Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 39


Բաժին 39

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով Ջեյմս Քովիլին, Ֆայեթում, Նյու Յորք, 1831թ. հունվարի 5-ին (History of the Church, 1.143–145): Ջեյմս Քովիլը, որը Մկրտական սպասավոր էր եղել մոտ քառասուն տարի, Տիրոջ հետ ուխտեց, որ կհնազանդվի ցանկացած պատվիրանի, որը Տերն իրեն կտա Մարգարե Ջոզեֆի միջոցով:

1–4՝ Սրբերը զորություն ունեն՝ դառնալու Աստծո որդիներ. 5–6՝ Ընդունել ավետարանը, նշանակում է ընդունել Քրիստոսին. 7–14՝ Ջեյմս Քովիլին պատվիրվում է մկրտվել և աշխատել Տիրոջ այգում. 15–21՝ Տիրոջ ծառաները պետք է քարոզեն ավետարանը, նախքան Երկրորդ Գալուստը. 22–24՝ Նրանք, ովքեր ընդունում են ավետարանը, կհավաքվեն ժամանակի և հավերժության մեջ:

1 Ականջ դրեք և լսեք ձայնը նրա, ով ողջ ահավերժությունից ողջ հավերժություն է, Մեծ բԵս Եմ-ը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը,–

2 աԼույսը և կյանքն աշխարհի, լույս, որը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն.

3 Այն նույնը, որ ժամանակի ագագաթնակետին եկա յուրայինների մեջ, և յուրայիններն ինձ չընդունեցին.

4 Բայց բոլոր նրանց, ովքեր ընդունեցին ինձ, ես զորություն տվեցի՝ դառնալու իմ աորդիները. և ճիշտ այդպես, բոլոր նրանց, ովքեր կընդունեն ինձ, ես զորություն կտամ՝ դառնալու իմ որդիները:

5 Եվ ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ՝ նա, ով ընդունում է իմ ավետարանը, աընդունում է ինձ. և նա, ով չի ընդունում իմ ավետարանը, չի ընդունում ինձ:

6 Եվ սա է իմ աավետարանը,– ապաշխարություն և ջրով մկրտություն, իսկ հետո գալիս է բմկրտությունը կրակով և Սուրբ Հոգով, այսինքն՝ Մխիթարիչով, որը ցույց է տալիս բոլոր բաները և գուսուցանում է արքայության խաղաղարար բաները:

7 Եվ այժմ, ահա, ես ասում եմ քեզ, իմ ծառա՛ աՋեյմս, ես տեսել եմ քո գործերը և գիտեմ քեզ:

8 Եվ ճշմարիտ ասում եմ քեզ. Այս պահին քո սիրտն ուղիղ է իմ առաջ. և, ահա, ես մեծ օրհնություններ եմ դրել քո գլխին.

9 Այնուամենայնիվ, դու մեծ վիշտ ես տեսել, քանի որ շատ անգամ մերժել ես ինձ՝ հպարտության և աաշխարհիկ հոգսերի պատճառով:

10 Բայց, ահա, քո ազատման օրերը եկել են, եթե դու ականջ դնես իմ խոսքին, որն ասում է քեզ. Վեր կաց ու ամկրտվիր, և լվա քո մեղքերը, կանչելով իմ անունը, և դու կստանաս իմ Հոգին, և այնպիսի մեծ օրհնություն, ինչպիսին երբևէ չես իմացել:

11 Եվ եթե դա անես, ես պատրաստել եմ քեզ ավելի մեծ գործի համար: Դու պիտի քարոզես իմ ավետարանի լրիվությունը, որը ես առաջ եմ ուղարկել այս վերջին օրերին, այն ուխտը, որը ես առաջ եմ ուղարկել՝ ավերականգնելու իմ ժողովրդին, որոնք Իսրայելի տնից են:

12 Եվ կլինի այնպես, որ զորություն պիտի ահանգչի քեզ վրա. դու մեծ հավատք պիտի ունենաս, և ես կլինեմ քեզ հետ և կգնամ քո երեսի առաջից:

13 Դու կանչված ես՝ աաշխատելու իմ այգում, և կառուցելու իմ եկեղեցին, և առաջ բբերելու Սիոնը, որպեսզի այն ցնծա բլուրների վրա և գծաղկի:

14 Ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, դու կանչված չես՝ գնալու արևելյան շրջանները, այլ կանչված ես գնալու Օհայո:

15 Եվ քանի որ իմ ժողովուրդը պիտի հավաքվի Օհայոյում, ես այնպիսի աօրհնություններ ունեմ պահ տված, ինչպիսիք հայտնի չեն մարդկանց զավակների մեջ, և այն պիտի թափվի նրանց գլխին: Եվ այնտեղից, տղամարդիկ առաջ պիտի գնան բբոլոր գազգերի մեջ:

16 Ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ Օհայոյի ժողովուրդն ինձ է կանչում մեծ հավատքով, մտածելով, որ ես ետ կպահեմ իմ ձեռքն ազգերի վրա դատաստանից, սակայն ես չեմ կարող ուրանալ իմ խոսքը:

17 Ուստի ձեր ողջ զորությամբ գործի անցեք և հավատարիմ մշակներ կանչեք իմ այգի, որպեսզի այն աէտեն վերջին անգամ:

18 Եվ որքան որ նրանք ապաշխարեն և ընդունեն իմ ավետարանի լրիվությունը, և սրբագործվեն, ես ետ կպահեմ իմ ձեռքը ադատաստանից:

19 Ուստի, առաջ գնացեք, աղաղակելով բարձր ձայնով՝ ասելով. Երկնքի արքայությունը մո՜տ է. աղաղակելով՝ Ովսա՜ննա, օրհնյա՜լ է Բարձրյալ Աստծո անունը:

20 Առաջ գնացեք, մկրտելով ջրով, ճանապարհ պատրաստելով իմ երեսի առաջ՝ իմ ագալստյան ժամանակի համար.

21 Քանզի ժամանակը մոտ է. աօրը կամ ժամը ոչ ոք բչգիտի. բայց այն անկասկած պիտի գա:

22 Եվ նա, ով ընդունում է այս բաները, ընդունում է ինձ. և նրանք պիտի հավաքվեն ինձ մոտ՝ ժամանակի և հավերժության մեջ:

23 Եվ բացի այդ, կլինի այնպես, որ բոլոր նրանց, ում դուք կմկրտեք ջրով, դուք պիտի աձեռնադրեք, և նրանք պիտի ստանան Սուրբ Հոգու բպարգևը, և պիտի գակնկալեն իմ դգալստյան նշանները, և պիտի ճանաչեն ինձ:

24 Ահա, ես շուտով գալիս եմ: Ճիշտ այդպես: Ամեն: