Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 38
նախորդ հաջորդ

Բաժին 38

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ֆայեթում, Նյու Յորք, 1831թ. հունվարի 2-ին (History of the Church, 1.140–143): Առիթը եղավ Եկեղեցու համաժողովը:

1–6՝ Քրիստոսը ստեղծեց բոլոր բաները. 7–8՝ Նա իր սրբերի մեջ է, որոնք շուտով կտեսնեն նրան. 9–12՝ Ամեն մարմին ապականվել է նրա առաջ. 13–22՝ Իր Սրբերի համար նա մի խոստումի երկիր է վերապահել՝ ժամանակի և հավերժության մեջ. 23–27՝ Սրբերին պատվիրվում է՝ լինել մեկ և միմյանց ընդունել, ինչպես եղբայրներ. 28–29՝ Կանխագուշակվում են պատերազմներ. 30–33՝ Սրբերին զորություն պիտի տրվի ի վերուստ, և նրանք պետք է առաջ գնան բոլոր ազգերի մեջ. 34–42՝ Եկեղեցուն պատվիրվում է՝ հոգալ աղքատների և կարիքավորների մասին և փնտրել հավերժության հարստությունները:

1 Այսպես է ասում Տերը՝ ձեր Աստվածը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը՝ Մեծ աԵՍ ԵՄ-ը՝ Ալֆան և Օմեգան՝ բսկիզբը և վերջը, նա, ով աշխարհի գարարումից դառաջ նայում էր հավերժության լայնարձակ տարածության վրա և երկնքի բոլոր սերովբեական եզորքերի վրա.

2 Նա, ով ագիտի բոլոր բաները, քանզի իմ աչքի առաջ բբոլոր բաները ներկա են.

3 Ես նա եմ, ով խոսեց, և աշխարհն աարարվեց, և բոլոր բաներն ինձանով եղան:

4 Ես նա եմ, որ իմ ծոցն եմ վերցրել Ենովքի աՍիոնը. և ճշմարիտ ասում եմ, նույնիսկ բոլոր նրանք, ովքեր բհավատացել են իմ անվանը, քանզի ես Քրիստոսն եմ, և իմ անունով, գարյան շնորհիվ, որ թափել եմ, ես նրանց համար բարեխոսել եմ Հոր առաջ:

5 Բայց ահա, աամբարիշտների մնացորդին ես պահել եմ խավարի բկապանքներում, մինչև մեծ օրվա գդատաստանը, որը պիտի գա աշխարհի վերջում.

6 Եվ ճիշտ այդպես ես կպահեմ այն ամբարիշտներին, որոնք չեն լսի իմ ձայնը, այլ կկարծրացնեն իրենց սրտերը, և վա՜յ, վա՜յ, վա՜յ է նրանց դատավճիռը:

7 Բայց ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ՝ իմ աաչքերը ձեր վրա են: Ես ձեր բմեջ եմ, և դուք չեք կարող տեսնել ինձ.

8 Սակայն օրը շուտով գալիս է, որ դուք պիտի ատեսնեք ինձ և իմանաք, որ ես եմ. քանզի խավարի վարագույրը շուտով պիտի պատռվի, և նա, որ բմաքրագործված չէ, չի գմնա այդ օրը:

9 Ուստի, գոտեպնդեք ձեր մեջքը և պատրաստվեք: Ահա, աարքայությունը ձերն է, և թշնամին չպիտի հաղթի:

10 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Դուք ամաքուր եք, բայց ոչ բոլորդ. և չկա ուրիշ ոչ մեկը, որին ես բհավանեմ.

11 Քանզի ամեն ամարմին ապականվել է իմ առաջ. և բխավարի ուժերը գերիշխում են երկրի վրա, մարդկանց զավակների մեջ, երկնքի բոլոր զորքերի ներկայությամբ,–

12 Որի պատճառով լռություն է տիրում, և ողջ հավերժությունը ացավ է քաշում, և բհրեշտակները սպասում են մեծ հրամանին՝ գհնձելու երկիրը, հավաքելու դորոմները, որ դրանք եայրվեն. և, ահա, թշնամին միավորվել է:

13 Եվ այժմ, ես ձեզ ցույց եմ տալիս մի խորհուրդ, մի բան, որը գաղտնի սենյակներում է, որ որոշ ժամանակ անց իրագործի անգամ ձեր ակործանումը, և դուք չգիտեք դա.

14 Բայց այժմ, ես ասում եմ դա ձեզ, և դուք օրհնված եք, բայց ոչ ձեր անօրինության կամ ձեր անհավատ սրտերի պատճառով. քանզի, արդարև, ձեզանից ոմանք մեղավոր են իմ առաջ, բայց ես ողորմած կլինեմ ձեր թուլության համար.

15 Ուստի, աամուր եղեք այսուհետև. մի բվախեցեք, քանզի արքայությունը ձերն է:

16 Եվ ձեր փրկության համար, ես ձեզ տալիս եմ պատվիրան, քանզի ես լսել եմ ձեր աղոթքները, և աաղքատները գանգատվել են իմ առաջ, և բհարուստներին էլ ինքս եմ ստեղծել, և ամեն մարմին իմն է, և ես գանաչառ եմ անձանց հանդեպ:

17 Եվ երկիրը ես ստեղծել եմ հարուստ, և ահա, այն իմ ոտքերի ապատվանդանն է, ուստի, ես կրկին կկանգնեմ նրա վրա:

18 Եվ ես առաջ եմ մեկնել և կամենում եմ շնորհել ձեզ ավելի մեծ հարստություններ, նույնիսկ խոստումի երկիր՝ կաթ ու մեղր բխող մի հող, որի վրա անեծք չի լինի, երբ որ Տերը գա.

19 Եվ ես այն կտամ ձեզ, որպես ձեր ժառանգության հող, եթե դուք ձգտեք դրան ձեր ողջ սրտով:

20 Եվ սա կլինի իմ ուխտը ձեզ հետ, դուք կունենաք այն, որպես հող՝ ձեր ժառանգության և ձեր զավակների աժառանգության համար հավիտյան, քանի դեռ երկիրը կանգուն է, և հավերժության մեջ դուք այն կրկին կտիրեք, և այն այլևս չի անցնի:

21 Սակայն ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ժամանակի ընթացքում դուք չպետք է ունենաք ո՛չ թագավոր, ո՛չ էլ կառավարիչ, քանզի ես պիտի լինեմ ձեր աթագավորն ու հսկեմ ձեր վրա:

22 Ուստի, լսեք իմ ձայնն ու ահետևեք ինձ, և դուք կլինեք բազատ ժողովուրդ, և երբ ես գամ, դուք չեք ունենա ոչ մի այլ օրենք, բացի իմ օրենքներից, քանզի ես եմ ձեր գօրենսդիրը, և ի՞նչը կարող է ետ պահել իմ ձեռքը:

23 Սակայն, ճշմարիտ ասում եմ ձեզ. աՈւսուցանեք միմյանց՝ համաձայն պաշտոնի, որին նշանակել եմ ձեզ.

24 Եվ թող ամեն մարդ ագնահատի իր եղբորը, ինչպես ինքն իրեն, և բառաքինություն ու գսրբություն գործադրի իմ առաջ:

25 Եվ կրկին ես ասում եմ ձեզ. Թող ամեն մարդ գնահատի իր եղբորը, ինչպես ինքն իրեն:

26 Քանզի, ձեզանից ո՞ր մարդն է, որ ունի տասներկու որդի, և անաչառ է նրանց հանդեպ, և նրանք ծառայում են նրան հնազանդությամբ, և նա ասում է մեկին. Պատմուճան հագիր ու նստիր այստեղ. իսկ մյուսին. Ցնցոտիներ հագիր ու նստիր այնտեղ,– և նայում է իր որդիներին ու ասում. Ես արդար եմ:

27 Ահա, սա ես ասացի ձեզ, որպես առակ, և դա ճիշտ ինձ նման է: Ասում եմ ձեզ. Եղեք ամեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք:

28 Եվ դարձյալ, ես ասում եմ ձեզ, որ թշնամին գաղտնի սենյակներում փնտրում է ձեր ակյանքը:

29 Դուք լսում եք հեռու երկրների ապատերազմների մասին, և ասում եք, որ շուտով մեծ պատերազմներ կլինեն հեռու երկրներում, սակայն դուք չգիտեք մարդկանց սրտերը ձեր հողում:

30 Ես ասում եմ այս բաները ձեր աղոթքների պատճառով. ուստի, աիմաստություն բգանձեք ձեր ծոցում, չլինի թե մարդկանց ամբարշտությունն իր ամբարշտությամբ ձեզ հայտնի դարձնի այդ բաները, մի ձևով, որը ձեր ականջներում կխոսի ավելի բարձր ձայնով, քան այն, որը ցնցում է երկիրը. բայց եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա:

31 Եվ, որ դուք կարողանաք խույս տալ թշնամու զորությունից և հավաքվել ինձ մոտ՝ մի արդարակյաց ժողովուրդ, աանբիծ ու անարատ,–

32 Ուստի, այդ նպատակով ես ձեզ պատվիրան տվեցի, որ դուք գնաք աՕհայո. և այնտեղ ես կտամ ձեզ իմ բօրենքը. և այնտեղ դուք զորությամբ գկօժտվեք ի վերուստ.

33 Եվ այնտեղից, նրանք, ում ես կամենամ, առաջ պիտի գնան աբոլոր ազգերի մեջ, և նրանց պիտի ասվի, թե ինչ պետք է նրանք անեն. քանզի ես մի մեծ գործ ունեմ պահ տված, քանզի Իսրայելը պիտի բփրկվի, և ես պիտի տանեմ նրանց ուր որ կամենամ, և ոչ մի զորություն գետ չի պահի իմ ձեռքը:

34 Եվ այժմ, ես տալիս եմ պատվիրան, այս մասում գտնվող եկեղեցուն, որ նրանց միջից որոշակի մարդիկ պետք է նշանակվեն, և նրանք պետք է նշանակվեն եկեղեցու աձայնով.

35 Եվ նրանք պետք է հոգ տանեն աղքատների ու կարիքավորների համար, և ծառայեն՝ ի ասփոփանք նրանց, որ նրանք չտառապեն. և ուղարկեն նրանց այն վայրը, ուր որ պատվիրել եմ նրանց.

36 Եվ սա պիտի լինի նրանց աշխատանքը՝ կառավարել այս եկեղեցու սեփականության գործերը:

37 Եվ նրանք, ովքեր ագարակներ ունեն, որոնք հնարավոր չէ վաճառել, թող դրանք թողնեն կամ վարձով տան, ինչպես որ բարի են համարում:

38 Տեսեք, որ բոլոր բաները պահպանվեն. և երբ մարդիկ զորությամբ աօժտվեն ի վերուստ և առաջ ուղարկվեն, բոլոր այս բաները պիտի հավաքվեն եկեղեցու ծոցում:

39 Եվ եթե դուք փնտրեք ահարստություններ, որոնք Հայրը կամենում է տալ ձեզ, դուք կլինեք բոլոր մարդկանցից ամենահարուստը, քանզի դուք կունենաք հավերժության բհարստությունները. և անպայման այդպես էր պետք, որ երկրի հարստություններն իմն են՝ տալու համար. բայց զգուշացեք գհպարտությունից, չլինի թե դուք դառնաք ինչպես հին դՆեփիացիները:

40 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ. Ես տալիս եմ ձեզ պատվիրան, որ ամեն մարդ՝ թե՛ երեց, քահանա, ուսուցիչ և թե՛ անդամ, սկսի իր զորությամբ, իր աձեռքերի աշխատանքով, որ նախապատրաստի և իրագործի այն բաները, որոնք ես պատվիրել եմ:

41 Եվ թող ձեր աքարոզը լինի բնախազգուշացնող ձայն, ամեն մարդ իր մերձավորին, մեղմությամբ ու հեզությամբ:

42 Եվ ադուրս եկեք ամբարիշտների միջից: Փրկվե՛ք: Մաքուր եղեք, ով Տիրոջ սպասները կրողներ: Ճիշտ այդպես: Ամեն: