններ ու զարմանալիքներ, քանզի դրանք պիտի ցույց տրվեն վերևում՝ երկինքներում և ներքևում՝ երկրի վրա:

41 Եվ նրանք կտեսնեն արյուն, և ակրակ, և ծխի մեգ:

42 Եվ նախքան Տիրոջ մեծ օրվա գալը, աարեգակը պիտի խավարեցվի, և լուսինը դարձվի արյուն, և աստղերը վայր պիտի ընկնեն երկնքից:

43 Եվ մնացորդը պիտի հավաքվի այս վայրում.

44 Եվ այն ժամանակ նրանք կփնտրեն ինձ, և ահա, ես կգամ. և նրանք կտեսնեն ինձ երկնքի ամպերի մեջ՝ զորություն ու մեծ ափառք հագած. բոլոր սուրբ հրեշտակների հետ. և նա, ով չի բսպասում ինձ, պիտի կտրվի:

45 Սակայն մինչ Տիրոջ բազկի ընկնելը, հրեշտակը պիտի հնչեցնի իր ափողը, և ննջեցյալ սրբերն առաջ պիտի բգան՝ գամպի մեջ ինձ դիմավորելու:

46 Ուստի, եթե դուք ննջել եք ախաղաղության մեջ, օրհնված եք դուք. քանզի ինչպես որ այժմ դուք տեսնում եք ինձ և գիտեք, որ ես եմ, ճիշտ այդպես էլ պիտի բգաք դուք ինձ մոտ, և ձեր հոգիները պիտի գապրեն, և ձեր փրկագնումը պիտի կատարելագործվի. և սրբերն առաջ պիտի գան աշխարհի չորս կողմերից:

47 Այն ժամանակ Տիրոջ աբազուկը կընկնի ազգերի վրա:

48 Եվ այն ժամանակ Տերն իր ոտքը կդնի այս ասարի վրա, և այն միջից կպատռվի, և երկիրը բկդողա ու կերերա այս ու այն կողմ, և երկինքները նույնպես գկցնցվեն:

49 Եվ Տերը պիտի արձակի իր ձայնը, և աշխարհի բոլոր ծայրերը պիտի լսեն այն. և երկրի ազգերը պիտի ասգան, և նրանք, ովքեր ծաղր էին անում, պիտի տեսնեն իրենց անմտությունը:

50 Եվ աղետը պիտի պատի ծաղրողներին, և արհամարհողները պիտի այրվեն. և նրանք, ովքեր անօրինություն անելու համար արթուն են, պիտի կտրվեն և կրակի մեջ գցվեն:

51 Եվ այն ժամանակ ահրեաները բկնայեն ինձ և կասեն. Այս ի՞նչ խոցեր են քո ձեռքերին ու քո ոտքերին:

52 Այն ժամանակ նրանք կիմանան, որ ես եմ Տերը. Քանզի ես կասեմ նրանց. Այս խոցերն այն խոցերն են, որոնցով ես ախոցվեցի իմ բարեկամների տանը: Ես նա եմ, որին բարձրացրեցին: Ես Հիսուսն եմ, որին բխաչեցին: Ես Աստծո Որդին եմ:

53 Եվ այն ժամանակ նրանք ալաց կլինեն իրենց անօրինությունների համար. այն ժամանակ նրանք կողբան, որովհետև նրանք հալածել էին իրենց բթագավորին:

54 Եվ այն ժամանակ ահեթանոս ազգերը կփրկագնվեն, և նրանք, ովքեր ոչ մի օրենք չեն իմացել, բաժին կունենան առաջին բհարության մեջ. և նրանց համար գհեշտ կլինի:

55 Եվ աՍատանան պիտի բկապվի, այնպես որ, նա տեղ չի ունենա մարդկանց զավակների սրտերում:

56 Եվ այն աօրը, երբ ես կգամ իմ փառքով, կկատարվի առակը, որը ես խոսեցի տասը բկույսերի վերաբերյալ:

57 Քանզի նրանք, ովքեր իմաստուն են և ընդունել են աճշմարտությունը, և վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց բուղեկից, և չեն գխաբվել,– ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չպիտի կտրվեն և դկրակի մեջ գցվեն, այլ պիտի մնան այդ օրը:

58 Եվ աերկիրը պիտի տրվի նրանց, որպես բժառանգություն. և նրանք պիտի բազմանան ու զորանան, և նրանց զավակները պիտի գմեծանան առանց մեղքի՝ ի դփրկություն:

59 Քանզի Տերը պիտի լինի նրանց ամեջ, և նրա փառքը պիտի լինի նրանց վրա, և նա պիտի լինի նրանց թագավորն ու նրանց բօրենսդիրը:

60 Եվ այժմ, ահա, ես ասում եմ քեզ, որ քեզ չի տրվելու իմանալ այս գլխի մասին ավելին, մինչև որ աՆոր Կտակարանը չթարգմանվի, և նրա մեջ բոլոր այս բաները հայտնի կդարձվեն.

61 Ուստի ես քեզ տալիս եմ, որ այժմ դու կարող ես այն թարգմանել, որ դուք կարողանաք պատրաստվել գալիք բաներին:

62 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մեծ բաներ են սպասվում ձեզ.

63 Դուք լսում եք օտար երկրների ապատերազմների մասին. սակայն, ահա, ես ասում եմ ձեզ, որ դրանք մոտ են, անգամ ձեր դռան շեմին, և ոչ շատ տարիներ անց դուք կլսեք պատերազմների մասին ձեր իսկ երկրում:

64 Ուստի ես՝ Տերս, ասացի. Հավաքվեք աարևելյան հողերից, ժողովվեք միասին, դո՛ւք, իմ եկեղեցո՛ւ երեցներ. առաջ գնացեք դեպի արևմտյան շրջանները, կոչ արեք բնակիչներին՝ ապաշխարել, և որքան որ նրանք ապաշխարեն, եկեղեցիներ կառուցեք ինձ համար:

65 Եվ մեկ սրտով ու մեկ մտքով հավաքեք ձեր հարստությունները, որ կարողանաք ժառանգություն ագնել, որը հետագայում պիտի նշանակվի ձեզ համար:

66 Եվ այն պիտի կոչվի աՆոր Երուսաղեմ՝ բխաղաղության գհող, դապաստանի քաղաք, Բարձրյալ Աստծո սրբերի ապահովության վայր:

67 Եվ Տիրոջ ափառքը պիտի լինի այնտեղ, և նաև Տիրոջ ահը պիտի լինի այնտեղ, այնպես որ ամբարիշտները չեն գա այնտեղ, և այն պիտի կոչվի Սիոն:

68 Եվ ամբարիշտների մեջ կլինի այնպես, որ ամեն մի մարդ, որն իր սուրը չի վերցնի իր մերձավորի դեմ, անպայման պիտի փախչի Սիոն՝ ապահովության համար:

69 Եվ այնտեղ ահավաքված կլինեն երկնքի տակի ամեն ազգից. և այն կլինի միակ ժողովուրդը, որ պատերազմի մեջ չի լինի մեկը մյուսի հետ:

70 Եվ ամբարիշտների մեջ պիտի ասվի. Եկեք չգնանք ճակատամարտելու Սիոնի դեմ, քանի որ Սիոնի բնակիչներն ահեղ են. ուստի մենք չենք կարող դիմանալ:

71 Եվ կլինի այնպես, որ արդարները պիտի հավաքվեն բոլոր ազգերի միջից և պիտի գան Սիոն՝ երգելով հավիտենական ուրախության երգեր:

72 Եվ արդ, ես ասում եմ ձեզ. Պահեք այս բաները, որ դուրս չգնա աշխարհ, մինչև որ ինձ նպատակահարմար կլինի, որ դուք կարողանաք իրագործել այս աշխատանքը մարդկանց աչքի առաջ, և ձեր թշնամիների աչքի առաջ, որ նրանք չիմանան ձեր գործերի մասին, մինչև որ դուք չավարտեք այն, ինչ ձեզ պատվիրեցի.

73 Որ երբ նրանք իմանան այդ մասին, որ նրանք կարողանան խորհրդածել այդ բաների վերաբերյալ:

74 Քանզի երբ Տերը հայտնվի, նա աահարկու կլինի նրանց համար, այնպես որ երկյուղը կպատի նրանց, և նրանք կկանգնեն հեռվում ու կդողան:

75 Եվ բոլոր ազգերը պիտի վախենան Տիրոջ ահից և նրա զորության հզորությունից: Ճիշտ այդպես: Ամեն: