Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 3
նախորդ հաջորդ

Բաժին 3

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1828թ. հուլիսին, Մորմոնի Գրքի առաջին մասից թարգմանված 116 ձեռագիր էջերը կորցնելու վերաբերյալ, որը կոչվում էր Լեքիի գիրքը: Մարգարեն դժկամորեն թույլ էր տվել, որ այդ էջերն իր հսկողությունից անցնեն Մարտին Հարրիսին, որը Մորմոնի Գրքի թարգմանության ընթացքում, մի կարճ ժամանակ, ծառայել էր որպես դպիր: Հայտնությունը տրվել էր Ուրիմի ու Թումիմի միջոցով: (History of the Church, 1.21–23: Տե՛ս բաժին 10):

1–4՝ Տիրոջ ընթացքը մեկ հավերժական շրջան է. 5–15՝ Ջոզեֆ Սմիթը պետք է ապաշխարի, այլապես կկորցնի թարգմանելու պարգևը. 16–20՝ Մորմոնի Գիրքն ի հայտ է գալիս՝ փրկելու Լեքիի սերունդը:

1 Աստծո ագործերը և ծրագրերը և նպատակները չեն կարող խափանվել, ոչ էլ կարող են ոչնչանալ:

2 Քանզի աԱստված չի քայլում ծուռ շավիղներով, նա չի թեքվում ո՛չ աջ կամ ձախ, ո՛չ էլ շեղվում է այն բանից, ինչ ասել է, ուստի նրա շավիղներն ուղիղ են, և նրա բընթացքը մեկ հավերժական շրջան է:

3 Հիշիր, հիշիր, որ Աստծո ագործը չէ, որ խափանվում է, այլ մարդկանց գործը.

4 Քանզի, թեև մարդ կարող է ունենալ շատ հայտնություններ, և ունենալ շատ զորավոր գործեր անելու զորություն, այդուհանդերձ, եթե նա ապարծենում է իր սեփական ուժով, և ոչինչ է համարում Աստծո բխորհուրդներն ու հետևում է իր իսկ կամքի ու գմարմնական ցանկությունների թելադրանքին, նա պետք է ընկնի և իր վրա հրավիրի արդար Աստծո դվրեժխնդրությունը:

5 Ահա՛, քեզ վստահվել էին այս բաները, բայց որքա՜ն խիստ էին քո պատվիրանները. և հիշիր նաև խոստումները, որոնք տրվել էին քեզ, եթե դու չզանցառեիր դրանք:

6 Եվ ահա, որքա՜ն հաճախ ես դու ազանցառել Աստծո պատվիրաններն ու օրենքները և հետևել մարդկանց բհամոզմունքներին:

7 Քանզի ահա, դու մարդուց չպետք է ավելի շատ ավախենայիր, քան Աստծուց: Չնայած մարդիկ ոչինչ են համարում Աստծո խորհուրդները, և բարհամարհում են նրա խոսքերը,

8 Այնուամենայնիվ, դու պետք է հավատարիմ լինեիր. և նա կմեկներ իր ձեռքը և կաջակցեր քեզ՝ ահակառակորդի բոլոր կրակոտ բնետերի դեմ. և նա քեզ հետ կլիներ բոլոր գփորձանքների ժամանակ:

9 Ահա, դու Ջոզեֆն ես, և դու ընտրվել ես Տիրոջ գործը կատարելու, սակայն, օրինազանցության պատճառով, եթե դու աչալուրջ չլինես, ապա կընկնես:

10 Սակայն հիշիր, Աստված ողորմած է. ուստի, ապաշխարիր այն բանից, ինչ դու արել ես, ինչը դեմ է այն պատվիրանին, որը ես տվել էի քեզ, և դու դեռևս ընտրված ես և կրկին կանչված այս գործին.

11 Եթե դու չանես այն, դու կհանձնվես ու կդառնաս ուրիշ մարդկանց պես և այլևս պարգև չես ունենա:

12 Եվ երբ դու հանձնեցիր այն, ինչը աթարգմանելու համար Աստված քեզ տեսություն և զորություն էր տվել, դու հանձնեցիր այն, ինչը սրբազան է, ամբարիշտ բմարդու ձեռքը,

13 Որը ոչինչ է համարել Աստծո խորհուրդները, և դրժել է Աստծո առաջ տրված ամենասրբազան խոստումները, և հիմնվել է իր սեփական դատողության վրա ու ապարծեցել իր սեփական իմաստությամբ:

14 Եվ այդ է պատճառը, որ դու որոշ ժամանակ կորցրել ես քո առանձնաշնորհները,

15 Քանզի դու հանդուրժել ես, որ աղեկավարիդ խորհուրդն ի սկզբանե ոտնահարվի:

16 Չնայած դրան, իմ գործն առաջ է ընթանալու, քանզի, ինչպես որ աՓրկչի մասին գիտելիքը եկել է աշխարհ՝ հրեաների բվկայության միջոցով, ճիշտ այդպես էլ Փրկչի մասին գգիտելիքը պիտի հասնի իմ ժողովրդին,–

17 Ե՛վ աՆեփիացիներին, և՛ Հակոբացիներին, և՛ Հովսեփացիներին, և՛ Զորամացիներին՝ իրենց հայրերի վկայության միջոցով,–

18 Եվ այս ավկայությունը պիտի հասնի բԼամանացիների, Լեմուելացիների և Իսմայելացիների իմացությանը, որոնք իրենց հայրերի անօրինության պատճառով անհավատության մեջ գընկան, որոնց՝ Տերը թույլ տվեց դկործանել իրենց եղբայրներին՝ Նեփիացիներին, նրանց անօրինությունների ու նրանց պղծությունների պատճառով:

19 Եվ հենց այս անպատակի համար են այդ բթիթեղները պահպանվել, որոնք պարունակում են այդ հիշատակարանները,– որպեսզի իրականանան Տիրոջ գխոստումները, որոնք նա տվել է իր ժողովրդին.

20 Եվ որ աԼամանացիները կարողանան գալ իրենց հայրերի գիտությանը, և որ նրանք կարողանան իմանալ Տիրոջ խոստումները, և որ նրանք բհավատան ավետարանին և գվստահեն Հիսուս Քրիստոսի արժանիքներին, և դփառավորվեն հավատքի միջոցով առ նրա անունը, և որ իրենց ապաշխարության միջոցով նրանք կարողանան փրկվել: Ամեն: